close
Jump to content

Իլամի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իլամ (այլ կիրառումներ)
Image
Իլամ օսթան
պարս.՝ استان ﺍﻳﻼﻡ
Image
ԵրկիրԻրան Իրան
Մասն էԻրանական Քուրդիստան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
Ներառում էIlam County?[1], Darreh Shahr County?[1], Dehloran County?[1], Chardavol County?[1], Mehran County?[1], Abdanan County?[1], Eyvan County?[1], Malekshahi County?[1], Sirvan County?[1], Holeylan County? և Badreh County?
ՎարչկենտրոնԻլամ
Բնակչություն580 158 մարդ (2016)[2]
Տարածք20 133 կմ²
Image
Հիմնադրված է1973 թ.
Սահմանակցում էDiyala Governorate?, Wasit Governorate?, Maysan Governorate?, Խուզեսթան, Լոռեսթանի նահանգ և Քերմանշահի նահանգ
ISO 3166-2 կոդIR-16
Հեռախոսային կոդ0841
Փոստային ինդեքսներ69311–69991
33°38′18″N 46°25′21″E / 33.6384°N 46.4226°E / 33.6384; 46.4226
portal-il.ir

Իլամ օսթան (պարս.՝ استان ﺍﻳﻼﻡ, Օսթան-է Իլամ), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետության արևմուտքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Քերմանշահ, արևելքից` Լուրիստան, հարավից` Խուզեսթան օսթաններին, արևմուտքից` Իրաքին։ Օսթանի տարածքը կազմում է 20 133 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 580 158 մարդ (2016)[2]։ Վարչական կենտրոնը Իլամ քաղաքն է։

Օսթանը ձևավորվել է 1973 թվականին, մինչ այդ այն մասն է կազմել Քերմանշահ օսթանի[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 530 464 մարդ` 110 515 տնային տնտեսություններում[5]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 557 599 մարդ, որոնք ապրում էին 135 499 տնտեսություններում[6]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 580 158 մարդ` 159 310 տնտեսություններում[7]։

Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Իլամը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 194 030 մարդ), Դեհլորանը (32 941 մարդ), Էյվանը (31 299 մարդ), Աբդանանը (23 946 մարդ), Դարեհ շահրը (21 900 մարդ), Մեհրանը (17 435 մարդ), Սարաբլեն (12 393 մարդ) և Արքավազը (11 977 մարդ)[8]։ Քաղաքներում ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ ապրում էր 395 263 մարդ (կամ բնակչության 68,2 տոկոսը)[8]։

Օսթանի բնակչության հիմնական մասը կազմում են քրդերը։ Նրանց լեզուն` քրդերենը, գերակշռում է օսթանի հյուսիսային և կենտրոնական շրջաններում, ընդ որում օգտագործվում են հարավային քրդական բարբառները։ Հարավում` Դեհլորանի, Աբդանանի և Դարեհ շահրի շրջաններում, տարածված է նաև լոռերենը։ Ամենահարավում` Խուզեսթանի հետ սահմանային հատվածում, բնակիչներն արաբախոս են[9]։ Իլամ օսթանում բնակչության բաժանումն ըստ լեզուների ներկայացված է ստորև բերված աղյուսակում[9].

Բնակչության բաժանումն ըստ լեզվի Իլամում
Լեզու Տոկոս
Քրդերեն
 
80.66 %
Լոռերեն
 
14.74 %
Արաբերեն
 
3.43 %
Այլ
 
1.16 %

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլամը բաժանվում է երկու տարբեր բնական գոտիների. հյուսիսում և արևելքում Զագրոսի համակարգի մաս կազմող լեռներն են, որոնք տարածվում են հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք ուղղությամբ, իսկ հարավարևմտյան մասում տաք կլիմայով հարթավայրեր են։ Ամենակարևոր լեռնաշղթան Քաբիր Քուհն է, որը ձգվում է մոտ 175 կմ և որի առավելագույն բարձրությունը կազմում է 2 790 մ։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանը բաժանված է 12 շահրեստանների (գավառների).

Image

Անվանում Բնակ. 2006[5] Բնակ. 2011[6] Բնակ. 2016[7] Վարչ. կենտրոն
Աբդանան շահրեստան45 83046 97747 851Աբդանան
Բադրե շահրեստան115 614Բադրե
Դարեհ շահր շահրեստան56 34659 55143 708Դարեհ շահր
Դեհլորան շահրեստան58 99366 39965 630Դեհլորան
Էյվան շահրեստան47 38048 83349 491Էյվան
Իլամ շահրեստան193 222213 579235 144Իլամ
Հոլեյլան շահրեստան2Թովհիդ
Մալեքշահի շահրեստան322 58721 138Արքավազ
Մեհրան շահրեստան55 27127 50629 797Մեհրան
Չավար շահրեստան4Չավար
Չարդավոլ շահրեստան73 42272 16757 381Սարաբլե
Սիրվան շահրեստան214 404Լումառ
Ընդհանուր530 464557 599580 158
1Առանձնացվել է Դարեհ շահր շահրեստանից
2Առանձնացվել է Չարդավոլ շահրեստանից
3Առանձնացվել է Մեհրան շահրեստանից
4Առանձնացվել է Իլամ շահրեստանից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  3. Iran Provinces
  4. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  5. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006) language = fa». Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին. {{cite web}}: Missing pipe in: |title= (օգնություն)
  6. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. նոյեմբերի 1-ին. Վերցված է դեկտեմբերի 19-ին.
  8. 1 2 [Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
  9. 1 2 «Language distribution: Ilam Province».
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլամի նահանգ» հոդվածին։