close
Jump to content

Զանջանի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image
Զանջան
պարս.՝ استان زنجان
Image
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
Ներառում էAbhar County?[1], Khodabandeh County?[1], Zanjan County?[1], Ijrud County?[1], Khorramdarreh County?[1], Tarom County?[1], Mahneshan County?[1] և Soltaniyeh County?[1]
ՎարչկենտրոնԶանջան
Բնակչություն1 057 461 մարդ (2016)[2]
Տարածք21 773 կմ²[3]
Image
Սահմանակցում էԱրդաբիլի նահանգ, Գիլան, Ղազվինի նահանգ, Համադանի նահանգ, Քուրդիստանի նահանգ, Արևմտյան Ադրբեջան և Արևելյան Ադրբեջան
Ժամային գոտիUTC+3:30
ISO 3166-2 կոդIR-19
Հեռախոսային կոդ0241
36°40′30″N 48°29′04″E / 36.6751°N 48.4845°E / 36.6751; 48.4845

Զանջան (պարս.՝ استان زنجان, Օսթան-է Զանջան), օսթան (նահանգ) Իրանի հյուսիսարևմտյան մասում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիս-արևելքից սահմանակից է Գիլան, արևելքից` Ղազվին, հարավից` Համադան, հարավ-արևմուտքից` Քուրդիստան, հյուսիս-արևմուտքից` Արևմտյան Ադրբեջան և Արևելյան Ադրբեջան, հյուսիսից` Արդաբիլ օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 21 773 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 1 057 461 մարդ (2016)[2]։ Վարչական կենտրոնը Զանջան քաղաքն է։

Օսթանը ձևավորվել է Գիլան օսթանի հարավ-արևմտյան շրջանների անջատման արդյունքում։ 1996 թվականին օսթանից անջատվել է դրա հարավ-արևելյան շրջանների տարածքում ձևավորված Ղազվին օսթանը[4]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի[5], որի կենտրոնն է Թավրիզ քաղաքը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 942 818 մարդ` 235 771 տնային տնտեսություններում[6]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 015 734 մարդ, որոնք ապրում էին 286 806 տնտեսություններում[7]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 057 461 մարդ` 321 983 տնտեսություններում[8]։

Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Զանջանը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 430 871 մարդ), Աբհարը (99 285 մարդ), Խորամդարեն (55 368 մարդ), Քեյդարը (34 921 մարդ), Հիդաջը (13 840 մարդ) և Սաինքալեն (12 989 մարդ)[9]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 711 177 մարդ կամ օսթանի բնակչության 67,3%-ը[9]։

Բնակչության ավելի քան 90% կազմում են ադրբեջանցիները[10][11], ապրում են նաև իրանական թաթեր։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանը բաժանված է 8 շահրեստանների (գավառների).

Image

Զանջան օսթանի շահրեստանները
ՇահրեստանԲնակ. 2006[6]Բնակ. 2011[7]Բնակ. 2016[8]Վարչ. կենտրոն
Աբհար շահրեստան158 544169 176151 528Աբհար
Զանջան շահրեստան442 728486 495521 302Զանջան
Թարոմ շահրեստան42 93946 61646 641Աբբար
Իջրուդ շահրեստան35 66138 41636 641Զարինաբադ
Խոդաբանդե շահրեստան161 696169 553164 493Քեյդար
Խորամդարե շահրեստան60 02765 16667 951Խորամդարե
Մահնեշան շահրեստան41 22340 31239 425Մահնեշան
Սոլթանիե շահրեստան129 480Սոլթանիե
Ընդհանուր942 8181 015 7341 057 461
1Առանձնացվել է Աբհար շահրեստանից

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  3. https://www.amar.org.ir/english/Iran-at-a-glance/Zanjan
  4. Iran Provinces
  5. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  6. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է դեկտեմբերի 19-ին.
  8. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)». Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  9. 1 2 Zanjan province (անգլ.)
  10. Touraj Atabaki. «Azerbaijan: ethnicity and the struggle for power in Iran» — I.B.Tauris, 2000 — с. 8, 112 — ISBN 1-86064-554-2
  11. Ethnologue: Languages of the World, Sixteenth Edition. Languages of Iran. — Lewis, M. Paul (ed.), 2009. — ISBN 978-1-55671-216-6
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանջանի նահանգ» հոդվածին։