close
Jump to content

Մեղվաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մեղվաձոր
39°34′33″N 46°36′49″E / 39.57583°N 46.61361°E / 39.57583; 46.61361
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
ՀամայնքԱղանուս (համայնք, Քաշաթաղի շրջան) | Աղանուս
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Մեղվաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Մեղվաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Image
Image
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Մեղվաձոր, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2]։

Մտնում է Աղանուս համայնքի մեջ[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Բերձոր գավառում։ Տեղանքը գտնվում է Հակարիի միջին հոսանքի ձախ ափի ձորալանջին՝ Աղանուս գյուղից 6կմ հարավ[3]։

19-րդ դարում թրքախոս քրդական ցեղերի ճնշման տակ բնակավայրը հայաթափվել է։ Այդ նույն դարի երկրորդ կեսին այստեղ հաստատվեցին թրքախոս քոչվոր քրդերի մի քանի ընտանիքներ, ովքեր գյուղն անվանեցին Մըղիդերե[3]։

Տարիների ընթացքում, հատկապես խորհրդային տարիներին Մեղվաձորում և մոտակա գյուղերում քրդերի և թուրքերի կողմից ամբողջովին ավերվել են պատմամշակութային արժեք ունեցող կոթողներ։

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Մոսկվայի կենտրոնական իշխանությունը որոշում է կայացնում տարածքը բռնակցել ԱԽՍՀ-ին[3]։

Այժմյա Բերձորը,Աղանուսը,Աղավնոն,Ապարանը,Մեղվաձորը անմիջապես գտնվելով ՀԽՍՀԼՂԻՄ-ի հետ կապող ամենանեղ հատվածում, միանգամից բնակեցվում է թուրքերով և քրդերով։

Գյուղը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի,ցիսկ 1930 թվականին Զանգելանի շրջանի կազմում[3]։

1992 թվականի մայիսին ԱՀ պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվեց։ 1996 թվականին այստեղ հաստատվեցին Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներ և Հայաստանի մի շարք բնակավայրերից քաղաքացիներ։ Գյուղը վերանվանվեց Մեղվաձոր, և ընդգրկվեց Աղանուս համայնքի կազմում[3]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Աղբրաձոր գյուղում բնակվում էր 12 մարդ, կար 3 տնտեսություն[2]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 20 10 8

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 1 2 3 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. 1 2 3 4 5 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջ 608.
  4. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.