close
Jump to content

Շիռլի ՄակԼեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image
Շիռլի ՄակԼեյն
անգլ.՝ Shirley MacLaine
Image
Ծնվել էապրիլի 24, 1934(1934-04-24)[1][2][3][…] (91 տարեկան)
ԾննդավայրՌիչմոնդ, ԱՄՆ[4]
ԿրթությունWashington-Liberty High School?
ՔաղաքացիությունImage ԱՄՆ
Կրոնբապտիստություն
Մասնագիտությունկինոդերասանուհի, պարուհի, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, երգչուհի, գրող, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և դերասանուհի
Ծնողներհայր՝ Ira Owens Beaty?[5], մայր՝ Kathlyn Corinne Maclean?[5]
Ամուսին(ներ)Սթիվ Պարկեր
Երեխա(ներ)Սաչի Պարկեր
Պարգևներ և մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[6]

Primetime Emmy Award for Outstanding Variety, Music, or Comedy Special?

Օսկար լավագույն դերասանուհու համար
Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

AFI կյանքի նվաճումներ մրցանակ

Ոսկե արջ

Քրիստալ մրցանակ

[7]

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

«Արծաթե արջ» մրցանակ լավագույն կանացի դերի համար

«Արծաթե արջ» մրցանակ լավագույն կանացի դերի համար

BAFTA մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար

BAFTA մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար

Վոլպի գավաթ կնոջ լավագույն դերակատարման համար

Վոլպի գավաթ կնոջ լավագույն դերակատարման համար

Ոսկե Գլոբուս մրցանակ՝ տարվա նորահայտ դերասանուհի անվանակարգում

Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում կանացի լավագույն դերակատարման համար

Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում կանացի լավագույն դերակատարման համար

Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական ժանրում կանացի լավագույն դերակատարման համար Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական ժանրում կանացի լավագույն դերակատարման համար

«Ոսկե գլոբուս» Սեսիլիա Բ․ Դե Միլի մրցանակ

Hasty Pudding Woman of the Year?

և

GLAAD Ավանգարդ մրցանակ

shirleymaclaine.com

Շիռլի ՄակԼեյն (անգլ.՝ Shirley MacLaine, ապրիլի 24, 1934(1934-04-24)[1][2][3][…], Ռիչմոնդ, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի։

Դերասան և ռեժիսոր Ուորեն Բիթիի քույրը։

Խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում։ 6 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1-ը «Քնքշության լեզուն» ֆիլմի համար Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում, 21 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 7-ը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիռլի ՄակԼեյն Բիթին (անգլ.՝ Shirley MacLean Beaty) ծնվել է Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում՝ բապտիստների ընտանիքում[8]։ Նրա հայրը՝ Այրա Օունես Բիթին հոգեբանության պրոֆեսոր էր, իսկ մայրը՝ Քեթլին Կորինան, դրամայի ուսուցիչ։ Նրան կոչել են ի պատիվ 1930-ական թվականներին հայտնի դերասանուհի Շիռլի Թեմպլի։ 1937 թվականին ծնվեց եղբայրը՝ Ուորեն Բիթին, ով նույնպես դերասան էր[9]։

Ընտանիքը բնակություն հաստատվել է Արլինգտոնում, որտեղ Շիռլի ՄակԼեյնը կրթություն է ստացել։ Մոր ցանկությամբ ՄակԼեյնը հաճախեց բալետի դասերի, ինչը դարձավ երիտասարդ տարիների հետաքրքրությունը։ Լինելով բարձրահասակ՝ հաճախ խաղում էր տղամարդու դերեր՝ դասարանում տղաների բացակայության պատճառով։ Տարիների ընթացքում ՄակԼեյնը հասկացավ, որ ունի տգեղ ոտքեր և բարձր հասակ, թողեց բալետը և զբաղվեց էստրադային պարերով։

Ապագա դերասանուհին տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ առաջին անգամ դարձավ Բրոդվեյի պարուհի, այնուհետև զբաղվեց դերասանական կարիերայով, իսկ 1954 թվականի «Գիշերազգեստով խաղ» մյուզիքլը դարձավ նրա դեբյուտը։

Մեկ տարի անց Ալֆրեդ Հիչքոքի «Հարրիի հետ անախորժությունները» կատակերգության դետեկտիվը դարձավ նրա կինոդեբյուտը, որի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Դրանից հետո «80 օրում աշխարհի շուրջ» (1956 թվական) արկածային ֆիլմի, ինչպես նաև «Նրանք վազեցին» (1958 թվական) դրամայի համար Շիռլի ՄակԼեյնն առաջին անգամ առաջադրվել է Օսկարի։

Երկու տարի անց երկրորդ անգամ առաջադրվել է կինոակադեմիայի մրցանակի, որին հաջորդեց «Ոսկե գլոբուսը»՝ Բիլի Ուայլդերի «Բնակարան» ֆիլմի համար։ ՄակԼեյնի հաջորդ հաջողությունն Օդրի Հեփբերնի հետ «Մանկական ժամ» կինոնկարն էր, որտեղ քննադատները բարձր գնահատեցին դերասանուհու դրամատիկական աշխատանքը։ Ավելի ուշ երկու անգամ առաջադրվել է «Օսկար»-ի՝ «Նուրբ Իրմա» (1963) և «Շրջադարձային կետ» (1977) ֆիլմերում, սակայն 1983 թվականին «Քնքշության լեզուն» ռոմանտիկ դրամայում Ավրորա Գրինուեի դերի համար չստացավ բաղձալի մրցանակը։

Շիռլի Մաքլեյնի այլ նշանակալի դերերից են՝ «Իմ գեյշան» (1962), «Հաճելի Չարիթին» (1969), «Լինելով այնտեղ» (1979), «Տիկին Սուզացկա» (1988), «Բացիկներ անդունդի եզրից» (1990)։

Մտերիմ էր Ֆրենկ Սինատրայի հետ միասին խաղացել են «Եվ նրանք վազեցին» (1958), «Կանկան» և «Օուշենի տասնմեկ ընկերները>» (1960) ֆիլմերում և 1975 թվականին անցկացրեց «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյանի կինոյում ներդրման համար դերասանուհին Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է անվանական աստղի։

ՄրցանակՏարիԱնվանակարգՖիլմԱրդյունք
Օսկար 1959 Լավագույն կանացի դեր Եվ նրանք վազեցին Անվանակարգ
1961 Լավագույն կանացի դեր Բնակարան Անվանակարգ
1964 Լավագույն կանացի դեր Նուրբ Իրմա Անվանակարգ
1976 Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ Երկնքի մյուս կեսը. չինական հիշողություններ Անվանակարգ
1978 Լավագույն կանացի դեր Շրջադարձային կետ Անվանակարգ
1984 Լավագույն կանացի դեր Քնքշության լեզուն Հաղթանակ
Ոսկե գլոբուս 1955 Լավագունն դեբյուտ Հարրիի հետ անախորժությունները Հաղթանակ
1959 Լավագույն կանացի դեր՝ դրամա Եվ նրանք վազեցին Անվանակարգ
1960 Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ Հարցրեք ցանկացած աղջկա Անվանակարգ
1961 Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ Բնակարան Հաղթանակ
1962 Լավագույն կանացի դեր՝ դրամա Մանկական ժամ Անվանակարգ
1964 Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ Նուրբ Իրմա Հաղթանակ
1967 Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ Գամբիտ Անվանակարգ
1968 Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ Յոթ անգամ կին է Անվանակարգ
1970 Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ Հաճելի Չարիթին Անվանակարգ
1980 Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ Լինելով այնտեղ Անվանակարգ
1984 Լավագույն կանացի դեր՝ դրամա Քնքշության լեզուն Հաղթանակ
1988 Լավագույն կանացի դեր՝ մինիսերիալ կամ հեռուստաֆիլմ Եզրին Անվանակարգ
1989 Լավագույն կանացի դեր՝ դրամա Տիկին Սուզացկա Հաղթանակ
1991 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Բացիկներ անդունդի եզրից Անվանակարգ
1993 Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ Երկրորդ շնչառություն Անվանակարգ
1995 Լավագույն կանացի դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ Թիկնապահ Տես Անվանակարգ
1998 Սեսիլիա Բ․ Դե Միլի մրցանակ Հաղթանակ
2003 Լավագույն կանացի դեր՝ մինիսերիալ կամ հեռուստաֆիլմ Մերի Քեյի մարտը Անվանակարգ
2006 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Քեզանից հետո Անվանակարգ
2009 Լավագույն կանացի դեր՝ մինիսերիալ կամ հեռուստաֆիլմ Կոկո Շանել Անվանակարգ
BAFTA 1957 Լավագույն արտասահմանյան դերասանուհի Հարրիի հետ անախորժությունները Անվանակարգ
1960 Լավագույն արտասահմանյան դերասանուհի Հարցրեք ցանկացած աղջկա Հաղթանակ
1961 Լավագույն արտասահմանյան դերասանուհի Բնակարան Հաղթանակ
1965 Լավագույն կանացի դեր Նուրբ Իրմա Անվանակարգ
1981 Լավագույն կանացի դեր Լինելով այնտեղ Անվանակարգ
1985 Լավագույն կանացի դեր Քնքշութան լեզուն Անվանակարգ
1991 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Պողպատյա մագնոլիա Անվանակարգ
Լավագույն կանացի դեր Բացիկներ անդունդի եզրից Անվանակարգ
Վենետիկի կինոփառատոն 1960 Վոլպի գավաթ ՝ լավագույն կանացի դերի համար Բնակարան Հաղթանակ
1988 Վոլպի գավաթ ՝ լավագույն կանացի դերի համար Տիկին Սուզացկա Հաղթանակ
Բեռլինի կինոփառատոն 1959 «Արծաթյա արջ» մրցանակ՝ լավագույն կանացի դերի համար Հարցրեք ցանկացած աղջկա Հաղթանակ
1971 «Արծաթյա արջ» մրցանակ՝ լավագույն կանացի դերի համար Հանդուգն բնավորություններ Հաղթանակ
1999 «Ոսկե առյուծ» մրցանակ Հաղթանակ

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 - 1982 թվականներին Շիռլի Մաքլեյնը ամուսնացած էր գործարար Սթիվ Փարքերի հետ։ 1956 թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Սաչի Փարքերը, ով մոր նման դարձավ դերասանուհի։ Փարքերից բաժանվելուց հետո կարճ ժամանակ ապրել է ռուս կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու հետ[10]։

Շիռլի Մաքլեյնը և Բարբարա Սթրեյզանդը ծնվել են նույն օրը՝ ապրիլի 24-ին և ավանդաբար ամեն տարի նշում են միասին։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարեթիվՀաերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1955 ֆՀարրիի հետ անախորժությունները The Trouble with HarryՋենիֆեր Ռոջերս
1955 ֆՆկարիչներ և մոդելներArtists and Models
1956ֆ80 օրում աշխարհի շուրջ Around the World in 80 DaysԱրքայադուստր Աուդա
1958 ֆԵվ նրանք վազեցին Some Came Running
1958 ֆՈչխարաբույծըThe Sheepman
1958 ֆ Տաք շրջանHot Spell
1958 ֆ ԽնամախոսThe Matchmaker
1958 ֆ Հարցրեք ցանկացած աղջկաAsk Any Girl
1959 ֆ ԿարիերաCareer
1960 ֆՕուշենի տասնմեկ ընկերները Ocean's Eleven
1960 ֆԿանկան Can-Can Սիմոնա Պիստաշ
1960 ֆ ԲնակարանThe Apartment Ֆրեն Կուբելիկ
1961 ֆ Մանկական ժամThe Children's Hour Մարտա Դոբի
1961 ֆ Ամբողջ աշխատանքը մեկ գիշերվա ընթացքումAll in a Night's Work
1961 ֆ Երկու սերTwo Loves
1962 ֆ Երկու հոգի ճոճանակին Two for the Seesaw
1962 ֆ Իմ ԳեյշաMy Geisha Լյուսի Դելլ/Յոկո Մորի
1963 ֆ Նուրբ ԻրմաIrma la Douce Նուրբ Իրմա
1964 ֆ Դեղին Ռոլս-Ռոյս The Yellow Rolls-Royce
1964 ֆ Ինչպես անցնել ճանապարհը What a Way to Go!
1965 ֆ Ջոն Գոլդֆարբ John Goldfarb, Please Come Home
1966ֆ Գամբիտ GambitՆիկոլ Չենգ
1967ֆ Յոթ անգամ կին է Woman Times Seven
1968ֆ Օրիորդ Բլոսոմի երջանկությունը The Bliss of Mrs. Blossom
1969ֆ Հաճելի Չարիթին Sweet Charity Չարիթի
1970ֆ Երկու ջորի քույր Սառայի համար Two Mules for Sister Sara Սառա
1971ֆ Հանդուգն բնավորություններ Desperate Characters
1972ֆ Ջո Դիլանի մոլագարությունը The Possession of Joel Delaney
1977ֆ Շրջադարձային կետ The Turning Point Դիդի Ռոջերս
1979ֆ Լինլով այնտեղ Being ThereԻվ Ռենդ
1980ֆ Եղանակների փոփոխություն A Change of Seasons
1980ֆ Սիրահար զույգեր Loving Couples
1983ֆ Քնքշության լեզուն Terms of EndearmentԱվրորա Գրինուեյ
1984ֆ Թնդանոթային ռմբագունդ 2 Cannonball Run 2 Վերոնիկա
1987ֆ Եզրին Out on a Limb
1988ֆ Տիկին Սուզացկա Madame Sousatzkaօրիորդ Յուլինա Սուզացկա
1989ֆ Պողպատյա մագնոլիա Steel Magnolias
1990ֆԲացիկներ անդունդի եզրից Postcards from the Edge Դորիս Ման
1990ֆ Սպասելով լույսին Waiting for the Light
1991ֆ Կյանքդ պաշտպանելով Defending Your Lifeմարմնավորում է իրեն
1992ֆ Երկրորդ շնչառություն Used PeopleՊերլ Բերման
1993ֆ Ըմբշամարտ Էռնեստ Հեմինգուեյի հետ Wrestling Ernest HemingwayՀելեն Կոնեյ
1994ֆ Թիկնապահ Տես Guarding Tess Տես Կարլայլ
1995ֆ Արևմտյան Ուելս The West Side Waltz Մարգարեթ Մերի Էլդերդիս
1996ֆ Երեկոյան աստղ The Evening Star Ավրորա Գրինուեյ
1996ֆ Օրիորդ Ուին Mrs. Winterbourne
1997ֆ Քո ժպիտի նման A Smile Like Yours
1999ֆ Ժաննա դ'Արկ Joan of Arc օրիորդ Բորևուար
2000ֆ ԲրունոBrunoՀելեն
2001ֆ Բրոդվեյի ծերունիները These Old Broads
2002 ֆ Զննող Սալեմը Salem Witch Trials
2002ֆ Մերի Քեյի մարտը Hell on Heels: The Battle of Mary Kay Մերի Քեյ Էշ
2003 ֆ Կարոլինա CarolinaՄիլսենթ Միրաբո
2005ֆ Բամբասանքը տարածվում է Rumor Has It Քեթրին Ռիշելե
2005ֆ Կախարդուհի BewitchedՀայրիս Սմիթսոն
2005ֆ Քեզանից հետո In Her ShoesԷլլա
2007ֆ Կողպված շրջան Closing the Ring
2008ֆ Կոկո ՇանելCoco ChanelԿոկո Շանել
2010ֆ Սուրբ Վալնտինի օրValentine's DayԷստել
2011ֆ Քեզանից հետո In Her Shoes
2011ֆ ԲերնիBernie Մարջորի Նուջենտ
2013ֆ Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը The Secret Life of Walter MittyԷդնա Միթի
2016ֆ Ապահովագրված երիտասարդություն Wild OatsԷվա
2017ֆ Փոքրիկ ջրահարսThe Little MermaidԷլոիզա տատիկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Encyclopædia Britannica
  2. 1 2 Internet Broadway Database — 2000.
  3. 1 2 filmportal.de — 2005.
  4. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118575945 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
  6. https://www.lefigaro.fr/flash-actu/2011/09/05/97001-20110905FILWWW00598-legion-d-honneur-pour-shirley-mclaine.php
  7. WIF Awards Retrospective — 2020.
  8. «The religion of Warren Beatty, actor, director». Adherents.com. 2005 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 6-ին.
  9. «New England Historic Genealogical Society». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 1-ին.
  10. «Пофигист (продолжение)» (ռուսերեն). Konchalovsky.ru. 29 октября 2012. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
ImageՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիռլի ՄակԼեյն» հոդվածին։
ImageՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիռլի ՄակԼեյն» հոդվածին։
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիռլի ՄակԼեյն» հոդվածին։