Արմեն Բաբայան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Արմեն Բաբայան | |||
| |||
|---|---|---|---|
| 2017 ապրիլի 2-ից | |||
| Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ | ||
| Կրթություն՝ | «Վարդանանց» համալսարան | ||
| Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ | ||
| Ծննդյան օր | հուլիսի 11, 1972[1] (53 տարեկան) | ||
| Ծննդավայր | Հոկտեմբերյան | ||
| Քաղաքացիություն | |||
| Հայր | Կարլուշ Բաբայան | ||
| Զավակներ | Երեք զավակ[2] | ||
Արմեն Կարլուշի Բաբայան (հուլիսի 11, 1972[1], Հոկտեմբերյան), հայ տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր (Անկուսակցական է, «ՀՅԴ» խմբակցության անդամ)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1972 թվականի հուլիսի 11-ին Հոկտեմբերյան (այժմ՝ Արմավիր) քաղաքում[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին ավարտել է Երևանի «Վարդանանց» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը[2]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997-1999 թվականներին աշխատել է «Հայկոոպ» մանրամեծածախ բազայի առևտրի բաժնի պետի տեղակալ, ապա՝ «Հայկոոպ» մանրամեծածախ բազայի առևտրի բաժնի պետ։
- 2000-2001 թվականներին աշխատել է «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ պահեստապետ։
- 2001-2002 թվականներին աշխատել արտադրամասի պետի տեղակալ։
- 2003-2012 թվականներին աշխատել է «Հոմենվե» ՍՊԸ գործադիր տնօրեն։
- 2004-2007 թվականներին աշխատել է «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ ֆիրմային խանութների գծով փոխտնօրեն։
- 2007-2012 թվականներին աշխատել է «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ում որպես գործադիր տնօրեն
- 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով[2]։ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի, ինչպես նաև ՀՀ ԱԺ 6-րդ գումարման ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների անդամ է[2]։ Անկուսակցական է[2]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք զավակ[2]։
