close
Jump to content

Յուկատան (թերակղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

18°50′42″N 89°07′32″W / 18.84500°N 89.12556°W / 18.84500; -89.12556

Image Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուկատան (այլ կիրառումներ)
Image
Յուկատան թերակղզի
Península de Yucatán
Image
Թերակղզու տեղադրությունը
Տեղագրություն Կենտրոնական Ամերիկա
Ողողող ջրեր Կարիբյան ծով, Մեքսիկական ծոց
Երկիր Մեքսիկա Մեքսիկա
Գվատեմալա Գվատեմալա
Բելիզ Բելիզ
Image Վիքիպահեստում

Յուկատան (իսպ.՝ Yucatán), թերակղզի Կենտրոնական Ամերիկայում։ Բաժանում է Մեքսիկական ծոցը Կարիբյան ծովից։ Թերակղզու հյուսիսային մասի վրա են գտնվում մեքսիկական Յուկատան, Կամպեչե և Կինտանա-Ռոո նահանգները, իսկ հարավը մտնում է Գվատեմալայի և Բելիզի կազմի մեջ։ Կլիման արևադարձային է և շոգ։ Թերակղզու հարավում համեմատաբար խոնավ է և զբաղեցված է արևադարձային անտառներով։

«Յուկատան» անվան ծագումնաբանությունը հստակ պարզաբանված չէ։ Կոնկիստադոր Էռնան Կորտեսը կարծում էր, որ անունը ծագել է սխալմամբ։ Ըստ նրա` առաջին իսպանացի ճանապարհորդները հարցրել են տեղաբնիկներից տարածքի անվանումը, իսկ նրանց պատասխանել են «Յուկատան», որը մայաների լեզվով նշանակել է «Ես չեմ հասկանում դու ինչ ես ասում»[1][2]։ Ոմանք պնդում են, որ անվան աղբյուրը ացտեկյան «Յոկատլան» բառն է, որ նշանակում է «հարստության վայր»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Cartas y relaciones de Hernan Cortés al emperador Carlos V (իսպաներեն). Փարիզ: A. Chaix y ca. 1866 էջ 1 տողատակ 2. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
  2. «Ibero-American Electronic Text Series: Primera Carta de Relación, PREÁMBULO» (իսպաներեն). Board of Regents of the University of Wisconsin System. 1945. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուկատան (թերակղզի)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 131 Image