close
Jump to content

Մելվիլ (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելվիլ
Image
Տեսակկղզի
ՄայրցամաքՀյուսիսային Ամերիկա
ԵրկիրImage Կանադա
ՎարչատարածքՀյուսիսարևմտյան տարածքներ և Նունավութ
Երկարություն341 կմ
Լայնություն120 կմ
ԲԾՄ776 մետր
Մակերես42 149 կմ²
Մասն էԿանադական Արկտիկական կղզեխումբ
Աշխարհագրական տեղադրությունՊարիի կղզեխումբ
Ջրլիցի ափինViscount Melville Sound? և Lancaster Sound?
Հայտնաբերում1819[1][2]
Անվանված էRobert Dundas, 2nd Viscount Melville?
75°30′05″N 113°30′19″W / 75.50135°N 113.50515°W / 75.50135; -113.50515
Քարտեզ
Քարտեզ
Image

Մելվիլ (անգլ.՝ Melville island), կղզի Կանադայում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին մտնում է Կանադական արկտիկական կղզեխմբի, Թագուհի Էլիզաբեթի կղզիների և Պարիի կղզեխմբի կազմության մեջ։ Վարչատարածքային բաժանման առումով մտնում է Նունավուտի (Կիկիկտանի շրջան) և Հյուսիս Արևմտյան Տարածքների կազմերի մեջ։ Կղզու մակերեսը կազմում է 42149 կմ 2 և աշխարհում զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը, իսկ Կանադայում՝ 8-րդն է։ Պարիի կղզեխմբի խոշորագույն կղզին է։ Կղզու առափնյա եզրագծի երկարությունը կազմում է 3107 կմ[3]։ Մելվիլը Ալեքսանդեր, Մեսսի, Վանյե կղզիներից գտնվում է 36 կմ դեպի արևմուտք (բաժանված է Բայամ-Մարտինի նեղուցով), Փրինս Պատրիկ կղզուց 23 կմ հարավ արևելք և 26 կմ հարավ՝ Էմերալդ կղզուց։ 122 կմ լայնությամբ Վայկաունտ-Մելվիլ նեղուցը Մելվիլին հարավից սահմանազատում է Վիկտորիա և Ստեֆանսոն կղզիներից, իսկ Մակ-Կլուր նեղուցը (102 կմ լայնություն) հարավ-արևմուտքից նրան սահմանազատում է Բանկս կղզուց։

Image
Մեզոդիրքը

Կղզին անհամաչափ կառուցվածքով է և խիստ կտրտված ափագծով, ունի բազմաթիվ թերակղզիներ և ծովախորշեր։ Հյուսիսային կողմից կղզու խորքն է մխրճվում բավականին լայն Հեկլա-ենդ-Գրայպեր ծովախորշը, հարավ արևմուտքից՝ Լիդդոն նեղ ծովախորշը։ Հենց այս ծովածոցերն էլ Մելվիլին տալիս են իր բնորոշ ձևը և առաջացնում են երեք թերակղզիներ՝ Սաբին թերակղզին հյուսիս արևելքում, Դանդաս թերակղզին հարավ արևմուտքում և ատամնաձև թերակղզի՝ հյուսիս արևմուտքում։ Կղզու առավելագույն ձգվածությունը արևելքից արևմուտք կազմում է 340 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 212 կմ։

Կղզու տարածքը կարելի է բաժանել երեք տեղագրական մասերի՝ հարավարևմտյան սարահարթ, կենտրոնական բարձրավանդակ և հյուսիսարևելյան ցածրադիր գոտի[4]։ Կղզու ամենաբաձր կետը Բլու Հիլս սարն է՝ ծովի մակարդակից 776 մ բարձրությամբ։ Այստեղ մշտական բնակչությունը բացակայում է։ Մոտակայքում հայտնաբերվել են բնական գազի հանքավայրեր։

Ամառային միջին ջերմաստիճանը այստեղ սովորաբար չի գերազանցում +5 °C-ը, և այն համարվում է մերձարկտիկական շրջանի ամենացուրտ կղզիներից մեկը։

Image
Մելվիլ, ծովային քարտեզ 1862 թվական

Մելվիլ այցելած առաջին եվրոպացին բրիտանացի ճանապարհորդը Ուիլիամ Պարին էր, որը կղզի է եկել 1819 թվականին։ Ծովը սառցակալելու պատճառով մինչև 1920 թվականի օգոստոսի 1-ը նա ստիպված էր մնալ այստեղ, որի պատճառով էլ կղզին կոչել է «Winter Harbour» («Ձմեռային նավահանգիստ»)։

1920 թվականի հունվարի 30-ին՝ The Pioche Record թերթը հաղորդեց, որ իսլանդացի հետախույզ Վիլհյալմուր Ստեֆանսոնը հայտնաբերել է կորած պահուստ 1853 թվականի ՄակՔլինթոկի արշավանքի ընթացքում Մելվիլյան կղզիում։ Պահուստում գտնվող հագուստը և սնունդը գերազանց վիճակում էին, չնայած խստակորիկ խառը արքտիկական շրջանի պայմաններին[5]։

1930 թվականին Փերիի 1819 թվականի ձմեռային բնակության տեղը նշող մեծ կարմիր ավազաքարե ժայռը Վինթեր Հարբորում՝ մոտ 5.5 մետր երկարությամբ և 3 մետր բարձրությամբ, ճանաչվեց Կանադայի պատմական վայրերի ազգային հուշարձան[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Поспелов Е. М. Ме́лвилл // Geographic names of the world: Toponymic dictionary (ռուս.) — 1998. — С. 266. — ISBN 5-89216-029-7
  2. Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  3. «Atlas of Canada. List of Islands». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  4. «Oceandots.com. Melville Island». Արխիվացված է օրիգինալից 2010-12-23-ին. Վերցված է 2019-03-26-ին.
  5. «50 Year Old Cache Found». The Pioche record. 1920-01-30. էջ 3. ISSN 2472-176X. OCLC 13457885. Վերցված է 2025-12-17-ին.
  6. «Parry's Rock Wintering Site National Historic Site of Canada». HistoricPlaces.ca. Վերցված է 2025-12-17-ին.
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելվիլ (կղզի)» հոդվածին։