close
Jump to content

Մազանդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image
Մազանդարան օսթան
պարս.՝ استان مازندران
Image
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
Ներառում էԱմոլ[1], Բաբոլի մարզ[1], Բեհշարի Շրջան[1], Tonekabon County?[1], Ramsar County?[1], Sari County?[1], Savadkuh County?[1], Qaem Shahr County?[1], Նուր շրջան[1], Nowshahr County?[1], Babolsar County?[1], Mahmudabad County?[1], Neka County?[1], Chalus County?[1], Ջույբար Շրջան[1], Galugah County?[1], Fereydunkenar County?[1], Abbasabad County?[1], Miandorud County?[1], Simorgh County?[1], North Savadkuh County?[1] և Kelardasht County?[1]
ՎարչկենտրոնՍարի
Բնակչություն3 283 582 մարդ (2016)[2]
Տարածք23 842 կմ²
Image
Image
Սահմանակցում էԳոլեստան, Ալբորզի նահանգ, Գիլան, Թեհրանի նահանգ, Սեմնան և Ղազվինի նահանգ
Ժամային գոտիUTC+3:30, UTC+4:30 և IRDT?
ISO 3166-2 կոդIR-02
36°33′56″N 53°03′32″E / 36.5656°N 53.0588°E / 36.5656; 53.0588
ostan-mz.ir

Մազանդարան օսթան (պարս.՝ استان مازندران, Օսթան-է Մազանդարան), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Սահմանակից է Գիլան և Ղազվին օսթաններին՝ արևմուտքից, Ալբորզ, Թեհրան և Սեմնան օսթաններին՝ հարավից, Գոլեստանին՝ արևելքից։ Հյուսիսում Կասպից ծովն է։ Հարավային սահմանի երկայնքով ձգվում է Էլբուրս լեռնաշղթան, որտեղ գտնվում է Իրանի ամենաբարձր գագաթը՝ Դեմավենդ լեռը։ Օսթանի տարածքը կազմում է 23 842 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 3 283 582 մարդ (2016)[2]։ Վարչական կենտրոնը Սարի քաղաքն է։

Մազանդարանը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ Հետագայում Մազանդարանից անջատվել են Մարքազի և Սեմնան օսթանները, 1997 թվականին՝ Գոլեստանը[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 1-ին տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Թեհրանը։

529-536 թվականներին Մազանդարանը ղեկավարում էր սասանյան արքայազն Քավուսը (Քեյ-Քավուս), Քավադի որդին[5], գովաբանված «Շահ-Նամե»-ում։ Ֆիրդուսին Մազանդարանը նկարագրում է որպես հրեշների երկիր, որը դժվարությամբ նվաճում է Քեյ-Քավուսը, ում և օգնության է գալիս իրանական հերոս Ռուստամը։

Ռուսաստանի համար հաջող ռուս-պարսակական պատերազմից հետո 1723 թվականի սեպտեմբերի 12-ին Մազանդարանը հանձնվեց Ռուսաստանին։ Ռուս-թուրքական 1735-1739 թվականների պատերազմի ավարտին տարածաշրջանը վերադարձվեց Պարսկաստանին՝ Թուրքիայի դեմ դաշինք ձևավորելու նպատակով։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 2 893 087 մարդ` 783 169 տնային տնտեսություններում[6]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 3 073 943 մարդ, որոնք ապրում էին 931 007 տնտեսություններում[7]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 3 283 582 մարդ` 1 084 798 տնտեսություններում[8]։

2016 թվականի դրությամբ օսթանի քաղաքային բնակչությունը կազմում էր 1 897 238 մարդ կամ ընդհանուր բնակչության 57,8%-ը[8]։ Մազանդարանի խոշոր քաղաքները և դրանց բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում ներկայացված է ստորև բերված աղյուսակում։

Մազանդարանի քաղաքների բնակչությունը
ՔաղաքԲնակ. 1996[9]Բնակ. 2006[6]Բնակ. 2011[7]Բնակ. 2016[8]
Սարի195 882261 293296 417309 820
Բաբոլ158 346198 636219 467250 217
Ամոլ159 092197 470219 915237 528
Ղաեմշահր143 286174 246196 050204 953
Բեհշահր72 06783 53789 25194 702
Չալուս41 34544 61847 88165 196
Նեքա35 20846 15250 68060 991
Բաբոլսար38 64447 87250 47759 966
Թոնքաբոն33 65043 12845 33855 434
Նոուշահր35 13340 57843 37849 403
Ֆերեդունքենար27 97634 45236 19238 154
Ռամսար28 95431 65932 29435 997
Ջույբար23 90922 11729 12232 924
Մահմուդաբադ20 05427 56131 77131 844
Ամիրքոլա21 28025 18628 08630 478

Բնակիչները հիմնականում մազանդարանցիներ և գիլանցիներ են, ինչպես նաև պարսիկներ, թալիշներ։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազանդարան օսթանը բաժանված է 22 շահրեստանների (գավառների). Image

Մազանդարան օսթանի շահրեստանները
ՇահրեստանԲնակ. 2006[6]Բնակ. 2011[7]Բնակ. 2016[8]Վարչ. կենտրոն
Աբասաբադ շահրեստան147 59152 832Աբասաբադ
Ամոլ շահրեստան343 747370 774401 639Ամոլ
Բաբոլ շահրեստան464 538495 472531 930Բաբոլ
Բաբոլսար շահրեստան172 600124 323135 191Բաբոլսար
Բեհշահր շահրեստան154 957155 247168 769Բեհշահր
Գալուգահ շահրեստան39 45038 84740 078Գալուգահ
Թոնքաբոն շահրեստան193,428153,940166,132Թոնքաբոն
Հյուսիսային Սավադքուհ շահրեստան224 834Շիրգահ
Ղաեմշահր շահրեստան293 721320 741309 199Ղաեմշահր
Մահմուդաբադ շահրեստան90 05496 01998 407Մահմուդաբադ
Միանդորուդ շահրեստան355 77655 053Սուրաք
Նեքա շահրեստան104 753111 944119 511Նեքա
Նոուշահր շահրեստան116 334128 647138 913Նոուշահր
Նուռ շահրեստան104 807109 281121 531Նուռ
Չալուս շահրեստան119 559122 736116 542Չալուս
Ջույբար շահրեստան70 20473 55477 576Ջույբար
Ռամսար շահրեստան67 67568 32374 179Ռամսար
Սավադքուհ շահրեստան66 43064 37843 913Փոլ Սեֆիդ
Սարի շահրեստան490 830478 370504 298Սարի
Սիմորղ շահրեստան419 376Քիաքոլա
Քելարդաշտ շահրեստան523 648Քելարդաշտ
Ֆերեդունքենար շահրեստան657 98060 031Ֆերեդունքենար
Ընդհանուր2 893 0873 073 9433 283 582
1Առանձնացվել է Թոնքաբոն շահրեստանից
2Առանձնացվել է Սավադքուհ շահրեստանից
3Առանձնացվել է Սարի շահրեստանից
4Առանձնացվել է Ղայեմշեհր շահրեստանից
5Առանձնացվել է Չալուս շահրեստանից
6Առանձնացվել է Բաբոլսեր շահրեստանից

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմնական ճյուղերն են՝ զբոսաշրջությունը, առևտուրը, տրանսպորտը, սննդի, տեքստիլ, ավտոմոբիլային, փայտամշակման, մետալուրգիական, ծխախոտի, թղթի արդյունաբերությունները, շինանյութերի արտադրությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը (ցիտրուսային, բրինձ, թեյ, ծխախոտ, բամբակ, շաքարի ճակնդեղ, հլածուկ, ծաղիկներ, խնձոր, դեղձ, կիվի, վարունգ, սոխ, ելակ, մորի, բանան, պնդուկ, կենաֆ), ձկնորսությունը, լեռնահանքային երկաթի և ածխի արդյունահանումը։

Սարի քաղաքում հիմնավորված են փայտամշակման և թղթային «Սանայե Չուբ Կագազ» ընկերությունը, էլեկտրոտեխնիկական «Պիշրանեխ Էլեկտրոնիկս» ընկերությունը։ Ամոլ քաղաքում գտնվում է «Դեսա Դիզել» շարժիչների գործարանը։ Բաբոլ քաղաքում գտնվում է ավտոմոբիլային «Իրան Հոդրո» / «Չերի Աուտոմոբայլ» գործարանը։ Նոուշեհր քաղաքում գտնվում է Ազատ տնտեսական գոտին, ավտոհավաք «ՄԱԶ» գործարանը։ Միյանդորուդ քաղաքում տեղակայված է ավտոմոբիլային «Սայպա» գործարանը։ Նեկա քաղաքում գտնվում է նավթային տերմինալը, «Շահիդ Սոլեյմի» ՋԷԿ-ը, նավաշինական «Սադրա» գործարանը։ Ամիրաբադ քաղաքում գտնվում է Ազատ տնտեսական գոտին, մետալուրգիական «Դեմավենդ» գործարանը։

Image
Դեմավենդ լեռը ձմռանը

Մազանդարանի կլիմայական պայմանները նպաստել են պատմական հուշարձանների պահպանմանը։ Բարենպաստ էկոլոգիական պայմանները, հաճելի և մեղմ մերձարևադարձային կլիման, գեղեցիկ բնական բնապատկերները և Թեհրանին մոտ գտնվելը գավառը դարձրել են Իրանի տուրիզմի հիմնական վայրերից մեկը։

Ֆիրդուսու «Շահնամե» էպոսում Մազանդարանը հզոր դևերի երկիր է։ Մեծագույն հերոս Ռոստամի 7 սխրանքները կատարվում են հենց Մազանդարան կատարած անհաջող արշավանքի արդյունքում դևերին գերի դարձած Քեյ-Քավուսի ազատագրման նպատակով նրա կատարած արշավանքի ժամանակ։

Հենրի Լայոն Օլդիի «Ես ինքս կվերցնեմ» վեպում Մազանդարանը դևերի երկիր է։

Գաստոն Լեռուի «Օպերայի ուրվականը» վեպում Մազանդարանն այն վայրն է, ուր գլխավոր հերոսը ապրել է իր կյանքի մեծ մասը։

«Hikari no Valusia ~What a Beautiful Hopes~»վիզուալ վեպում (ճապ.՝ 白光のヴァルーシア ~What a beautiful hopes~) Մազանդարանը շրջան է բերդի արևելյան մասում։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարի քաղաքում գտնվում են Աբբասի և Եղիայի դամբարանները, Իմամ-Սաջադ, Հաջ Մուստաֆա Խան և Ռեզա Խան մզկիթները, ժամացույցներով աշտարակը, մերձակայքում՝ Հուտտոյի և Կամարբանդի քարանձավները, Դաշտ-է նազ ազգային պարկը։ Ռամսար քաղաքում գտնվում են Փահլևիների պալատը, հնագույն հյուրանոցներ և ազնվականության առանձնատներ։ Բաբոլ քաղաքում են գտնվում Սեֆյանների պալատի ավերակները և տեղի պատմության թանգարանը։ Ղայեմշեհր քաղաքում է գտնում Հեստպոլ կամուրջը։

Ամոլ քաղաքում գտնվում է Միր Հեյդար Ամոլի դամբարանը, Ամոլի շուրջ՝ Դեմավենդ հրաբուխը, Լար լիճը և ջրապատնեշը, Շահանդաշը գյուղի մոտ՝ ջրվեժը և Մալեք- Բահման ամրոցը։ Բեհշահր քաղաքում գտնվում է Սեֆյան դարաշրջանի այգին, մերձակայքում՝ Միանկալե թերակղզում՝ թռչնային արգելոցը և Աբբաս-Աբադ լիճը։ Սավադկուխ քաղաքի շուրջ գտնվում են Ռավատսար, Կանգելու, Հասան-Բուր, Մազիյար և Չեխել-Դար ամրոցները, Վերեսկ կամուրջը և Ուրիմ-Ռուդբար եկեղեցին։

Նոուշեհր քաղաքում գտնվում են Փահլևիների պալատը և ազնվականների հնագույն առանձնատները, մերձակայքում՝ Սիսանգան ազգային պարկը և Ավիդար լիճը։ Տոնեկաբոն քաղաքի մոտ գտնվում է Վալաշտ լիճը։ Գավառներում կան բնական տեռասներ և տաք հանքային աղբյուրներ (Բադաբ-է-Սուրտ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  3. Iran Provinces
  4. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  5. Minorsky, V.; Vasmer, R. "Mazandaran" Encyclopaedia of Islam. Edited by: P. Bearman, Th. Bianquis, C.E. Bosworth, E. van Donzel and W.P. Heinrichs. Brill, 2007. Brill Online.
  6. 1 2 3 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. 1 2 3 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. 1 2 3 4 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  9. Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մազանդարան» հոդվածին։