Սամվել Տեր-Սահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Տեր-Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Սամվել Ռուբենի Տեր-Սահակյան | |
|---|---|
2012 թվական, Աթենք | |
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 19, 1993 (32 տարեկան) |
| Ծննդավայր | Վանաձոր |
| Կոչում | Գրոսմայստեր (2009) |
| Առավելագույն վարկանիշ | 2625 (2019, հուլիս) |
| Ներկայիս վարկանիշ | 2652 |
| ՖԻԴԵ համար | 13302531 |
| 365chess | Samvel_Ter_Sahakyan |
| Chesstempo համար | 210601 |
| ICCF համար | 210601 |
Սամվել Ռուբենի Տեր-Սահակյան (սեպտեմբերի 19, 1993, Վանաձոր, Գուգարքի շրջան, Հայաստան), հայ շախմատիստ, հայկական շախմատի պատմության մեջ ամենակրտսեր տարիքում (14 տարեկան և 7 ամսական) գրոսմայստեր դարձած շախմատիստը (2009)[1]: Տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն։ 2020 և 2023 թվականների Հայաստանի չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Վանաձոր քաղաքում։ Սովորել է տեղի Վազգեն Առաջինի անվան թիվ մեկ դպրոցում։ Շախմատ սկսել է խաղալ 5 տարեկանից։ Վանաձորում առաջին մարզիչն է եղել Տիգրան Գյոզալյանը։ Երևանում երկար ժամանակ մարզվել է ՀՀ բազմակի չեմպիոն, միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանի ղեկավարությամբ։ Այնուհետև շուրջ 3 ամիս վարպետության դասեր է ստացել գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանից։ 2009 թվականի սեպտեմբերից մարզիչն է գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը[1]։
Պատանեկան առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին լուրջ հաջողությունը մինչև 10 տարեկանների ՀՀ չեմպիոն դառնալն է, որի համար 50 հազար դրամ պարգևավճար է ստացել[1]։
2002 թվականից Հայաստանը բազմիցս ներկայացրել է աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի պատանեկան առաջնություններում` նվաճելով ութ մեդալ, որոնցից երեքը՝ ոսկե։
Ոսկե մեդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003, Բուդվա, Հարավսլավիա (այժմ Չեռնոգորիայում) - մինչև 10 տարեկանների Եվրոպայի առաջնություն
- 2009, Ֆերմո, Իտալիա - մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնություն
- 2011, Կալդաս Նովաս, Բրազիլիա - մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնություն
Արծաթե մեդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոնզե մեդալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցությունը մրցաշարերին
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Հրանտ Մելքումյանի և Դավիթ Քալաշյանի հետ բաժանել է 1-ին տեղը Երևանում կայացած մրցաշարում։
2008 թվականին Հայաստանը ներկայացրել է մինչև 16 տարեկանների շախմատային օլիմպիադայում[2]։ Նույն թվականին 3-րդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած Հայաստանի անհատական առաջնությունում[3]։ Այդ մրցաշարում նա լրացրել է գրոսմայստերական առաջին նորմը, թեև մասնակիցների մեջ ուներ ամենացածր անհատական վարկանիշը (2369)։
Գրոսմայստերի երկրորդ նորմը Սամվելը լրացրել է նույն թվականի մայիսին՝ Պլովդիվում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում[4], որից հետո 2009 թ. հունվարի 1-ին, երբ 14 տարեկան 7 ամսական էր, ՖԻԴԵ-ն պաշտոնապես շնորհել է այդ կոչումը[1]։
2009 թվականին Լևոն Բաբուջյանի հետ հաղթել է Ջերմուկում կայացած Կարեն Ասրյանի հուշամրցաշարում և 3-րդ տեղն է բաժանել Մարտունիում կայացած միջազգային մրցաշարում։
2011 թվականին արժանացել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալի, որը համարում է իր նվաճած պարգևներից ամենաարժեքավորը, քանի որ այն ձեռք է բերվել չափազանց ուժեղ կազմով ու բավական լուրջ մրցակցության պայմաններում[1]։
2015 թվականի փետրվարին Սամվելը մասնակցեց Մոսկվայում կայացած «Moscow-Open 2015» փառատոնի ուսանողական F մրցաշարին։ Տանելով 4 հաղթանակ, նույնքան պարտիա ավարտելով ոչ-ոքի և կրելով մեկ պարտություն՝ նա 6 միավորով դարձավ միանձնյա հաղթող[5]։
2017 թվականի ապրիլին Սամվելը դարձավ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում կայացած Karpos Open 2017 միջազգային բաց մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակեց 7½ միավոր, ևս երեք մասնակցի հետ բաժանեց 1-4-րդ տեղերը և լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 197 մասնակցով մրցաշարի հաղթող[6]։
2019 թվականի հունվարին Սամվել Տեր-Սահակյանը դարձել է Իտալիայի Վիլորբա կոմունայում կայացած Vergani Cup Le Terrazze մրցաշարի միանձնյա հաղթող (6½ 9-ից)[7]։
2019 թվականի հունիսին Սամվելը Հնդկաստանում մասնակցեց երեք մրցաշարի։ Գոայի 2-րդ միջազգային բաց մրցաշարում նա 10 հնարավորից վաստակեց 8 միավոր և հայաստանցի Մանուել Պետրոսյանի ու իրանցի Պույա Իդանիի հետ բաժանեց 1-3-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով Սամվելը ճանաչվեց մրցաշարի հաղթող[8]։ KIIT 12-րդ միջազգային փառատոնի «Ա» մրցաշարում նա ցույց տվեց նույն արդյունքը, սակայն այս անգամ լրացուցիչ ցուցանիշներով 3-րդն էր[9]։ Հնդկաստանում կայացած երրորդ մրցաշարում նա 7½ միավորով բաժանեց 3-10-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով 4-րդն էր[10]։
2020 թվականի հունվարին Սամվել Տեր-Սահակյանը հասավ իր կարիերայի մեծագույն նվաճմանը՝ դառնալով Հայաստանի չեմպիոն (9 հնարավորից 6 միավոր) և ընդգրկվելով երկրի հավաքականի կազմում[11]։
2023 թվականին նա կրկնեց այդ հաջողությունը։ 9 հնարավորից վաստակելով 6½ միավոր՝ նա դարձավ Հայաստանի կրկնակի չեմպիոն[12]։
Անհատական վարկանիշի առավելագույն ցուցանիշը գրանցել է 2020 թվականի փետրվարին՝ 2640[13]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Սամվել Տեր-Սահակյան. «Ավելի խոշոր հաջողությունները դեռ առջևում են»
- ↑ Մինչև 16 տարեկանների շախմատային օլիմպիադա
- ↑ Հայաստանի 2008 թ. առաջնություն
- ↑ Հայ պատանի շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը լրացրել է գրոսմայստերի նորման(չաշխատող հղում)
- ↑ «Moscow-Open 2015» փառատոնի ուսանողական F մրցաշարի արդյունքերը
- ↑ «Karpos Open 2017». Վերցված է 2017 Ապրիլ 28-ին.
- ↑ «Vergani Cup Le Terrazze - Elite Open». Վերցված է 2019 Հուլիս 2-ին.
- ↑ «2nd Goa International Open Grandmasters Chess Tournament-2019 (Category 'A')». Վերցված է 2019 Հուլիս 2-ին.
- ↑ «12th KIIT International Chess Festival - 2019 (Category - A)». Վերցված է 2019 Հուլիս 2-ին.
- ↑ «12th Mayor's Cup International Open Chess Tournament 2019 Category-A». Վերցված է 2019 Հուլիս 2-ին.
- ↑ Սամվել Տեր-Սահակյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն
- ↑ 83th Armenian Ch. The Highest League
- ↑ Ս. Տեր-Սահակյանի վարկանիշը
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սամվել Տեր-Սահակյանի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Սամվել Տեր-Սահակյանի պարտիաները (անգլ.)
- Սամվել Տեր-Սահակյանի անձնական քարտը 365chess.com կայքում
| ||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Տեր-Սահակյան» հոդվածին։ |
| ||||||