Սերգեյ Մարտիկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Սերգեյ Մարտիկյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | 1874[1] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | 1957[1] |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Գերեզման | Թոխմախի կենտրոնական գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական գործիչ |
| Զբաղեցրած պաշտոններ | Երևանի քաղաքապետ |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Թաթուլ Մարտիկյան |
Սերգեյ (Սերգո) Նիկոլայի Մարտիկյան (1874[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 1957[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1904)։
Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1901 թվականից։ Մասնակցել է «Բանվորի ձայն» (1906 թ.), «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабочий», 1906 թ.), «Օրեր» (1907 թ.) թերթերի հրատարակմանը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մարտիկյանի բնակարանը եղել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հավաքատեղիներից մեկը (1914 թվականի օգոստոսին նրա բնակարանում տեղի է ունեցել ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի խորհրդակցություն։ 1917 թվականին նույն բնակարանում էր տեղավորված ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի օրգան «Սոցիալ-դեմոկրատ» հայերեն թերթի խմբագրությունը։ Թերթի հրատարակման և տարածման գործին Մ. Մելիքյանի, Արտաշես Կարինյանի, Սարգիս Կասյանի ն այլոց հետ մասնակցել է նաև Մարտիկյանը։ 1917 թվականին Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ։ Բաքվի կոմունայի պաշտպանության օրերին կազմակերպել և ղեկավարել է մարտական դրուժինա։ Կոմունայի պարտությունից հետո, մինչև 1919 թվականի ապրիլը, գործել է Աստրախանում, այնուհետև ՌԿ(բ)կ Կենտկոմի հանձնարարությամբ եկել է Հայաստան։ Ընտրվել է ՌԿ(բ)կ Արմենկոմի անդամ։ 1920 թվականի հունիսին բանտարկվել է։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Մարտիկյանը պատասխանատու պաշտոններ է վարել կուսակցական ու խորհրդային մարմիններում (կուսակցության Երևանի կոմիտեի քարտուղար, Հայաստանի ժողտնտխորհի նախագահ, Երևանի քաղսովետի գործկոմի նախագահ)։ 1933-1936 թվականներին եղել է ՀԽՍՀ, ապա՝ ԱԽՖՍՀ Կենտգործկոմի նախագահ, ԽՍՀՄ, ԱԽՖՍՀ Կենտգործկոմների և ՀԿ(բ)կ Կենտկոմի բյուրոյի անդամ։ Ընտրվել է ԽՄԿԿ XII, XIV, XVI համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 344)։ |
- 1874 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- 1957 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երևանի քաղաքապետներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ հասարակական գործիչներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայ հեղափոխականներ
- Հայ քաղաքական գործիչներ










