close
Jump to content

Կանադական Արկտիկական կղզեխումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանադական Արկտիկական կղզեխումբ
Image
Տեսակկղզեխումբ
ՄայրցամաքՀյուսիսային Ամերիկա
ԵրկիրImage Կանադա[1]
ՎարչատարածքՆունավութ
Ամենաբարձր կետԲարբո
ԲԾՄ2616 մետր
Մակերես550 000 քառակուսի մղոն
Կազմված էԲաֆինի երկիր, Վիկտորիա կղզի, Էլսմիր, Բանքս, Prince Charles Island?, Դևիսի նեղուց, Somerset Island?, Bathurst Island?, Փրինս Պատրիկ, Coats Island?, Kekertelung Island? և Maittuq?
Ջրլիցի ափինՀյուսիսային Սառուցյալ օվկիանոս
75°N 90°W / 75°N 90°W / 75; -90
Քարտեզ
Քարտեզ
Image
Image
Կանադական արկտիկական կղզեխմբի քարտեզը

Կանադական արկտիկական կղզեխումբ (անգլ.՝ Canadian Arctic Archipelago, ֆրանսերեն՝ Archipel arctique canadien, Կանադայում այն հաճախ անվանում են պարզապես Արկտիկական կղզեխումբ), աշխարհի ամենամեծ (ավելին քան 1,4 միլիոն կմ²) կղզեխմբերից մեկը, գտնվում է Կանադայի մայրցամաքային մասից հյուսիս։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզիների տարածքի հիմնական մասը պատկանում է Նունավուտ տարածքին, ավելի փոքր մասը հատկացվում է Հյուսիսարևմտյան տարածքներին։ Կղզիները ընկած են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանում, միայն հարավարևելյան մասը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում։

Կղզեխմբի երեք կղզիները (Բաֆինի երկիր, Վիկտորիա և Էլսմիր) մտնում են աշխարհի տարածքով ամենամեծ կղզիների տասնյակի մեջ։ Կանադական կղզիներից ամենամեծ տասից ինը պատկանում են այս կղզեխմբին։ Ընդհանուր առմամբ, Կանադական արկտիկական կղզեխմբի կազմի մեջ են մտնում 36 563 կղզի, որոնցից 15-ը ունեն 10 հազար կմ²-ուց մեծ մակերես։

Գտնվում է մայրցամաքային ծանծաղուտում։ Օգտակար հանածոներից կան պղինձ, նավթ, գազ, երկաթ։ Կլիման արկտիկական է, արևելքում՝ ծովային, արևմուտքում՝ ցամաքային։ Տարածված է բազմամյա սառածությունը (154 հզ. կմ²)։ Հյուսիսում՝ տիրապետում է արկտիկական անապատը, հարավում՝ տունդրան։ Առավել տարածված կենդանիներից են հյուսիսային եղջերուն, սպիտակ արջը, բևեռաղվեսը, ծովերում՝ փոկը, կետը։

Կղզիների կլիման չափազանց խիստ է, արկտիկական։ Ցածրադիր, ափամերձ տարածքները զբաղեցնում է տունդրան, իսկ բարձունքները ծածկված են արկտիկական անապատով։ Շատ հազվադեպ հանդիպում են թփուտներ։

Առավելագույն բարձրությունը 2616 մ (Բարբո պիկ) է ծովի մակերևույթից։

ԿղզիՏարածքՄակերես,
կմ²
ՎայրըԲնակչություն,
մարդ (2001)
աշխարհումԿանադայում
1Բաֆինի երկիրՆունավուտ507 451519563
2ՎիկտորիաՆունավուտ217 291921707
3ԷլսմիրՆունավուտ196 236103168
4ԲանքսՆունավուտ70 028245114
5ԴևոնՆունավուտ55 2472760
6Աքսել-ՀեյբերգՆունավուտ43 1783270
7ՄելվիլՆունավուտ42 1493380
8ՍաութհեմպտոնՆունավուտ41 214349721
9Արքայազն Ուելսի կղզիՆունավուտ33 33940100
10ՍոմերսեթՆունավուտ24 78646120
11ԲատերսթՆունավուտ16 04254130
12Փրինս ՊատրիկՆունավուտ15 84855140
13Քինգ ՎիլյամՆունավուտ13 1116115960
14Էլեֆ-ՌինգնեսՆունավուտ11 29569160
15ԲայլոտՆունավուտ11 06772170
Image
Պիկ Բարբո (2616 մ), Էլսմիր կղզու ամենաբարձր գագաթը

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզիների մեծ մասը անմարդաբնակ է։ Բնակավայրերը կամ էսկիմոսների ավաններ են, կամ ռազմական բազաներ, կամ էլ գիտահետազոտական կայաններ։ Բնակչությունը կազմում է 14000 մարդ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hans Frebold։ Geologie der Arktis. 1. Auflage. Band 1, Gebr. Borntraeger, Stuttgart 2004.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադական Արկտիկական կղզեխումբ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 231 Image