Քալվին Քուլիջ
| Քալվին Քուլիջ անգլ.՝ Calvin Coolidge | |
| Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Ամհերստի քոլեջ և St. Johnsbury Academy? |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, պետական գործիչ և ինքնակենսագիր |
| Դավանանք | կոնգրեգացիոն եկեղեցի և բողոքականություն |
| Ծննդյան օր | հուլիսի 4, 1872[1][2][3][…] |
| Ծննդավայր | Plymouth Notch, Plymouth, Ուինդսոր շրջան, Վերմոնտ, ԱՄՆ |
| Վախճանի օր | հունվարի 5, 1933[4][1][2][…] (60 տարեկան) |
| Վախճանի վայր | Նոտթհեմփտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ |
| Թաղված | Plymouth Notch Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | անգլ.՝ John Calvin |
| Հայր | John Calvin Coolidge, Sr.? |
| Մայր | Victoria Josephine Moor?[3] |
| Ամուսին | Գրեյս Քուլիջ |
| Զավակներ | John Coolidge? և Calvin Coolidge, Jr.? |
| Ինքնագիր | |
Ջոն Քալվին Քուլիջ (անգլ.՝ John Calvin Coolidge Jr., հուլիսի 4, 1872[1][2][3][…], Plymouth Notch, Plymouth, Ուինդսոր շրջան, Վերմոնտ, ԱՄՆ - հունվարի 5, 1933[4][1][2][…], Նոտթհեմփտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ), ԱՄՆ-ի 30-րդ նախագահ (1923-1929) ԱՄՆ հանրապետական կուսակցության կողմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քալվին Քուլիջը ծնվել է 1872 թվականի հուլիսի 4-ին Վերմոնտ նահանգի Ուինդսորի շրջանի Պլիմուտ փոքրիկ քաղաքում[5]։ Մայրը` Վիկտորյա Քուլիջը (Victoria Josephine Moor), մահացել է 39 տարեկան հասակում (1885 թվականի մարտ), երբ Քալվինն ընդամենը 13 տարեկան էր[6]։
Հայրը` Ջոն Քալվինը, բազում զբաղմունքներ ուներ։ Նա ամբողջ նահանգում հայտնի էր որպես հաջողակ ֆերմեր, խանութի սեփականատեր` զբաղեցնելով քաղաքական զանազան պաշտոններ։ Նա ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Վերմոնտ նահանգի սենատի անդամ, զբաղեցրել է հասարակական տարբեր պաշտոններ` ներառյալ հաշտարար դատավորի և հարկահավաքի պաշտոնները։
Մասսաչուսեթսի նահանգապետ Քուլիջը 1920 թվականին նախագահ Ուորեն Հարդինգի հետ ընտրվել է ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնում։ Այդ ժամանակ նա ավելի հայտնի էր, քան քաղաքական բլոկի իր գործընկերը` շնորհիվ 1919 թվականին Բոստոնում ոստիկանների գործադուլը ճնշելու։ 1923 թվականի օգոստոսի 2-ին Հարդինգի մահից հետո Քուլիջը դառնում է ԱՄՆ-ի նոր նախագահը։ Քուլիջը Հարդինգի մահվան մասին իմացել է մի քանի օր անց միայն, քանի որ հանգստանում էր ծնողների գյուղական տանը, ուր չկար ո'չ հեռախոս, ո'չ էլեկտրականություն։ Քուլիջի հայրը նավթի լամպով ինքն է տղային բերել նախագահի երդման արարողությանը։ Վերադառնալով Վաշինգտոն` Քուլիջը կրկին երդում է տալիս ԱՄՆ-ի Գերագույն դատարանի առաջ, որ գլխավորում էր նախկին նախագահ Ուիլյամ Հովարդ Տաֆտը։
Քուլիջի կառավարումը, որն ընթանում էր տնտեսությանը չմիջամտելու սկզբունքով, բավականին հաջող էր ընթանում։ Նահանգները տնտեսական մեծ աճ է գրանցում։ Չնայած դրան` այս հաջողությունը նախագահ Հերբերտ Հուվերի օրոք արդեն ավարտվում է Մեծ ճգնաժամով։ Քուլիջի օրոք հնդկացիներն ստացան ամերիկյան լիիրավ քաղաքացիություն, թեպետ անգլոամերիկացիների խնդիրները շատ հեռու էին լուծում ստանալուց։ 1920-ական թվականները նշանավորվեցին Կու-կլուքս-կլանի և Լինչի դատաստանի գործունեության առկայծումով։
Նախագահական մեկ շրջանի ավարտից հետո Քուլիջը հրաժարվեց իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելուց` իր տեղը զիջելով Հուվերին։ Հանրապետական կուսակցության մասշտաբային անհաջողությունները բացասապես ազդեցին Քուլիջի առողջության վրա. նա մահացավ 1932 թվականի ընտրություններում Հուվերի պարտությունից (նա պարտվեց Ֆրանկլին Ռուզվելտին) մի քանի ամիս անց։
Արտաքին քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քալվին Քուլիջի կառավարման ժամանակ ԱՄՆ-ը պահպանեց Նիկարագուայի և Հայիթիի օկուպացիան, սակայն 1924 թվականին զորքերը դուրս բերեց Դոմինիկյան Հանրապետությունից։ 1928 թվականին Քուլիջը գլխավորում էր ԱՄՆ-ի պատվիրակությունը Հավանայում կայացած Պանամերիկյան համաժողովում[7]։ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական այս այցը Կուբա, որն այն ժամանակ կախվածություն ուներ ԱՄՆ-ից, դարձավ վերջինը 20-րդ դարում։ Միայն 88 տարի անց` 2016 թվականի մարտի 20-ին, պաշտոնական այցով Կուբա այցելեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 Lundy D. R. The Peerage
- 1 2 Кулидж Калвин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Presidents, 1872—1933 (англ.)
- ↑ «The Coolidge Homestead (англ.)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Calvin Coolidge: Foreign Affairs». millercenter.org (անգլերեն). Miller Center of Public Affairs, University of Virginia. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Susanna Kim (2014 թ․ դեկտեմբերի 18). «Here's What Happened the Last Time a US President Visited Cuba» (անգլերեն). ABC News. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Claude M. Fuess Calvin Coolidge: The Man from Vermont. — Little, Brown, 1940. — ISBN 978-1-4067-5673-9
- Robert H. Ferrell The Presidency of Calvin Coolidge. — University Press of Kansas, 1998. — ISBN 978-0-7006-0892-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Autobiography of Calvin Coolidge
- Սպիտակ տան կենսագրությունը
- Քալվին Քուլիջ նախագահի հիմնադրամը
- Քալվին Քուլիջի անձնական ձեռագրերը
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քալվին Քուլիջ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Հուլիսի 4 ծնունդներ
- 1872 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունվարի 5 մահեր
- 1933 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի նախագահներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ