close
Jump to content

Հրաչյա Հակոբյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Հակոբյան
Image
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Մասնագիտություն՝ դերասան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 15, 1980(1980-07-15) (45 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Image Հայաստան

Հրաչյա Վաչիկի Հակոբյան (հուլիսի 15, 1980(1980-07-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, դերասան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին ավարտել է Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 միջնակարգ դպրոցը։

1998-2000 թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

2001-2005 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում[2]։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2007 թվականներին աշխատել է Երևանի խամաճիկների պետական թատրոնում, 2008-2010 թվականներին՝ Երևանի Կամերային թատրոնում։ 2002-2009 թվականներին եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի տպագրության պատասխանատուն։ 2005 թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ 2000-2008 թթ. եղել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի տպագրության պատասխանատու, 2003-2008 թթ.՝ Երևանի խամաճիկների պետական թատրոնի, 2009-2010 թթ.՝ Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան։ 2009-2013 թթ.՝ «Մեր Տպարանը» ՍՊԸ փոխտնօրեն։ 2013-2015 թթ.՝ «Armtimes.com» կայքի ադմինիստրատոր։

Նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում։ 2018-2019 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք)։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Ելք» խմբակցության անդամ։

2018 թվականի մայիսի 16-ին Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված ճանաչվելուց հետո Հրաչյա Հակոբյանը մանդատ է ստացել Հայաստանի 6-րդ գումարման Ազգային Ժողովում[3][4]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[1]։

Ամուսնալուծված է[5], ունի երկու զավակ[2]։

Իր քույրը՝ Աննա Հակոբյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին կինն է[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
  2. 1 2 «Ի՞նչ կենսագրություն ունի «Ելք» դաշինքի նոր պատագմավոր Հրաչյա Հակոբյանը».
  3. ««Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ասուլիսը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  4. «Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին ԱԺ-ում կփոխարինեն Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը».
  5. «Տունս թալանել են, տարել են գումար, ոսկյա շղթաներ. Հրաչյա Հակոբյան» (ամերիկյան անգլերեն). 2025 թ․ հունվարի 22. Վերցված է 2025 թ․ հունվարի 22-ին.
  6. «Նիկոլ Փաշինյանի աներորդին նախընտրական ցուցակի վերջին համարներում է լինելու».