close
Jump to content

Ջանեթ Գեյնոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանեթ Գեյնոր
Image
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 6, 1906(1906-10-06)[1][2][3][…]
Ծննդավայր՝Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 14, 1984(1984-09-14)[1][1][3][…] (77 տարեկան)
Վախճանի վայր՝Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն՝Image ԱՄՆ
Մասնագիտություն՝թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի և նկարչուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0310980

Ջանեթ Գեյնոր (անգլ.՝ Janet Gaynor, հոկտեմբերի 6, 1906(1906-10-06)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - սեպտեմբերի 14, 1984(1984-09-14)[1][1][3][…], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի առաջին դափնեկիրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրա Օգաստա Գեյնորը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում՝ նկարիչ և սիրողական երգիչ Ֆրենկ Գեյնորի և նրա կնոջ՝ Լաուրայի ընտանիքում։ Մանկությունն անցել է Փենսիլվանիայում, Չիկագոյում և Սան Ֆրանցիսկոյում[6] ։ 1914 թվականին ծնողներն ամուսնալուծվել են, վեց տարի անց մայրը կրկին ամուսնացել է[7]։ Դեռ դպրոցում Գեյնորը մասնակցել է թատերական բեմադրությունների[8]։ 1923 թվականին ավարտելով դպրոցը՝ Գեյնորը որոշել էր դերասանուհի դառնալ։ Տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ աշխատել է կոշիկի խանութում՝ ստանալով շաբաթական 18 դոլար։ Շուտով Գեյնորին ավագ քրոջ՝ Հելենի միջոցով, որը պրոդյուսեր Հել Ռոչի քարտուղարն էր, հաջողվել է փոքր դերեր ստանալ մի քանի խաղային ֆիլմերում, որոնց դերային ցանկում նրան նույնիսկ չեն նշել։ Այսպես շարունակվել է երկու տարի և միայն 1926 թվականին ստանձնելով Ջանեթ Գեյնոր կեղծանունը՝ երկրորդ պլանի դերով հանդես է եկել «Ջոնսթաունի ջրհեղեղը» ֆիլմում։ Այդտեղից էլ սկսվել է նրա երկար համագործակցությունը «Fox» կինոստուդիայի հետ[7]։ Նույն տարում Գեյնորը ընտրվել է «WAMPAS Baby Stars» ընկերության անդամ[9]։ Դա օգնել է նրան գրավել ռեժիսորների ուշադրությունը, որոնք սկսել են նրան հրավիրել ավելի լուրջ դերերի։

Մեկ տարվա ընթացքում Գեյնորը դարձել Է Հոլիվուդի առաջատար աստղերից մեկը։ 1929 թվականին նա «Յոթերորդ երկինք» (տասներկու ֆիլմերից առաջինը, որում նա նկարահանվել է դերասան Չարլզ Ֆարելի հետ), «Արևածագ» և «Փողոցային հրեշտակ» ֆիլմերում կատարած դերերի համար արժանացել է «Օսկար» մրցականի։ Սա միակ էր «Օսկար» կինոմրցանակաբաշխության պատմության մեջ, երբ մրցանակը մեկ տարվա ընթացքում հանձնվել է դերասանի բոլոր աշխատանքների, այլ ոչ միայն կոնկրետ ֆիլմի համար։

Գեյնորը մեկն էր այն քչերից, որոնք հաջող անցում են կատարել համր ֆիլմից ձայնային ֆիլմին։ Տարիներ շարունակ նա «Fox»-ի առաջատար դերասանուհին էր՝ ստանալով գլխավոր դերերն ու հսկայական հոնորարները։ Մինչև 1935 թվականը նա մշտապես եղել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող 10 աստղերի շարքում[7]։ Սակայն երբ Դերրիլ Զանուկը «20th Century» ստուդիան միացրել է «Fox»-ին, նրա առաջատար դերասանուհու կարգավիճակը սկսել է աստիճանաբար նվազել այնպիսի աստղերի ազդեցության տակ, ինչպիսիք են Լորետա Յանգը և Շիռլի Թեմպլը։ Գեյնորը շարունակել է աշխատել «20th Century Fox» ստուդիայում՝ 1930-ական թվականների կեսերին հասնելով առավելագույն հաջողությունների։

1938 թվականին նա կրկին առաջադրվել է «Օսկար»-ի՝ «Աստղ է ծնվել» ֆիլմում իր դերի համար։ «Երիտասարդությունը սրտում» ֆիլմում նկարահանվելուց հետո նա հեռացել է կինոյից, սակայն ամբողջությամբ չի թողել դերասանական արվեստը։ Մինչև 1981 թվականը նա երբեմն թատերական բեմեր է դուրս եկել, փոքր դերեր խաղացել հեռուստատեսային սերիալներում, իսկ 1957 թվականին վերջին անգամ հայտնվել է մեծ էկրանին՝ խաղալով «Բերնարդին» ֆիլմում։ Գեյնորը նաև զբաղվել է գեղանկարչությամբ[8]։

Ջանեթ Գեյնորը մահացել է 1984 թվականին՝ 77 տարեկանում, Փալմ Սփրինգսում՝ երկու տարի առաջ Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած ավտովթարից հետո առաջացած բարդությունների հետևանքով։ Ավտովթարը տեղի է ունեցել մի անխոհեմ վարորդի պատճառով, երբ կարմիր լույսի տակով անցել է և բախվել տաքսուն, որում եղել է դերասանուհին։ Ուղևորներից մեկը զոհվել է, շատերը վիրավորվել են, այդ թվում՝ նաև Գեյնորի ամուսինը՝ Փոլ Գրեգորին, և ընկերուհին՝ Մերի Մարթինը։ Գեյնորը այդպես էլ չի կարողացել լիովին ապաքինվել այդ դժբախտ պատահարից[7]։ Հուղարկավորվել է Հոլիվուդում՝ «Hollywood Forever» գերեզմանատանը[10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանեթ Գեյնորը ամուսնացել է երեք անգամ։ 1929 թվականի սեպտեմբերի 11-ին ամուսնացել է սցենարիստ Ջեսսի Փեքի հետ։ Ամուսնությունը երկար չի տևել, իսկ արդեն 1933 թվականին ամուսինները բաժանվել են։ 1939 թվականին դերասանուհին ամուսնացել է երկրորդ անգամ՝ «MGM» կոստյումների դիզայներ Էդրիանի հետ, իսկ արդեն 1940 թվականին նրանք ունեցել են որդի՝ Ռոբին Գեյնոր Էդրիանին։ 1964 թվականին՝ Էդրիանի մահից հինգ տարի անց, Գեյնորն ամուսնացել է երրորդ անգամ։ Նրա ընտրյալը պրոդյուսեր Փոլ Գրեգորին էր, որի հետ ապրել է մինչև իր մահը[8]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՀաերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1926«Կապույտ արծիվ»The Blue EagleՌոզա Քելի
1926«Ջոնսթաունի ջրհեղեղը»The Johnstown FloodԱննա Բուրգեր
1926«Կեսգիշերային համբույր»The Midnight KissՄիլդրեդ Հաստինգս
1926«Պիտեր Գրիմի վերադարձը»The Return of Peter GrimmՔեթրին
1927«Յոթերորդ երկինք»7th HeavenԴայանա
1927«Արևածագ»Sunriseկին
1928«Չորս սատանա»4 DevilsՄարիոն
1928«Փողոցային հրեշտակ»Street AngelԱնժելա
1929«Քրիստինա»ChristinaՔրիստինա
1929«Երջանիկ օրեր»Happy DaysՋանեթ Գեյնոր
1929«Երջանիկ աստղ»Lucky StarՄերի Թաքեր
1929«Արևոտ կողմ»Sunny Side UpՄերի Քար
1930«Բլյուզ՝ բարձրագույն հասարակության համար»High Society BluesԱստվածային Էլեոնորա
1931«Երկարոտն հայրիկը»Daddy Long LegsՋուդի Էբոթ
1931«Սքանչելի»DeliciousՀեզեր Գորդոն
1931«Վերադարձ»The Man Who Came BackԷնջի Ռենդոլֆ
1931«Պարզապես Մերի-Էնն»Merely Mary AnnՄերի-Էնն
1932«Առաջին տարին»The First YearԳրեյս Լիվինգսթոն
1933«Հմայիչ»AdorableԱրքայադուստր Մարի Քրիստին, (Միտցի)
1933Tess of the Storm CountryԹես Հոուլենդ
1933Paddy the Next Best ThingՓեդի Ադեր
1933«Գործունյա տոնավաճառ»State FairԶվարճալի Մարգի
1934«Կարոլինա»CarolinaՋոաննա Թեյտ
1934«Առաջին սերը»Change of HeartՔեթրին Ֆերնես
1934«Ստվարաթղթե քաղաք»The Cardboard CityՋանեթ Գեյնոր
1935«Ֆերմերի ամուսնությունը»The Farmer Takes a WifeՄոլի Լարկինս
1935«Մեկ այլ գարուն»One More SpringԷլիզաբեթ Չեյնին
1936«Սիրող տիկին»Ladies in LoveՄարթա Կեռնի
1936«Փոքրիկ քաղաքային աղջիկ»Small Town GirlՔեթրին «Քեյ» Բրենան
1937«Աստղ է ծնվել»A Star Is BornԷսթեր Վիկտորիա Բլոջեթ
1938«Նենսիի երեք սերերը»Three Loves Has NancyՆենսի Բրիգս
1938«Երիտասարդությունը սրտում»The Young in HeartԱնն Կարլտոն
1957«Բեռնարդին»BernardineՏիկին Ռութ Վիլսոն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 filmportal.de — 2005.
  3. 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #119075482 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Internet Movie Database — 1990.
  6. Ellenberger, Allan R. (2001). Celebrities in Los Angeles Cemeteries: A Directory. McFarland & Company Incorporated Pub. էջ 128. ISBN 0-786-40983-5.
  7. 1 2 3 4 «Overview for Janet Gaynor» (անգլերեն). Turner Classic Movies. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  8. 1 2 3 Commire, Anne; Klezmer, Deborah. Gaynor, Janet (1906–1984) // Dictionary of Women Worldwide: 25,000 Women Through the Ages. — Detroit, Mich.: Gale, 2007. ISBN 9780787693947
  9. Liebman, Roy (2000). The Wampas Baby Stars: A Biographical Dictionary, 1922-1934. McFarland. էջեր 8, 90. ISBN 0-786-40756-5.
  10. «Janet Gaynor - Hollywood Star Walk». latimes.com. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանեթ Գեյնոր» հոդվածին։