Կերալա
|
| ||
| Երկիր | ||
| Մասն է | Հնդկաստան | |
| Կարգավիճակ | Հնդկաստանի նահանգ | |
| Մտնում է | Հնդկաստան | |
| Վարչկենտրոն | Տրիվանդրամ[1] | |
| Ամենաբարձր կետ | Անամուդի | |
| Օրենսդրական մարմին | Կերալայի օրենսդիր ժողով | |
| Նահանգապետ | Ռաջենդրա Արլեկար | |
| Գլխավոր նախարար | Պինարայի Վիջայան | |
| Հիմնական լեզու | մալայալամ | |
| Պաշտոնական լեզուներ | մալայլամ[2] | |
| Բնակչություն | 33 387 677 | |
| Խտություն | 859,11-րդ | |
| Տարածք | 38 863 (21-րդ տեղ) | |
| Հիմնադրված է | նոյեմբերի 1, 1956[3] թ. | |
| Սահմանակցում է | Թամիլ Նադու, Կառնատակա և Պոնդիչերրի | |
| Ժամային գոտի | UTC+5:30[4] | |
| Փոխարինեց | Մադրաս և Travancore-Cochin? | |
| ISO 3166-2 կոդ | IN-KL | |
| Ավտոմոբիլային կոդ | KL | |
| 10°00′N 76°18′E / 10°N 76.3°E | ||
| kerala.gov.in(Մալայալամ)(անգլ.) | ||
Կերալա (անգլ.՝ Kerala, բառացի՝ Կոկոսյան արմավենիների երկիր), նահանգ Հնդկաստանի հարավ-արևմուտքում, Արաբական ծովի ափին։ Տարածությունը 38, 9 հազար կմ² է, բնակչությունը՝ 21, 3 միլիոն (1971), կենտրոնը՝ Տիրուվանանտապուրամ։ Տարածքի մեծ մասը գրավում է Մալաբարյան ափի դաշտավայրը, արեալում Կարդամոնյան և Անայմուդի լեռնալանջերն են։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը մալայալի լեզվով նշանակում է «կոկոսյան արմավենիների երկիր» (Հնդկաստանի կոկոսյան արմավենիների բոլոր տնկարկների ավելի քան 70%֊ը բաժին է ընկնում Կերալային)[5]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման արևադարձային է, մուսսոնային, տարեկան տեղումները՝ 3000 մմ։ Ագրարային շրջան է։ Մալաբարյան ափի մեծ մասը զբաղված է կոկոսյան արմավենու տնկարկներով (Հնդկաստանի տնկարկների 70%-ը) և բրնձի ցանքատարածություններով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակում են նաև ընկուզենի, տապիոկա, պլանտացիոն կուլտուրաներ, համեմունք, կաուչուկատուներ (հևեյա), թեյ, սուրճ։ Զարգացած է ձկնորսությունը։ Կան մոնացիտային ավազի խոշոր հանքաշերտեր։ Տեղական հանքային հումքի բազայի վրա ստեղծվել է գրաֆիտային նյութերի, կղմինդրի, աղյուսի արտադրություն։ Կան ՀԷԿ, ալյումինի և նավթավերամշակման գործարաններ, ընկույզի վերամշակման և փաթեթավորման, կոկոսյան յուղի արտադրության ձեռնարկություններ, բամբակեղենի, փայտամշակման, քիմիական, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ thiruvananthapuram
- ↑ https://web.archive.org/web/20200610111356/https://archive.india.gov.in/knowindia/state_uts.php?id=73
- ↑ http://www.stateofkerala.in/kerala_facts/kerala_history.php
- ↑ Time zone
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
| |||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 390)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերալա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
