Յոհան Նեսկենս
Յոհան Նեսկենս հոլ.՝ Johan Neeskens | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 15, 1951[1][2] | ||
| Ծննդավայր | Հեյմստեյդե, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ | ||
| Մահվան ամսաթիվ | հոկտեմբերի 6, 2024[3] (73 տարեկան) | ||
| Մահվան վայր | Ալժիր, Ալժիր[4] | ||
| Հասակ | 173 սանտիմետր | ||
| Քաշ | 76 կիլոգրամ | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Յոհանես (Յոհան) Յակոբուս Նեսկենս[5] (հոլ.՝ Johannes "Johan" Jacobus Neeskens[6], Նիդերլանդերեն արտասանություն` [ˈjoːɦɑn ˈneːskə(n)s]. սեպտեմբերի 15, 1951[1][2], Հեյմստեյդե, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ - հոկտեմբերի 6, 2024[3], Ալժիր, Ալժիր[4]), նիդերլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Այդ դիրքում իր արդյունավետ խաղով նա զգալի ավանդ է ներդրել 1974 և 1978 թթ. աշխարհի առաջնություններում Նիդերլանդների ազգային հավաքականի ձեռք բերած նվաճումներում (հոլանդացիներն այդ երկու առաջնությունում էլ գրավել են երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալների)։ Նեսկենսը համարվել և համարվում է բոլոր ժամանակների լավագույն կիսապաշտպաններից մեկը[7][8][9]։ 2004 թվականին ՖԻՖԱ-ի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ նա Պելեի շուրթերով հռչակվել է աշխարհի մեծագույն 125 ֆուտբոլիստներից մեկը[10], իսկ 2017 թվականին էլ ընդգրկվել է 4+4+2 սխեմայով խաղի բոլոր ժամանակների 100 լավագույն խաղացողների ցանկում՝ զբաղեցնելով 64-րդ տեղը[11]։
1991 թվականին ֆուտբոլիստի կարիերային հրաժեշտ տալով՝ Նեսկենսը դարձել է Ֆրանկ Ռայկարդի օգնականը, երբ Ռայկարդը «Բարսելոնա»-ի, այնուհետև Նիդերլանդների հավաքականի և վերջում էլ «Գալաթասարայ»-ի գլխավոր մարզիչն էր[12][13]։ Նեսկենսը որպես գլխավոր մարզչի օգնական գործակցել է նաև Գուս Հիդինկին։ 2011 թվականի հունիսի 28-ին էլ նշանակվել է հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունզ» ակումբի գլխավոր մարզիչ[14]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Հյուսիսային Հոլանդիայի Հեմստեդե քաղաքում։ Մարզական իր կարիերան սկսել է 1968 թվականին տեղի Racing Club Heemstede ակումբում։ 1970 թվականին 19-ամյա Նեսկենսը պայմանագիր է կնքել Ամստերդամի «Այաքս» ակումբի հետ, որի գլխավոր մարզչի՝ Ռինուս Միխելսի վրա վառ տպավորություն էր թողել երիտասարդ պաշտպանի խաղը։ Միանգամից ընդգրկվելով թիմի հիմնական կազմում՝ նա իր ավանդն է ներդրել 1971 թվականին Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու գործում։ 1971/72 մրցաշրջանում Նեսկենսը հանդես է եկել կենտրոնական կիսապաշտպանի դիրքում և ըստ ամենայնի աջակցել Յոհան Կրոյֆին։ 1974 թվականին ընդգրկվել է «Բարսելոնա»-ի կազմում՝ միանալով արդեն այդ թիմին անդամագրված Միխելսին ու Կրոյֆին։
«Բարսելոնա»-ն այդ ժամանակ այնքան էլ հաջող չէր հանդես գալիս թե՛ Իսպանիայի առաջնությունում, որտեղ զիջում էր Մադրիդի «Ռեալ»-ին ու «Աթլետիկո»-ին, թե՛ եվրոպական մրցաշարերում։ Իր այս նոր ակումբի կազմում Նեսկենսը կարողացել է 1978 թվականին նվաճել Իսպանիայի գավաթը և Եվրոպայի գավաթակիրների գավաթը։ 1979 թվականին նա մեկնել է ԱՄՆ, հինգ տարի խաղացել Նյու Յորքի «Կոսմոս»-ում, որի կազմում այդ ժամանակ հանդես էին գալիս նաև Ֆրանց Բեկենբաուերը, Կառլոս Ալբերտոն, Վլադիսլավ Բոգիչևիչը և մեծահամբավ այլ ֆուտբոլիստներ։ 1980 թվականին Նեսկենսը «Կոսմոս»-ի կազմում դարձել է սոքերի հյուսիսամերիկյան լիգայի չեմպիոն։ Իր մարզական կարիերայի ավարտական շրջանում նա խաղացել է նաև նիդերլանդական «Գրոնինգեն»-ում (1984—1985), ամերիկյան «Մինեսոտա Սթրայքերս»-ում (1985) ու «Ֆորտ Լոդերդեյլ»-ում (1986) և շվեյցարական «Լյովենբրաու»-ում (1986—1987), «Բար»-ում (1987—1990) ու «Ցուգ»-ում։ 1991 թվականի վերջին Յոհան Նեսկենսն ավարտել է ֆուտբոլիստի իր կարիերան։
Նիդերլանդների հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեսկենսը Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում մասնակցել է 49 հանդիպման, դարձել 17 գոլի հեղինակ։ Կիսապաշտպանության կենտրոնում նա առանցքային դեր է խաղացել աշխարհի 1974 և 1978 թթ. առաջնությունների մրցաշարերում։ 1974 թվականին Արևմտյան Գերմանիայի հավաքականի դեմ եզրափակիչ խաղում հենց Նեսկենսն է 2-րդ րոպեին բացել հաշիվը, բայց Պաուլ Բրայտների ու Գերդ Մյուլլերի խփած 1-ական գոլի շնորհիվ գերմանացիներին հաջողվել է հաղթանակ տանել։ Հոլանդացիներն ստիպված են եղել բավարարվել արծաթե մեդալներով։
Չորս տարի անց՝ աշխարհի հաջորդ առաջնության մրցումներում Նեսկենսը դարձյալ եղել է Նիդերլանդների հավաքականի առանցքային խաղացողներից մեկը, թեև մրցապայքարին մասնակցել է կողոսկրի վնասվածքով։ Հոլանդացիները վերստին հասել են եզրափակիչ, բայց այստեղ կրկին պարտվել են՝ լրացուցիչ ժամանակում զիջելով արգենտինացիներին։
Մրցելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հավաքականի կազմում Յոհան Նեսկենսի անցկացրած հանդիպումները և խփած գոլերը[15] | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| № | Տարեթիվը | Մրցակիցը | Հաշիվը | Գոլերը | Մրցաշարը | |
| 1 | 11 նոյեմբերի 1970 | 0:1 | - | Եվրոպայի առաջնության ընտրական խաղ | ||
| 2 | 2 դեկտեմբերի 1970 | 2:0 | - | Ընկերական հանդիպում | ||
| 3 | 24 փետրվարի 1971 | 6:0 | - | Եվրոպայի առաջնության ընտրական խաղ | ||
| 4 | 4 ապրիլի 1971 | 0:2 | - | Եվրոպայի առաջնության ընտրական խաղ | ||
| 5 | 1 դեկտեմբերի 1971 | 2:1 | - | Ընկերական հանդիպում | ||
| 6 | 16 փետրվարի 1972 | 5:0 | 1 | Ընկերական հանդիպում | ||
| 7 | 30 օգոստոսի 1972 | 2:1 | 1 | Ընկերական հանդիպում | ||
| 8 | 1 նոյեմբերի 1972 | 9:0 | 3 | Աշխարհի առաջնության ընտրական խաղ | ||
| 9 | 19 նոյեմբերի 1972 | 0:0 | - | Աշխարհի առաջնության ընտրական խաղ | ||
| 10 | 2 մայիսի 1973 | 3:2 | - | Ընկերական հանդիպում | ||
| 11 | 22 օգոստոսի 1973 | 5:0 | - | Աշխարհի առաջնության ընտրական խաղ | ||
| 12 | 29 օգոստոսի 1973 | 8:1 | 1 | Աշխարհի առաջնության ընտրական խաղ | ||
| 13 | 10 հոկտեմբերի 1973 | 1:1 | - | Ընկերական հանդիպում | ||
| 14 | 18 նոյեմբերի 1973 | 0:0 | - | Աշխարհի առաջնության ընտրական խաղ | ||
| 15 | 27 մարտի 1974 | 1:1 | - | Ընկերական հանդիպում | ||
| 16 | 26 մայիսի 1974 | 4:1 | 1 | Ընկերական հանդիպում | ||
| 17 | 5 հունիսի 1974 | 0:0 | - | Ընկերական հանդիպում | ||
| 18 | 15 հունիսի 1974 | 2:0 | - | Աշխարհի առաջնություն | ||
| 19 | 19 հունիսի 1974 | 0:0 | - | Աշխարհի առաջնություն | ||
| 20 | 23 հունիսի 1974 | 4:1 | 2 | Աշխարհի առաջնություն | ||
| 21 | 26 հունիսի 1974 | 4:0 | - | Աշխարհի առաջնություն | ||
| 22 | 30 հունիսի 1974 | 2:0 | 1 | Աշխարհի առաջնություն | ||
| 23 | 3 հուլիսի 1974 | 2:0 | 1 | Աշխարհի առաջնություն | ||
| 24 | 7 հուլիսի 1974 | 1:2 | 1 | Աշխարհի առաջնություն | ||
| 25 | 4 սեպտեմբերի 1974 | 5:1 | 2 | Ընկերական հանդիպում | ||
| 26 | 25 սեպտեմբերի 1974 | 3:1 | 1 | Եվրոպայի առաջնության ընտրական խաղ | ||
| 27 | 20 նոյեմբերի 1974 | 3:1 | - | Եվրոպայի առաջնության ընտրական խաղ | ||
| 28 | 30 մայիսի 1975 | 0:3 | - | Ընկերական հանդիպում | ||
| 29 | 10 սեպտեմբերի 1975 | 1:4 | - | Եվրոպայի առաջնության ընտրական խաղ | ||
| 30 | 15 հոկտեմբերի 1975 | 3:0 | 1 | Եվրոպայի առաջնության ընտրական խաղ | ||
| 31 | 25 ապրիլի 1976 | 5:0 | 1 | Եվրոպայի առաջնության ընտրական խաղ | ||
| 32 | 22 մայիսի 1976 | 2:1 | - | Եվրոպայի առաջնության ընտրական խաղ | ||
| 33 | 16 հունիսի 1976 | 1:3 | - | Եվրոպայի առաջնություն | ||
| 34 | 13 հոկտեմբերի 1976 | 2:2 | - | Աշխարհի առաջնության ընտրական խաղ | ||
| 35 | 9 փետրվարի 1977 | 2:0 | - | Ընկերական հանդիպում | ||
| 36 | 26 մարտի 1977 | 2:0 | - | Աշխարհի առաջնության ընտրական խաղ | ||
| 37 | 26 հոկտեմբերի 1977 | 1:0 | - | Աշխարհի առաջնության ընտրական խաղ | ||
| 38 | 20 մայիսի 1978 | 1:0 | - | Ընկերական հանդիպում | ||
| 39 | 3 հունիսի 1978 | 3:0 | - | Աշխարհի առաջնություն | ||
| 40 | 7 հունիսի 1978 | 0:0 | - | Աշխարհի առաջնություն | ||
| 41 | 11 հունիսի 1978 | 2:3 | - | Աշխարհի առաջնություն | ||
| 42 | 21 հունիսի 1978 | 2:1 | - | Աշխարհի առաջնություն | ||
| 43 | 25 հունիսի 1978 | 1:3 | - | Աշխարհի առաջնություն | ||
| 44 | 15 նոյեմբերի 1978 | 3:0 | - | Եվրոպայի առաջնության ընտրական խաղ | ||
| 45 | 20 դեկտեմբերի 1978 | 1:3 | - | Ընկերական հանդիպում | ||
| 46 | 28 մարտի 1979 | 3:0 | - | Եվրոպայի առաջնության ընտրական խաղ | ||
| 47 | 22 մայիսի 1979 | 0:0 | - | Ընկերական հանդիպում | ||
| 48 | 14 հոկտեմբերի 1981 | 3:0 | - | Աշխարհի առաջնության ընտրական խաղ | ||
| 49 | 18 նոյեմբերի 1981 | 0:2 | - | Աշխարհի առաջնության ընտրական խաղ | ||
Ընդամենը՝ 49 խաղ / 17 գոլ, 48 հաղթանակ, 17 ոչ-ոքի, 18 պարտություն:
Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբը | Մրցաշրջանը | Լիգան | Ազգային գավաթ | Լիգայի գավաթ | Մայրցամաքային | Ընդամենը | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիվիզիոնը | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
| Racing Club Heemstede|RCH | 1968–69 | Eerste Divisie | 34 | 0 | ||||||||
| 1969–70 | Eerste Divisie | 34 | 1 | |||||||||
| Ընդամենը | 68 | 1 | ||||||||||
| Այաքս | 1970–71 | Էրեդիվիզի | 33 | 1 | – | 9 | 2 | 42 | 3 | |||
| 1971–72 | Էրեդիվիզի | 28 | 10 | 8 | 0 | 36 | 10 | |||||
| 1972–73 | Էրեդիվիզի | 32 | 7 | 7 | 0 | 39 | 7 | |||||
| 1973–74 | Էրեդիվիզի | 31 | 15 | 2 | 0 | 33 | 15 | |||||
| Ընդամենը | 124 | 33 | ||||||||||
| Բարսելոնա | 1974–75 | Լա Լիգա | 27 | 7 | 1 | |||||||
| 1975–76 | Լա Լիգա | 32 | 12 | 7 | ||||||||
| 1976–77 | Լա Լիգա | 33 | 8 | 1 | ||||||||
| 1977–78 | Լա Լիգա | 18 | 2 | 1 | ||||||||
| 1978–79 | Լա Լիգա | 30 | 6 | 0 | ||||||||
| Ընդամենը | 140 | 35 | ||||||||||
| Նյու Յորքի «Կոսմոս» | 1979 | NASL | 13 | 4 | 13 | 4 | ||||||
| 1980 | NASL | 17 | 4 | 17 | 4 | |||||||
| 1981 | NASL | 6 | 2 | 6 | 2 | |||||||
| 1982 | NASL | 17 | 0 | 17 | 0 | |||||||
| 1983 | NASL | 23 | 2 | 23 | 2 | |||||||
| 1984 | NASL | 18 | 5 | 18 | 5 | |||||||
| Ընդամենը | 94 | 17 | ||||||||||
| Գրոնինգեն | 1984–85 | Էրեդիվիզի | 7 | 0 | 7 | 0 | ||||||
| South Florida Sun | 1985 | USL | 1 | 1 | 1 | 1 | ||||||
| Քանզաս Սիթի Քոմեթս | 1985–86 | MISL | 23 | 1 | 23 | 1 | ||||||
| Լյովենբրաու | 1986–87 | |||||||||||
| Բար | 1987–88 | 9 | 1 | 9 | 1 | |||||||
| 1988–89 | 13 | 4 | 13 | 4 | ||||||||
| 1989–90 | 1 | 0 | 1 | 0 | ||||||||
| Ընդամենը | 23 | 5 | 23 | 5 | ||||||||
| Ցուգ 94 | 1990–91 | 1 | 0 | |||||||||
| Ընդամենը կարիերայի ընթացքում | ||||||||||||
Մարզական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էրեդիվիզիի չեմպիոն. 1971–72, 1972–73
- Էրեդիվիզիի արծաթե մեդալակիր. 1970-1971
- Էրեդիվիզիի բրոնզե մեդալակիր. 1973-1974
- Նիդերլանդների գավաթակիր (KNVB Cup). 1970–71, 1971–72
- Եվրոպայի գավաթակիր. 1970–71, 1971–72, 1972–73
- Միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող. 1972
- Եվրոպայի սուպերգավաթակիր. 1972, 1973
«Բարսելոնա»-ի կազմում[17]
- Իսպանիայի գավաթակիր (Copa del Rey). 1977–78
- Եվրոպայի գավաթակիրների գավաթի խաղարկության հաղթող. 1978–79
- Իսպանիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության՝ Լա Լիգայի արծաթե մեդալակիր. (3): 1976, 1977, 1978
- Լա Լիգայի բրոնզե մեդալակիր. 1975
Նյու Յորքի «Կոսմոս»-ի կազմում
- Սոքերի հյուսիսամերիկյան լիգայի՝ NASL-ի չեմպիոն.NASL (2). 1980, 1982
Նիդերլանդների հավաքականի կազմում[17]
- ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր. 1974, 1978
- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր. 1976
Անհատական
- ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակ «Արծաթե ոտք» անվանակարգում. 1974[17][18]
- ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակ՝ որպես բոլոր ժամանակների աստղային թիմի անդամ. 1974[19]
- Don Balón մրցանակ՝ որպես ԼԱ Լիգայի 1975/76 մրցաշրջանի լավագույն արտասահմանցի խաղացող[20]
- ՖԻՖԱ 100[21]
- «Ոսկե գնդակ» մրցանակակիրների երազանք-թիմի (Ballon d'Or Dream Team) բրոնզե մեդալակիր անդամ. 2020[22]
- «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդ (4). 1972, 1974, 1975, 1978
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- 1 2 Johan Neeskens (15 september 1951 – 6 oktober 2024) (նիդերլ.)
- 1 2 Muere Johan Neeskens, figura de la Naranja Mecánica y del Ajax — Telemundo, 2024.
- ↑ Որոշ աղբյուրներում ազգանունը գրվում է Նեեսկենս
- ↑ «Johannes Jacobus Neeskens». Turkish Football Federation. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «FC Barcelona: El problema fecal de Núñez que echó a Neeskens del Barça - Marca.com». marca.com. 2016 թ․ մարտի 15.
- ↑ «El Real Madrid ficha al hijo de Neeskens - MARCA.com». marca.com.
- ↑ «Johan Neeskens - FC Barcelona». FC Barcelona.
- ↑ «Pele's list of the greatest». BBC Sport. 2004 թ․ մարտի 4. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Yorkhin, Michael (2017 թ․ հուլիսի 25). «FourFourTwo's 100 Greatest Footballers EVER: 60 to 51». FourFourtwo. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Neeskens to lead Netherlands B team». UEFA.com. 2008 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Johan Neeskens in İstanbul. Galatasaray.org. Retrieved on 29 June 2011.
- ↑ «Neeskens named as Head Coach» (անգլերեն). Official site of Mamelodi Sundowns FC. 2011 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Johan Neeskens – International Appearances. Rsssf.com. Retrieved on 29 June 2011.
- 1 2 Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
- 1 2 3 4 «The Clockwork Oranje's midfield master». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Netherlands». worldcupbrazil.net. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «FIFA World Cup All-Star Team – Football world Cup All Star Team». Football.sporting99.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Spain - Footballer of the Year». RSSSF.
- ↑ «Fifa names greatest list». BBC. 2004 թ․ մարտի 4. Վերցված է 2007 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «The other two Ballon d'Or Dream Team XIs: Zidane, Cruyff, Iniesta, Di Stefano... but no Casillas». MARCA. 2020 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Профиль игрока на worldfootball.netԱրխիվացված 2011-08-17 Wayback Machine(գերմ.)
- Статистика матчей за сборную Нидерландов на сайте voetbalstats.nlԱրխիվացված 2013-06-03 Wayback Machine
- Статистика на сайте vi.nlԱրխիվացված 2011-08-30 Wayback Machine
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
- Йохан Нескенс. «Йохан Второй»
- Профиль на сайте «Ar.terra.com»Արխիվացված 2011-07-16 Wayback Machine
- Статистика Йохана Нескенса на сайте «Beijen.net»
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Նեսկենս» հոդվածին։ |
| ||||||||||
- Սեպտեմբերի 15 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Նիդերլանդներում ծնվածներ
- Հոկտեմբերի 6 մահեր
- 2024 մահեր
- Ալժիրում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- ՖԻՖԱ 100
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Հոլանդացի ֆուտբոլային մարզիչներ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- Գրոնինգենի ֆուտբոլիստներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ