close
Jump to content

Ղազվինի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image
Ղազվին օսթան
պարս.՝ استان قزوین
Image
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
Ներառում էBuin Zahra County?[1], Takestan County?[1], Ղազվին[1], Abyek County?[1], Alborz County?[1] և Avaj County?[1]
ՎարչկենտրոնՂազվին
Պաշտոնական լեզուներպարսկերեն
Բնակչություն1 273 761 մարդ (2016)[2]
Տարածք15 567 կմ²[3]
Image
Հիմնադրված է1993 թ.
Սահմանակցում էԶանջան, Ալբորզի նահանգ, Մազանդարան, Գիլան, Կենտրոնական նահանգ և Համադանի նահանգ
ISO 3166-2 կոդIR-26
Հեռախոսային կոդ0281
36°16′09″N 50°00′10″E / 36.2693°N 50.0029°E / 36.2693; 50.0029

Ղազվին օսթան (պարս.՝ استان قزوین, Օսթան-է Ղազվին), օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևմուտքում։ Հյուսիսից սահմանակից է Գիլան, հյուսիս-արևելքից` Մազանդարան, արևելքից` Ալբորզ, հարավից` Մարքազի, հարավ-արևմուտքից` Համադան, արևմուտքից` Զանջան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 15 567 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 1 273 761 մարդ (2016)[2]։ Վարչական կենտրոնը Ղազվին քաղաքն է։

Օսթանը ձևավորվել է 1996 թվականին՝ Զանջան օսթանի հարավ-արևելյան շրջանների անջատման արդյունքում[4]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 1-ին տարածաշրջանի[5], որի կենտրոնն է Թեհրանը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 127 734 մարդ` 294 305 տնային տնտեսություններում[6]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 201 565 մարդ, որոնք ապրում էին 352 472 տնտեսություններում[7]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 273 761 մարդ` 397 165 տնտեսություններում[8] ։

Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Ղազվինը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 402 748 մարդ), Ալվանդը (93 836 մարդ), Մոհամմադիեն (90 513 մարդ), Թաքեստանը (80 299 մարդ), Աբիեքը (60 107 մարդ), Էքբալիեն (55 066 մարդ), Մահմուդաբադ-Նեմունեն (21 982 մարդ), Բուին Զահրան (20 823 մարդ), Շարիֆիեն (20 347 մարդ), Բիդեսթանը (18 060 մարդ), Շալը (15 290 մարդ), Էսֆարվարինը (12 371 մարդ)[9]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում օսթանի բնակչության 74,8%-ը[8]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանը բաժանված է 6 շահրեստանների (գավառների).

Image

Ղազվին օսթանի շահրեստանները
ՇահրեստանԲնակ. 2006[6]Բնակ. 2011[7]Բնակ. 2016[8]Վարչ. կենտրոն
Աբիեք89 33493 84494 536Աբիեք
Ալբորզ182 046203 276242 865Ալվանդ
Ավաջ143 798Ավաջ
Բուին Զահրա153 873164 723122 994Բուին Զահրա
Թաքեստան171 520172 949172 636Թաքեստան
Ղազվին530 961566 773596 932Ղազվին
Ընդհանուր1 127 7341 201 5651 273 761
1Առանձնացվել է Բուին Զահրա շահրեստանից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  3. https://www.amar.org.ir/english/Iran-at-a-glance/Qazvin
  4. Iran Provinces
  5. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  6. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. 1 2 3 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. նոյեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  9. Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազվինի նահանգ» հոդվածին։