Ռեյունյոն
Ռեյունյոն ֆրանսերեն՝ Réunion | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
| Երկիր | |||||
| Մասն է | Արևելյան Աֆրիկա, Ֆրանսիայի անդրծովյան տարածքներ և Մասկարենյան կղզիներ | ||||
| Կարգավիճակ | Ֆրանսիայի երկրամասեր, Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտ և կախյալ տարածքներ | ||||
| Մտնում է | Ֆրանսիա և South Indian Ocean Defense and Security Zone? | ||||
| Ներառում է | arrondissement of Saint-Benoît?, arrondissement of Saint-Denis?, Սեն Պոլ (շրջան) և Սեն Պիեռ (շրջան) | ||||
| Վարչկենտրոն | Սեն Դենի | ||||
| Ամենաբարձր կետ | Piton des Neiges? | ||||
| Խորհրդի նախագահ | Պոլ Վերժես | ||||
| Պաշտոնական լեզուներ | ֆրանսերեն | ||||
| Բնակչություն | 844 994 | ||||
| Տարածք | 2 512 | ||||
![]() | |||||
| Հիմնադրված է | մարտի 21, 1946 թ. | ||||
| Ժամային գոտի | UTC+4[1] | ||||
| ISO 3166-2 կոդ | FR-974 | ||||
| Ինտերնետ-դոմեն | .re | ||||
| Ավտոմոբիլային կոդ | 974 | ||||
| 21°06′52″S 55°31′57″E / 21.114444444444°S 55.5325°E | |||||
| cr-champagne-ardenne.fr | |||||
Ռեյունյոն (ֆրանսերեն՝ Réunion), հրաբխային կղզի Հնդկական օվկիանոսում, Մադագասկար կղզուց արևելք, Ֆրանսիայի անդրծովյան երկրամասը։ Վարչական կենտրոնը՝ Սեն Դենին։
Տարածությունը 2,5 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 500 հզ․ (1981, հիմնականում նեգրեր, մուլատներ); Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը։
Կառավարման համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյունյոնի գործադիր իշխանության գլուխը պրեֆեկտն է, որին նշանակում է Ֆրանսիայի կառավարությունը։ Կա ընտրովի գլխավոր խորհուրդ՝ սահմանափակ իրավունքներով։ Ֆրանսիական պառլամենտում Ռեյունյոնից ընտրվում է 5 պատգամավոր։ Ռեյունյոնում կան ֆրանսիական քաղաքների հիմնական կուսակցությունների բաժանմունքներ։
Ռեյունյոնի կոմունիստական կուսակցությունը (որպես ինքնուրույն կուսակցություն կազմավորվել է 1959 թվականին), Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան և մի շարք այլ առաջադիմական կազմակերպություններ մտնում են ինքնորոշման համար պայքարի ճակատի մեջ։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնագործել են պորտուգալացի ծովագնացները 16-րդ դարի սկզբին և անվանել Սանտա-Ապա, բայց 1642 թվականին զավթել են ֆրանսիացիները և անվանել Բուրբոն՝ ի պատիվ Ֆրանսիայի կառավարող թագավորական տոհմի։ 1793 թվականին անվանվել է Ռեյունյոն (Reunion՝ «միավորում»)՝ ի պատիվ հեղափոխական մարսելցիների ու ազգային գվարդիայի միավորման (1792 թվականի օգոստոսի 10-ին)։ 1806 թվականին, Նապալեոն Բոնապարտի իշխանության գալու կապակցությամբ, կղզին անվանվեց Բոնապարտ։ 1810 թվականին կղզին զավթել է Անգլիան և դրան վերադարձրել Բուրբոն անունը։ 1848 թվականից՝ հանրապետության հռչակումից հետո, կղզուն կրկին վերադարձվեց Ռեյունյոն «հեղափոխական» անունը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Reunion ԿՀՎ փաստերի գիրք Արխիվացված 2005-12-29 Wayback Machine (անգլ.)
- Սեն Դենի մասին տեղեկություններ time and date.com կայքում (անգլ.)
| |||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 634)։ |



