Ռոբերտ Նազարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ռոբերտ Նիկոլայի Նազարյան | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 26, 1956 |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | հունվարի 26, 2026[1] (69 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Կրթություն | ՀԱՊՀ |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Զբաղեցրած պաշտոններ | Երևանի քաղաքապետ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ռոբերտ Նիկոլայի Նազարյան (հունիսի 26, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 26, 2026[1], Երևան, Հայաստան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 46 դպրոցը,
- 1978 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը՝ «Ինժեներ-շինարար» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978-1986 թթ. - Երևանի տնաշինական կոմբինատ՝ վարպետից մինչև տնօրեն։
- 1986-1987 թթ. - Երևանի խոշոր պանելային գործարանի տնօրեն։
- 1987-1988 թթ. - Երևանի Մաշտոցի կուսշրջկոմի բաժնի պետ։
- 1988-1990 թթ. - Երևանի տնաշինական կոմբինատի տնօրեն։
- 1990-1997 թթ. - Երևանի քաղխորհրդի գործկոմում՝ վարչության պետ, նախագահի տեղակալ։
- 1997-2000 թթ. - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ։
- 2000 թ. փետրվարից մայիս - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։
- 2000 թ. մայիսից 2001 թ. հունվար - ՀՀ էներգետիկայի նախարարի 1-ին տեղակալ։
- 2001 թ. հունվարից 2003 թ. հունիս - Երևանի քաղաքապետ։
- 2003 թ. մայիսի 25-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում գլխավորել է «Հզոր հայրենիք» կուսակցության համամասնական ընտրացուցակը։
- 2003 թ. հուլիսի 2-ին նշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։
- 2008 թ. հունիսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ հինգ տարի ժամկետով[2]։
- 2013 թ. հուլիսի 1-ին վերանշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ հինգ տարի ժամկետով[3]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2013)[4]։
- Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
- Բնության և հասարակության մասին Գիտությունների Միջազգային Ակադեմիայի իսկական անդամ։
- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր,
- Մարշալ Բաղրամյան, Համագործակցության, Աղետի գոտու վերականգնողական աշխատանքների ակտիվ մասնակցության, Անանիա Շիրակացու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երախտագիտության մեդալներ, Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալ։
Ամուսնացած է, ունի 2 զավակ։
| Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, Երվանդ Զախարյանը որպես ՀՀ Տրանսպորտի նախարար, Ռուբեն Տոնոյանը որպես ՀՀ Փոստի և հեռահաղորդակցության նախարար |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Ռոբերտ Նազարյան փետրվարի 28 - մայիսի 20, 2000 |
Հաջորդող Էդուարդ Մադաթյան |
| Նախորդող Ալբերտ Բազեյան |
Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյան հունվարի 11, 2001 - հուլիսի 2, 2003 |
Հաջորդող Երվանդ Զախարյան |
| Նախորդող Վարդան Մովսիսյան |
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան հուլիսի 2, 2003 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
| ||||||
| ||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Amirzayan K. Disparition de l'ancien maire de Yerevan et ministre des Transports, Robert Nazaryan (69 ans) (ֆր.) — 2026.
- ↑ Ռ. Նազարյանին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին
- ↑ Ռ. Նազարյանին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին
- ↑ Ռ. Ն. ՆԱԶԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կատեգորիաներ:
- Հունիսի 26 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 26 մահեր
- 2026 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երևանի քաղաքապետներ
- Հայ քաղաքական գործիչներ
- ՀԾԿՀ անդամներ
- Հայ պետական գործիչներ










