Հարավային Հոլանդիան (հոլ.՝ Zuid-Holland), Նիդերլանդների տասներկու մարզերից (պրովինցիաներից) մեկն է։ Գտնվում է երկրի արևմտյան հատվածում. հարավից սահմանակցում է Նիդերլանդների Զեյլանդ մարզին, հարավ-արևելքից՝ Հյուսիսային Բրաբանտին, արևելքից՝ Խելդերլանդին, հյուսիս-արևելքից Ուտրեխտին և հյուսիսից՝ Հյուսիսային Հոլանդիա մարզին։ Ունի 3.452 հազար բնակիչ (2005 թ.), գլխավոր քաղաքը Հաագա քաղաքն է, իսկ ամենամեծ քաղաքը Ռոտերդամն է։