close
Jump to content

Սպահանի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image
Սպահանի օսթան
պարս.՝ استان اصفهان
Image
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
Ներառում էArdestan County?[1], Սպահան[1], Khomeyni Shahr County?[1], Khvansar County?[1], Semirom County?[1], Faridan County?[1], Fereydunshahr County?[1], Falavarjan County?[1], Shahreza County?[1], Քաշան[1], Golpayegan County?[1], Lenjan County?[1], Nain County?[1], Najafabad County?[1], Նաթանզ[1], Shahin Shahr County?[1], Mobarakeh County?[1], Aran va Bidgol County?[1], Tiran and Karvan County?[1], Chadegan County?[1], Dehaqan County?[1], Borkhar County?[1], Khur and Biabanak County?[1], Buin va Miandasht County?[1], Varzaneh County?, Kuhpayeh County?, Harand County? և Jarqavieh County?
ՎարչկենտրոնՍպահան
Բնակչություն5 120 850 մարդ (2016)[2]
Տարածք107 029 կմ²
Image
Սահմանակցում էՂոմի նահանգ, Յազդի նահանգ, Չհարմահալ և Բախտիարի, Ֆարս, Քոհգիլուե և Բոյեր-Ահմադ, Լոռեսթանի նահանգ, Սեմնան, Հարավային Խորասան և Կենտրոնական նահանգ
ISO 3166-2 կոդIR-10
Հեռախոսային կոդ031
32°39′28″N 51°40′09″E / 32.6577°N 51.6692°E / 32.6577; 51.6692
ostan-es.ir

Սպահան օսթան (պարս.՝ استان اصفهان, Օսթան-է Էսֆահան), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական մասում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Ղոմ և Սեմնան, արևելքից` Հարավային Խորասան և Յազդ, հարավից` Ֆարս և Քոհգիլուե և Բոյեր Ահմադ, արևմուտքից` Չհարմահալ և Բախտիարի, Լոռեսթան և Մարքազի օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 107 029 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 5 120 850 մարդ (2016)[2]։ Վարչական կենտրոնը Սպահան քաղաքն է։

Սպահանը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ 1970-ական թվականներին օսթանից անջատվել են Չհարմահալ և Բախտիարի և Յազդ օսթանները[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 2-րդ տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Սպահան քաղաքը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 4 499 327 մարդ` 1 223 684 տնային տնտեսություններում[5]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 4 879 312, որոնք ապրում էին 1 454 162 տնտեսություններում[6]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 5 120 850 մարդ` 1 607 482 տնտեսություններում[7]։

Քսան հազարից ավել բնակչութուն ունեցող քաղաքներն են Սպահանը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 1 961 260 մարդ), Քաշանը (304 487 մարդ), Հոմեյնիշահրը (247 128 մարդ), Նաջաֆաբադը (235 281 մարդ), Շահինշահրը (173 329 մարդ), Շահրեզան (134 952 մարդ), Ֆուլադշեհրը (88 426 մարդ), Բահարեստանը (79 023 մարդ), Մոբարաքեն (69 449 մարդ), Առան վա Բիդգոլը (65 404 մարդ), Գոլփայեգանը (58 936 մարդ), Զարինշահրը (55 817 մարդ), Դորչե Փիազը (47 800 մարդ), Դովլաթաբադը (40 945 մարդ), Ֆալավարջանը (37 704 մարդ), Ղահդերիջանը (34 226 մարդ), Խվորզուղը (29 154 մարդ), Նաինը (27 379 մարդ), Սեմիրոմը (26 942 մարդ), Քալիշադ վա Սուդուրջանը (25 635 մարդ), Գոլդաշտը (25 235 մարդ), Գազը (24 433 մարդ), Աբրիշամը (22 429 մարդ), Խանսարը (21 883 մարդ), Թիրանը (21 703 մարդ), Դարանը (20 078 մարդ)[8]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 4 507 309 մարդ կամ օսթանի բնակչության մոտ 88%-ը[7]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպահան օսթանը բաժանված է 29 շահրեստանների (գավառների). Image

Սպահան օսթանի շահրեստանները
ՇահրեստանԲնակ. 2006[5]Բնակ. 2011[6]Բնակ. 2016[7]Վարչ. կենտրոն
Առան վա Բիդգոլ շահրեստան89 96197 409103 517Առան վա Բիդգոլ
Բորխար շահրեստան1108 933122 419Դովլաթաբադ
Բորխար և Մեյմե շահրեստան2277,783
Բուին Միանդաշտ շահրեստան324 163Բուին Միանդաշտ
Գոլփայեգան շահրեստան82 60187 47990 086Գոլփայեգան
Դեհաքան շահրեստան34 14934 84434 511Դեհաքան
Էրդեստան շահրեստան43 58541 40542 105Էրդեստան
Թիրան և Քարվան շահրեստան64 04369 04771 575Թիրան
Լենջան շահրեստան225 559246 510262 912Զարինշահր
Խանսար շահրեստան31 54232 42333 049Խանսար
Խուր և Բիաբանակ շահրեստան417 79319 761Խուր
Հարանդ շահրեստան5Հարանդ
Հոմեյնիշահր շահրեստան282 888311 629319 727Հոմեյնիշահր
Մոբարաքե շահրեստան132 925143 474150 441Մոբարաքե
Նաին շահրեստան54 29838 07739 261Նաին
Նաջաֆաբադ շահրեստան279 014300 288319 205Նաջաֆաբադ
Նաթանզ շահրեստան43 94742 23943 977Նաթանզ
Սեմիրոմ շահրեստան70 73565 04774 109Սեմիրոմ
Շահինշահր և Մեյմե շահրեստան1196 584234 667Շահինշահր
Շահրեզա շահրեստան139 702149 555159 797Շահրեզա
Չադեգան շահրեստան33 68433 94232 479Չադեգան
Ջարքավիե շահրեստան5Նիքաբադ
Սպահան շահրեստան1 963 3152 174 1722 243 249Սպահան
Վարզանե շահրեստան5Վարզանե
Քաշան շահրեստան297 000323 371364 482Քաշան
Քուհփայե շահրեստան5Քուհփայե
Ֆալավարջան շահրեստան232 019247 014249 814Ֆալավարջան
Ֆարիդան շահրեստան81 62279 74349,890Դարան
Ֆերեյդունշահր շահրեստան38 95538 33435 654Ֆերեյդունշահր
Ընդհանուր4 499 3274 879 3125 120 850
1Առաջացել է Բորխար և Մեյմե շահրեստանի տրոհման արդյունքում
2Բաժանվել է երկու շահրեստանների
3Առանձնացվել է Ֆարիդան շահրեստանից
4Առանձնացվել է Նաին շահրեստանից
5Առանձնացվել է Սպահան շահրեստանից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  3. Iran Provinces
  4. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  5. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ. հունվարի 23-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. 1 2 3 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպահանի նահանգ» հոդվածին։