Մամիկոն Ղարիբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Մամիկոն Ղարիբյան | |
|---|---|
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 21, 2004 (21 տարեկան) |
| Ծննդավայր | Գյումրի |
| Կոչում | Վարպետության թեկնածու, ՖԻԴԵ-ի վարպետ, միջազգային վարպետ[1][2] և գրոսմայստեր[3] |
| Ներկայիս վարկանիշ | 2494 |
| ՖԻԴԵ համար | 13308300 |
| 365chess | Mamikon_Gharibyan |
| Chesstempo համար | 339454 |
| ICCF համար | 339454 |
Մամիկոն Հմայակի Ղարիբյան (սեպտեմբերի 21, 2004, Գյումրի), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2023)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամիկոն Ղարիբյանը ծնվել է 2004 թվականի սեպտեմբերի 21֊ին, Գյումրի քաղաքում[4]։ Շախմատով սկսել է զբաղվել վեց տարեկանից։ 2012 թվականին դարձել է մինչև 8 տարեկանների Հայաստանի շախմատի պատանեկան առաջնության հաղթող, իսկ 2014 թվականին՝ մինչև 10 տարեկանների հաղթող։ 2013 թվականին հաղթել է Նոնա Գափրինդաշվիլիի անվան շախմատի միջազգային պատանեկան մրցաշարում[5]։
Մամիկոն Ղարիբյանը բազմիցս ներկայացրել է Հայաստանը շախմատի Եվրոպայի պատանեկան և աշխարհի պատանեկան առաջնությունների տարբեր տարիքային խմբերում, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ 2014 թվականին Բաթումում՝ մինչև 10 տարեկանների Եվրոպայի պատանեկան առաջնությունում[6] և 2016 թվականին Պրահայում՝ մինչև 12 տարեկանների Եվրոպայի պատանեկան առաջնությունում[7]։
2020 թվականին Նորվեգիայում տեղի ունեցած Կրագերո Ռեզորթ միջազգային մրցաշարում Մամիկոն Ղարիբյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և դարձել մրցաշարի հաղթող՝ լրացնելով նաև գրոսմայստերի նորմա[8]։
Մամիկոն Ղարիբյանը երեք անգամ մասնակցել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը։ 2020 թվականին, լինելով ՖԻԴԵ-ի վարպետ, նա մրցել է միայն գրոսմայստերների հետ և զբաղեցրել 5-րդ տեղը (4,5 միավոր 9-ից)[9]։ 2021 թվականին նրա մրցակիցները կրկին միայն գրոսմայստերներ էին։ 11 հնարավորից նա վաստակել է 5,5 միավոր և զբաղեցրել է 9-րդ տեղը[10]։ 2022 թվականի առաջնությունում Մամիկոնը 11 հնարավորից նա վաստակել է 5 միավոր և, ունենալով մասնակիցների մեջ ամենացածր վարկանիշը, զբաղեցրել է 7-րդ տեղը[11]։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ FIDE FIDE Standard Ratings as of 30 April 2020 — 2020.
- ↑ Titles approved by 2020 Executive Board in Abu Dhabi, UAE — 2020.
- ↑ https://doc.fide.com/docs/DOC/2FC2023/CM2_2023_13.pdf
- ↑ Ք.ԳՅՈՒՄՐԻ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ
- ↑ ГАРИБЯН МАМИКОН АМАЯКОВИЧ(չաշխատող հղում)
- ↑ «Chess-Results Server Chess-results.com - 24th EUROPEAN YOUTH CHESS CHAMPIONSHIP 2014». chess-results.com.
- ↑ «Chess-Results Server Chess-results.com - European Youth Chess Championship B12». chess-results.com.
- ↑ Շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը` Նորվեգիայի միջազգային մրցաշարի հաղթող
- ↑ 80th Armenian Ch. The Highest League
- ↑ 81st Armenian Ch. The Highest League
- ↑ 82nd Armenian Ch. The Highest League
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ես ուշադրության շնորհիվ լավ խաղացի, դարձա չեմպիոն»
- Մամիկոն Ղարիբյան շախմատիստի էջն ու պարտիաները Chessgames.com կայքում
- Mamikon Gharibyan chess games at 365Chess.com
- Մամիկոն Ղարիբյան. շախմատային հրաշամանուկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
| ||||||||||||||
|