Գվինեա-Բիսաու
| Գվինեա-Բիսաու Republica da Guiné-Bissau | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
| Կարգավիճակ | ինքնիշխան պետություն և երկիր | ||||
| Ներառում է | Bafatá?, Biombo Region?, Բիսաու, Bolama region?, Cacheu Region?, Gabú Region?, Oio Region?, Quinara Region? և Tombali Region? | ||||
| Պետական լեզու | պորտուգալերեն[1] | ||||
| Մայրաքաղաք | Բիսաու | ||||
| Պետական կարգ | նախագահական հանրապետություն | ||||
| Օրենսդիր մարմին | National People's Assembly? | ||||
| Երկրի ղեկավար | Manuel Serifo Nhamadjo?, Ժոզե Մարիու Վաշ[2] և Ումարու Սիսոկու Էմբալո | ||||
| Կառավարության ղեկավար | Rui Duarte de Barros? | ||||
| Մակերես | 36.125 կմ² | ||||
| Ազգաբնակչություն | ▲1 861 283 մարդ (2017)[3] | ||||
| Խտություն | 46 մարդ/կմ² | ||||
| Հիմն | Էստա է նոսա պատրիա բեմ ամադա | ||||
| Կարգախոս | Unidade, Luta, Progresso, Unity, Fight, Progress, Единство, борба, прогрес և Undod, Ymladd, Cynnydd | ||||
| Հիմնադրված է | 1974 թ. | ||||
| Արժույթ | Արևմտյան Աֆրիկայի ԱՖՄ ֆրանկ | ||||
| Կենտրոնական բանկ | Արևմտյան Աֆրիկայի պետությունների կենտրոնական բանկ | ||||
| Ժամային գոտի | UTC+0 և Africa/Bissau?[4] | ||||
| Հեռախոսային կոդ | +245 | ||||
| Ինտերնետ-դոմեն | .gw | ||||
| Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,483[5] | ||||
| 12°N 15°W / 12°N 15°W | |||||
| gov.gw(պորտ.) | |||||
Գվինեա-Բիսաու (պորտ.՝ República da Guiné-Bissau), երկիր Արևմտյան Աֆրիկայում։ Կազմված է մայրցամաքային մասից, Բոլամա կղզուց և Բիժագոշ կղզեխմբից (շուրջ 60 կղզի)։ Երկրի մակերևույթն առավելապես հարթավայրային է, տեղ-տեղ՝ ճահճոտ։Տարացքը կազմում է 36հզ.125կմ աշխարհում 134-րդը:Բնակչությունը 1 մլն. 515հզ մարդ աշխարհում 149-րդը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գվինեա Բիսաուն գտնվում է Արևմտյան Աֆրիկայում։ Հյուսիսում սահմանակից է Սենեգալի (338 կմ), հարավում և արևելքում՝ Գվինեայի (386 կմ) հետ։ Արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Կազմված են մայրցամաքային մասից, Բոլամա կղզուց և Բիշագոշ կղզիախմբից (մոտ 60 կղզիներ)։ Տարածքը 36,125 կմ² է։ Սահմանի երկարությունը 724 կմ։
Բնական պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի մակերևույթը առավելապես հարթավայրային (ամենաբարձր կետը՝ 300մ) է։ Գետերը՝ Կորուբալ, Ժեբա, Կաշելու կարճ են, բայց ջրառատ, տեղ–տեղ նավարկելի։ Կլիման հասարակածային մուսսոնային է, ամառը՝ խոնավ, ձմեռը՝ չոր։ Տարեկան միջին ջերմաստիճանը 26 °C է։ Տարեկան տեղումները՝ Ատլանտյան օվկիանոսի ափին 1500 մմ–ից (հյուսիսում) 3000 մմ (հարավում), ներքին շրջաններում՝ 1400 մմ։ Անձրևային սեզոնը ձգվում է մայիսից հոկտեմբեր։ Կան նավթի չհետախուզված հանքավայրեր։
Բնությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսածածկույթը անցումային է․ սավանաներից՝ հասարակածային մշտադալար անտառների։ Կան կապիկներ, վարազներ, գոմեշներ, հովազներ։ Շատ են թռչուններն ու օձերը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թիվը 1 647 հազ․ մարդ (2013 թ․)։ Բնակչության միջին խտությունը՝ 41,6 մարդ։ Կյանքի միջին տևողությունը՝ 46,4 տարի։ Ազգային կազմը՝ բալանտե (27%), ֆուլբե (23%), մանջակ (14%)։ Ուրբանիզացման մակարդակը 24%։ Պետական լեզուն՝ պորտուգալերեն, այլ լեզուներ՝ տեղական լեզուներ։
Պետական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գվինեա Բիսաուն անդամակցում է ՄԱԿ–ին, ԱՄՀ–ին, ԱՄԿ–ին։ Պետական կարգը՝ հանրապետություն։ Պետության ղեկավարը նախագահն է, կառավարության ղեկավարը՝ վարչապետը։ Բաժանվում է ինը օկրուգի։ Մայրաքաղաքը՝ Բիսաու (274 հազ․ մարդ)։ Խոշոր քաղաքներն են՝ Մանսոա, Սան–Դոմինգո, Բոլամա, Կատիո։ Խոշոր նավահանգիստներն են՝ Բիսաու, Բոլամա, Կաշեու։ Քաղաքական կուսակցոըթյուններն են՝ Սոցալիական վերածնման կուսակցություն, Հանրապետական կուսակցություն և այլն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XV դարից Գվինեա Բիսաուի տարածք են թափանցել պորտուգալացիներ, գաղութացրել են այն և վերածել ստրուկների վաճառահանման կետի։ Երկիրն անկախություն է ձեռք բերել 1973 թվականին։ Պետության կրկնակի անվանումը (երկրի Գվինեա և մայրաքաղաքի Բիսաու անուններով) Ֆրանսիական Գվինեա գաղութի տեղում ստեղծված Գվինեա պետությունից տարբերելու նպատակով է տրվել։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսական երկիր է (աշխարհի 10 ամենաաղքատ երկրներից է)։ Մշակում են գետնանուշ, բրինձ, բամբակենի, կաուչուկատուներ, կակաո, շաքարեղեգ։ Կան փայտամշակման, օճառի ձեռնարկություններ։ Կատարում են փայտամթերում։ Արտահանում է ձուկ, ծովախեցգետին։ Ներմուծում է արդյունաբերական սարքավորումներ, մեքենաներ, շինանյութ, սննդամթերք[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.ethnologue.com/language/por
- ↑ http://www.noticiasaominuto.com/mundo/229488/presidente-eleito-da-guine-bissau-toma-posse-a-23-de-junho
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/africa
- ↑ Human Development Report — UNDP, 2022.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվինեա-Բիսաու» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 187)։ |
| |||||||||||||||||||||