close
Jump to content

Ղազարապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Ղազարապատ
39°44′48″N 46°24′41″E / 39.74667°N 46.41139°E / 39.74667; 46.41139
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
ՀամայնքԼաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)
Բնակչություն64 մարդ (2010)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Ղազարապատ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Ղազարապատ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Image
Image
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Ղազարապատ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի շրջկենտրոնից 36 կմ հյուսիս-արևմուտք՝ Շալուա գետի ստորին հոսանքի աջափնյա ձորալանջին։ Գտնվում է հանրապետության արևմտյան հատվածում, մայրաքաղաք Ստեփանակերտից` 86 կմ հեռավորության վրա։

Աշխարհագություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը բարձր լեռնային է, ունի 2696.2 հա տարածք, որից 404.1 հա գյուղատնտեսական նշանակության, 2194.9 հա անտառային հողեր։ Ղազարապատ համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։

Բնակավայրի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։

Ազատագրվել է 1993 թվականի մարտին, բնակեցվել է 1995 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Ղազարապատ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 63 մարդ, կա 14 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 57 46 64

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում էր Սուրբ Հակոբ եկեղեցին, որը ավերվել է 1950-ական թվականներին։

Հասարարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 18 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 364.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ Image