Քերմանի նահանգ
Քերման օսթան պարս.՝ استان کرمان | |
|---|---|
| Երկիր | |
| Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
| Մտնում է | Իրան |
| Ներառում է | Baft County?[1], Bam County?[1], Jiroft County?[1], Rafsanjan County?[1], Zarand County?[1], Sirjan County?[1], Shahr-e Babak County?[1], Kerman County?[1], Kahnuj County?[1], Bardsir County?[1], Ravar County?[1], Anbarabad County?[1], Manujan County?[1], Kuhbanan County?[1], Rudbar Jonubi County?[1], Qaleh Ganj County?[1], Rigan County?[1], Rabor County?[1], Fahraj County?[1], Anar County?[1], Narmashir County?[1], Faryab County?[1] և Arzuiyeh County?[1] |
| Վարչկենտրոն | Քերման |
| Բնակչություն | ▲3 164 718 մարդ (2016)[2] |
| Տարածք | 180 726 կմ² |
| Սահմանակցում է | Յազդի նահանգ, Սիստան և Բելուջիստան, Հորմոզգանի նահանգ, Հարավային Խորասան և Ֆարս |
| ISO 3166-2 կոդ | IR-08 |
| Հեռախոսային կոդ | 0341 |
| 29°13′N 57°04′E / 29.21°N 57.07°E | |
| gov.kr.ir | |
Քերման օսթան (պարս.՝ استان کرمان, Օսթան-է Քերման), օսթան (նահանգ) Իրանի հարավ-արևելքում։ Արևելքից սահմանակից է Սիստան և Բելուջիստան, հարավից` Հորմոզգան, հարավ-արևմուտքից` Ֆարս, հյուսիս-արևմուտքից` Յազդ, հյուսիս-արևելքից` Հարավային Խորասան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 180 726 կմ², բնակչությունը՝ ▲3 164 718 մարդ (2016)[2]։ Տարածքով Իրանի 31 օսթաններից ամենախոշորն է։ Վարչական կենտրոնը Քերման քաղաքն է։
Քերմանը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ Հետագայում օսթանից անջատվել են հարավային ծովափնյա շրջանները, որոնք ներկայումս կազմում են Հորմոզգան օսթանը[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Մաշհադ քաղաքը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 2 584 834 մարդ` 612 996 տնային տնտեսություններում[5]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 2 938 988 մարդ, որոնք կազմում էին 785 747 տնտեսություն[6]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 3 164 718 մարդ` 932 721 տնտեսություններում[7]։
Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Քերմանը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 537 718 մարդ), Սիրջանը (199 704 մարդ), Ռաֆսանջանը (161 909 մարդ), Ջիրոֆթը (130 429 մարդ), Բամը (127 396 մարդ), Զարանդը (60 370 մարդ), Քահնուջը (52 624 մարդ), Շահր Բաբեկը (51 620 մարդ), Բաֆթը (34 517 մարդ), Բարդսիրը (25 152 մարդ), Բարավաթը (22 761 մարդ), Մոհամմադաբադը (20 720 մարդ), Նաջաֆշահրը (20 164 մարդ), Մահանը (19 423 մարդ), Անբարաբադը (18 185 մարդ), Մանուջանը (15 634 մարդ), Անարը (15 532 մարդ), Ռուդբարը (14 747 մարդ), Ռաբորը (13 263 մարդ), Քալե Գանջը (13 169 մարդ), Քուհբանանը (10 761 մարդ), Դարբ Բեհեշտը (10 670 մարդ), Բաղինը (10 407 մարդ) և Ռայենը (10 286 մարդ)[8]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 1 858 587 մարդ կամ օսթանի բնակչության 58,7%-ը[7]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսթանը բաժանված է 25 շահրեստանների (գավառների).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
- 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ Iran Provinces
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ. հունիսի 22. Վերցված է 2022 թ. հունիսի 27-ին.
- 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- 1 2 3 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: Kerman» (անգլերեն).
- ↑ «شهر انار به کشور اضافه شد» (պարսկերեն). Իրանի Ներքին Գործերի Նախարարություն. 2009 թ. հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ. հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2023 թ. հունիսի 23-ին.
- ↑ «شهرستان فاریاب به نقشه تقسیمات کشوری اضافه شد» (պարսկերեն). Իրանի Ներքին Գործերի Նախարարություն. 2011 թ. փետրվարի 8. Վերցված է 2023 թ. հունիսի 27-ին.
- ↑ «شهرستان ارزوئیه به نقشه تقسیمات کشوری اضافه شد» (պարսկերեն). Իրանի Ներքին Գործերի Նախարարություն. 2011 թ. ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ. օգոստոսի 27-ին. Վերցված է 2023 թ. հունիսի 24-ին.
- ↑ «تصويب نامه در خصوص تقسيمات كشوري در استان كرمان» (պարսկերեն). Իրանի Ներքին Գործերի Նախարարություն. 2013 թ. սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2023 թ. հուլիսի 5-ին. Վերցված է 2023 թ. հուլիսի 5-ին.
- 1 2 «تصويب نامه در خصوص تقسيمات كشوري استان كرمان» (պարսկերեն). Իրանի Ներքին Գործերի Նախարարություն. 2023 թ. մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2023 թ. հունիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «تصويب نامه در خصوص تقسيمات كشوري استان كرمان» (պարսկերեն). Իրանի Ներքին Գործերի Նախարարություն. 1401 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2023 թ. հուլիսի 7-ին. Վերցված է 2023 թ. հուլիսի 7-ին.
| |||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերմանի նահանգ» հոդվածին։ |
| ||||||||||
