close
Jump to content

Աբեդի Պելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image
Աբեդի Պելե
Image
Քաղաքացիությունը Image Գանա և Image Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 5, 1964(1964-11-05)[1][2][3] (61 տարեկան)
Ծննդավայր Dome[4]
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Աբեդի Այու (անգլ.՝ Abedi Ayew, առավել հայտնի է Աբեդի Պելե անունով, անգլ.՝ Abedi Pele, նոյեմբերի 5, 1964(1964-11-05)[1][2][3], Dome[4]), գանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Աֆրիկացի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, մտնում է ՖԻՖԱ 100 ցանկի մեջ։ Հայտնի է որպես Գանայի հավաքականի խաղացող և թիմի ավագ։ 1991, 1992, 1993 թվականներին ճանաչվել է Աֆրիկայի տարվա ֆուտբոլիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբեդի Պելեն Եվրոպայում աֆրիկյան ֆուտբոլի առաջին ներկայացուցիչներից մեն էր, կարերիայի մեծ մասը խաղացել է Ֆրանսիայում, որտեղ օգնել է «Մարսել» ակումբին 1990-ական թվականների վերջին հաջողության հասնել եվրոպական առաջնություններում։

1982 թվականին Լիբիայում կայացած Աֆրիկայի ազգերի գավաթից հետո հեռացել է Գանայից, որպեսզի պայմանագիր կնքի շվեյցարական «Ցյուրիխ» ակումբի հետ, սակայն երիտասարդ Աբեդին այնտեղ չի հարմարվել և ստիպված է եղել վերադառնալ Աֆրիկա։ Միայն չորս տարի հետո նա իր առաջին պրոֆեսիոնալական պայմանագիրն է կնքել եվրոպական «Նյոր» ակումբի հետ։ Մեկուկես տարի հետո Աբեդի Պելեն վայր է հայտնվել է Մարսելի «Օլիմպիկ» ակումբում։ Դրան հաջորդել են «Լիոն», իտալական «Տորինո» ակումբները, որտեղ Աբեդին արժանացել է «Տարվա լավագույն օտարերկրացի» կոչմանը։ Այնուհետև խաղացել է «Մյունխեն 1860» ակումբում, որը դարձել է գանացի ֆուտբոլիստի եվրոպական կարերիայի պսակը։ Պելեն հեռացել է, որպեսզի 2-ամյա պայմանագիր ստորագրի Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Այն» ակումբի հետ։ Այստեղ նա ճանաչվել է արտասահմանցի լավագույն խաղացողներից մեկը, որը մասնակցել է այս արաբական երկրի առաջնությանը։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Սադդ

  • Քաթարի գավաթակիր։ 1983

Ռեալ Տամալե Յունայթեդ'

  • Բենինի չեմպիոն։ 1985

Լիլլ

  • Ֆրանսիայի չեմպիոն։ 1989, 1990
  • Ֆրանսիայի գավաթակիր 1989

Մարսել

  • Ֆրանսիայի չեմպիոն։ 1991, 1992
  • Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ 1993
  • Չեմպիոնների գավաթի եզրափակիչի մասնակից։ 1991

Ալ-Այն

  • Արաբական Միացյալ Էմիրությունների գավաթակիր։ 1999

Գանայի հավաքական

  • Աֆրիկայի գավաթակիր 1982
  • Աֆրիկայի փոխչեմպիոն 1992

Անձնական

  • 1992 թվականի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ (ըստ CAF-ի)
  • 1991, 1992 թվականների Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ (ըստ «Afrique Football’s»-ի)
  • 1991, 1992, 1993 թվականների Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ (ըստ «France-Football»-ի)
  • Ըստ IFFHS-ի երրորդ տեղն է գրավում 20-րդ դարի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստներ տասնյակում
  • Ըստ BBC-ի՝ Աֆրիկայի տարվա մարզիկ (1)։ 1992

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա եղբայրները՝ Կվամե Այուն և Տրատա Այուն, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են։ Որդիները՝ Անդրե Այուն (Վեստ Հեմ Յունայթեդ), Ջորդան Այուն (Սուոնսի Սիթի) և Աբդուլ Ռահիմ Այուն («Եվրոպա») ևս զբաղվում են պրոֆեսիոնալ ֆուտբոլով։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Խաղաշրջան
Խաղեր Գոլ
Ռեալ Տամալե Յունայթեդ 1980 110
1981 127
1982 2314
Ալ-Սադ 1982-83 87
Ցյուրիխ 1983-84 189
Դրագոնս դե լ'Ուեմե 1984 811
Ռեալ Տամալե Յունայտեդ 1985 197
Նյոր 1986-87 3214
Մյուլուզ 1987-88 165
Մարսել 1987-88 50
1988-89 40
Լիլ 1988-89 247
1989-90 379
Մարսել 1990-91 325
1991-92 3612
1992-93 356
Լիոն 1993-94 293
Տորինո 1994-95 3210
1995-96 171
Մյունխեն 1860 1996-97 251
1997-98 251
Ալ-Այն 1998-99 2017
1999-00 1111
Կարիերայի վերջնական արդյունք 479157

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]