close
Jump to content

Յազդի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image
Յազդ
պարս.՝ استان یزد
Image
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
Ներառում էArdakan County?[1], Bafq County?[1], Taft County?[1], Mehriz County?[1], Yazd County?[1], Meybod County?[1], Abarkuh County?[1], Ashkezar County?[1], Khatam County?[1], Behabad County?[1] և Marvast County?[2]
ՎարչկենտրոնՅազդ
Բնակչություն1 138 533 մարդ (2016)[3]
Տարածք76 469 կմ²
Image
Սահմանակցում էՔերմանի նահանգ, Հարավային Խորասան, Սպահանի նահանգ և Ֆարս
ISO 3166-2 կոդIR-21
31°53′41″N 54°21′25″E / 31.8948°N 54.357°E / 31.8948; 54.357
ostanyazd.ir(պարս.)(անգլ.)

Յազդ օսթան (պարս.՝ استان یزد, Օսթան-է Յազդ) օսթան (նահանգ) Իրանի կենտրոնական մասում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիս-արևելքից սահմանակից է Հարավային Խորասան, հարավ-արևելքից` Քերման, հարավ-արևմուտքից` Ֆարս, հյուսիս-արևմուտքից` Սպահան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 76 469 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 1 138 533 մարդ (2016)[3]։ Վարչական կենտրոնը Յազդ քաղաքն է։

Օսթանը ձևավորվել է 1970-ական թվականներին Սպահան օսթանի հարավ-արևելյան շրջանների անջատման արդյունքում[4]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի, որի կենտրոնը Մաշհադ քաղաքն է[5]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 958 323 մարդ` 258 691 տնային տնտեսություններում[6]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 074 428 մարդ, որոնք ապրում էին 309 749 տնտեսություններում[7]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 138 533 մարդ 340 657 տնտեսություններում[8]։

Տասը հազարից մեծ բնակչություն ունեցող քաղաքներն են Յազդը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 529 673 մարդ), Մեյբոդը (80 712 մարդ), Արդաքանը (75 271 մարդ), Համիդիան (51 793 մարդ), Բաֆքը (45 453 մարդ), Մեհրիզը (34 237 մարդ), Աբարքուն (27 524 մարդ), Աշքեզարը (19 123 մարդ), Թաֆթը (18 464 մարդ), Շահիդիեն (18 309 մարդ), Հերաթը (13 032 մարդ), Զարաչը (11 691 մարդ)[9]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում օսթանի բնակչության 85,3%-ը[8]։

Մարզում գերակշռում են պարսիկները, որոնց մեծ մասը շիա մուսուլմաններ են։ Կա նաև փոքր զրադաշտական համայնք։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանը բաժանված է 12 շահրեստանների (գավառների).

Image

Յազդ օսթանի շահրեստանները
ՇահրեստանԲնակ. 2006[6]Բնակ. 2011[7]Բնակ. 2016[8]Վարչ. կենտրոն
Աբարքու շահրեստան42 61046 66251 552Աբարքու
Աշքեզար շահրեստան28 07233 19232 566Աշքեզար
Արդաքան շահրեստան66 90077 75897 960Արդաքան
Բաֆք շահրեստան51 50741 87650 845Բաֆք
Բեհաբադ շահրեստան115 33117 221Բեհաբադ
Զարաչ շահրեստան215 33117 221Զարաչ
Թաֆթ շահրեստան45 35745 14543 893Թաֆթ
Խաթամ շահրեստան31 69535 15836 562Հերաթ
Մարվասթ շահրեստան3Մարվասթ
Մեհրիզ շահրեստան43 36344 12651 733Մեհրիզ
Մեյբոդ շահրեստան70,72882,84099,727Մեյբոդ
Յազդ շահրեստան515 044582 682656 474Յազդ
Ընդհանուր958 3231 074 4281 138 533
1Առանձնացվել է Բաֆք շահրեստանից
2Առանձնացվել է Յազդ շահրեստանից
3Առանձնացվել է Խաթամ շահրեստանից

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմնական ճյուղերն են՝ մանրագործական, սննդային, մետաղական, ավտոմոբիլային, էլեկտրական, նավթաքիմիական, կերամիկական, կոշկեղենի, զարդեղենի արդյունաբերություն, շինանյութերի, մետաղամշակման, էներգետիկայի արտադրությունը, երկաթի, կապար-ցինկի հանքաքարերի, ֆոսֆատների, մագնեզիումի և մարմարի արդյունահանումը, գյուղատնտեսությունը (բամբակ, նուռ, խաղող, գետնընկույզ, ընկույզ), առևտուրը, տրանսպորտը։

Յազդ քաղաքում տեղակայված են Յազդի տեքստիլ արդյունաբերության ազատ տնտեսական գոտին, Յազդի գիտատեխնիկական այգին և «Նոսա» հետազոտական կենտրոնը, ինչպես նաև «Խոդրո Կավիր» ավտոմեքենաների գործարանը և «Յազդե անվադողեր» ընկերությունը։

2005 թվականին Թեբեսի ածուխի արդյունահանման տարածքներով անցնող նոր 800 կմ երկաթուղային ցանցը միացրեց Բաֆք և Մաշհադ քաղաքներին։

Image
Յազդի տեսարանը Ամիր-Չակմակից։

Տեսարժան վայրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յազդ քաղաքում տեղակայված են երկրի ամենաբարձր մինարեթներով Ուրբաթ (Մայր տաճար) մզկիթը, Ամիր-Չակմակը և Մուլա Իսմալ մզկիթները, Դովազդեհ-Իմամի, Իբն-Ալիի և Ահմադ Ֆահադանի դամբարանները, Շամսիայի մադրասը, «քամու աշտարակը» Դովլաթ-Աբադը, Զրադաշտական տաճարը, Խանի և Զարգարի բազարները, սուրբ Թեքի Ամիր Չախմագի հրապարակը, հնագույն ամրոցը և հին քաղաքի Իսատիս ավերակները, քաղաքի ծայրամասում կա մի զառիթայական սրբավայր ունեցող բլուր։

Էրդեկան քաղաքում տեղակայված են Ուրբաթ մզկիթը և Թեքի շուկան, ծայրամասում կան զրադաշտական սրբերի տաճարներ և դամբարաններ։ Մեյբոդն ունի հետաքրքիր պատմական կենտրոն ՝ ավանդական ճարտարապետությամբ, ներառյալ հին ամրոցը և «աղավնի աշտարակները»։ Բաղե-Գոլշանի պարտեզը գտնվում է Տեբես քաղաքում (Տաբաս)։ Սագենդ քաղաքի մոտակայքում գտնվում է հին քարավանատուն։ Մարվաստ ամրոցը տեղակայված է Հաթամ քաղաքի մոտակայքում:Նադոշանի ամրոցը գտնվում է Մեհրիզ քաղաքի մոտակայքում։ Էբերկու քաղաքում հետաքրքիր է աշխարհի ամենահին եղևնին ՝ Սարվ-է Էբերկուն։

Մարզում է գտնվում Հերանեք ուրվական-քաղաքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. https://yazd.farhang.gov.ir/fa/shahrestan
  3. 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  4. Iran Provinces
  5. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ. հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2020-05-23-ին. Վերցված է 2022 թ. հունիսի 27-ին.
  6. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. 1 2 3 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. նոյեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  9. Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]