Հելեն Հեյս
| Հելեն Հեյս | |
|---|---|
Հելեն Հեյսի գովազդային լուսանկարը | |
| Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 10, 1900[1][2][3][…] |
| Ծննդավայր՝ | Վաշինգտոն, ԱՄՆ |
| Վախճանի թիվ՝ | մարտի 17, 1993[1][2][3][…] (92 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Նայեք, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | դերասանուհի |
| Կարիերա՝ | 1905—1985 |
| Պարգևներ՝ | |
| IMDb։ | ID 0371040 |
| helenhayes.org | |
Հելեն Հեյս (անգլ.՝ Helen Hayes, հոկտեմբերի 10, 1900[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ - մարտի 17, 1993[1][2][3][…], Նայեք, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն իր ընկերուհու՝ դերասանուհի Քեթրին Կոռնելի հետ կիսել է «Ամերիկյան թատրոնի առաջին տիկնոջ» կոչումը։ Նա «Օսկարի» 38–ամյա հաղթանակների միջև ռեկորդակիր է, ինչպես նաև ամերիկյան շոու-բիզնեսի 16 գործիչներից մեկն է, որն իր կարիերայի ընթացքում ստացել է բոլոր ամենահեղինակավոր մրցանակները՝ «Օսկար», «Էմմի», «Թոնի» և «Գրեմմի»։ 1986 թվականին Հեյսն արժանացել է ԱՄՆ–ի բարձրագույն քաղաքացիական պարգևի՝ Ազատության նախագահական մեդալի, իսկ 1988 թվականին ստացել է ԱՄՆ-ի ազգային մեդալ՝ արվեստի բնագավառում ունեցած ակնառու վաստակի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելեն Հեյս Բրաունը (անգլ.՝ Helen Hayes Brown) ծնվել է Վաշինգտոնում[11]։ Նրա մայրական գծով տատիկն ու պապիկը ներգաղթյալներ էին Իռլանդիայից և Անգլիայից։
Հեյսը դերասանական կարիերան սկսել է վաղ տարիքում։ 1909 թվականին նա առաջին անգամ հայտնվել է Բրոդվեյում, իսկ մեկ տարի անց դեբյուտել է մեծ էկրանի համր ֆիլմերից մեկում։ Հելեն Հեյսի հոլիվուդյան կարիերան սկսվել է մի փոքր ավելի ուշ, երբ նրա ամուսինը՝ դրամատուրգ Չարլզ Մաքարտուրը, կինոստուդիաներից մեկի հետ պայմանագիր է կնքել։
Դերասանուհու մասնակցությամբ «Մադլոն Կլոդեի մեղքն» առաջին ձայնային ֆիլմն է, որի համար ստացել է «Օսկար» մրցանակ լավագույն դերասանուհի անվանակարգում։ Հաջորդել են դերերը «Հրաժեշտ, զենք» (1932), «Սպիտակ միանձնուհի» (1933) և «Այլ լեզու» (1933) ֆիլմերում։ 1935 թվականին դերասանուհին լքել է Հոլիվուդը՝ իր բոլոր ուժերը կենտրոնացնելով թատրոնի կարիերայի վրա։ Հաջորդ տասնամյակներում նա մնում է Նյու Յորքի ամենապահանջված դերասանուհիներից մեկը։
1953 թվականին Հելեն Հեյսը դարձել է «Սառա Սիդդոնսի մրցանակի» առաջին դափնեկիրը Չիկագոյի թատրոններում աշխատանքի համար։ Նրա հաջորդ հաջողված դերը դարձաել է կայսրուհի այրի Մարիա Ֆեոդորովնան։ 1971 թվականին դերասանուհին ստացել է իր երկրորդ «Օսկարը»։
Տարիներ շարունակ Հելեն Հեյսը պայքարել է ասթմայի դեմ, որը դերասանուհու մի քանի հոսպիտալացումների պատճառ է դարձել, և որի պատճառով 1971 թվականին նա ստիպված է եղել ավարտել իր դերասանական կարիերան, որը տևել է 60 տարի։ 1983 թվականին Նյու Յորքի թատրոններից մեկը Արևմտյան 45-րդ փողոցը սկսել է անվանակոչվել դերասանուհի Հելեն Հեյսի անունով։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Աշխատանքի անուն | Արդյունք |
|---|---|---|---|---|
| Օսկար | 1932 | Լավագույն դերասանուհի | Մադլոն Կլոդեի մեղքը | Հաղթանակ |
| 1971 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Օդանավակայան | Հաղթանակ | |
| Ոսկե գլոբուս | 1957 | Դրամատիկական կինոնկարի լավագույն դերասանուհի | Անաստասիա | Առաջադրված |
| 1975 | Մյուզիքլի կամ կատակերգության լավագույն դերասանուհի | Հերբին կրկին շարժման մեջ է | Առաջադրված | |
| Էմմի | 1951 | Լավագույն դերասանուհի | Չկա տվյալ | Առաջադրված |
| 1952 | Չկա տվյալ | Առաջադրված | ||
| 1953 | Չկա տվյալ | Հաղթանակ | ||
| 1958 | Մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասանուհի | Ալկոայի ժամը | Առաջադրված | |
| 1959 | Միացյալ Նահանգների պողպատե ժամը | Առաջադրված | ||
| 1972 | Մի շրջիր | Առաջադրված | ||
| 1974 | Սնուլ քույրեր | Առաջադրված | ||
| 1976 | Հեռուստատեսային դրամատիկական սերիալի լավագույն հյուր դերասանուհի | Հավայան կղզիներ 5-Օ | Առաջադրված | |
| 1978 | Մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասանուհի | Ընտանեկան խառնաշփոթ | Առաջադրված | |
| Վենետիկի կինոփառատոն | 1932 | Լավագույն դերասանուհի | Մադլոն Կլոդեի մեղքը | Հաղթանակ |
| Թոնի | 1947 | Ներկայացման լավագույն դերասանուհի | Ծնունդդ շնորհավոր | Հաղթանակ |
| 1958 | Հիշելու ժամանակն է | Հաղթանակ | ||
| 1970 | Հարվի | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Fearnow M. Hayes, Helen (10 October 1900–17 March 1993), actress // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1803325
- ↑ https://crsreports.congress.gov/product/pdf/R/R47639
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/helen-hayes/
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1971
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://laetare.nd.edu/recipients/#info1979
- ↑ https://www.grammy.com/grammys/artists/helen-hayes/13138
- ↑ https://www.fordlibrarymuseum.gov/library/document/0003/1069095.pdf
- ↑ «Helen Hayes». The Kennedy Center. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 7-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Հեյս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հոկտեմբերի 10 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Վաշինգտոն քաղաքում ծնվածներ
- Մարտի 17 մահեր
- 1993 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Ամերիկացի երկարակյացներ