Քամալա Հարիս
| Քամալա Հարիս Kamala Harris | |||
| |||
|---|---|---|---|
| 2021 թվականի հունվարի 20-ից | |||
| Նախագահ | Ջո Բայդեն | ||
| Նախորդող | Մայք Փենս | ||
| Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն[1] | ||
| Կրթություն՝ | Կալիֆոռնիայի համալսարանի իրավունքի Հասթինգս քոլեջ (1989)[2][3], Հովարդի համալսարան (1986)[2][3], Westmount ավագ դպրոց (1981) և F.A.C.E. Դպրոց | ||
| Գիտական աստիճան՝ | Իրավագիտության դոկտոր[3] (1989) և Բակալավր[3] (1986) | ||
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, դատախազ, գրող, presidential candidate և իրավաբան | ||
| Ազգություն | ամերիկացի, աֆրոամերիկացի | ||
| Դավանանք | բապտիստություն[4] | ||
| Ծննդյան օր | հոկտեմբերի 20, 1964[5][6][7] (61 տարեկան) | ||
| Ծննդավայր | Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8][7] | ||
| Դինաստիա | Կամալա Հարիսի ընտանիքը | ||
| Քաղաքացիություն | |||
| Ի ծնե անուն | անգլ.՝ Kamala Devi Harris[9] | ||
| Հայր | Դոնալդ Ջ. Հարիս[10] | ||
| Մայր | Շյամալա Գոպալան[10] | ||
| Ամուսին | Դուգ Իմհոֆ[11] | ||
| Կայք՝ | kamalaharris.com | ||
| Ինքնագիր | |||
| Պարգևներ | |||
Քամալա Դևի Հարիս (անգլ.՝ Kamala Devi Harris, հոկտեմբերի 20, 1964[5][6][7], Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8][7]), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ (2011-2017), Կալիֆոռնիա նահանգի ԱՄՆ նախկին սենատոր։ 2021 թվականի հուվարի 20-ից՝ ԱՄՆ փոխնախագահն է:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քամալա Հարիսը ներգաղթյալների դուստր է (անունը նշանակում է «լոտոսի ծաղիկ»)։ Մայրը` հետազոտող է, բնիկ հնդիկ, հայրը տնտեսագիտության պրոֆեսոր է, ծագումով Ճամայկայից (ծնողներն ամուսնալուծվել են, երբ Քամալան հինգ տարեկան էր)[15]։ Կրտսեր քույրը՝ իրավաբան Մայա Հարիսն իր նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Հիլարի Քլինթոնի թիմում էր։ Քամալան ավարտել է Հովարդի համալսարանը, այնուհետև իրավագիտության դոկտորի կոչում է ստացել Կալիֆոռնիայի Հալիթինգի համալսարանում և աշխատել է որպես Ալամիդա կոմսության փաստաբանի օգնական[16]։
2003-2011 թվականներին եղել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազ[17]։
Մի քանի ամիս անց ուշադրություն է գրավել այն փաստը, որ հրաժարվել է մահապատիժ պահանջել քսաներկուամյա Դեյվիդ Հիլի համար, որը մեղավոր էր ճանաչվել ոստիկան Այզեկ Էսպինոզայի սպանության համար։ Կալիֆոռնիայի սենատորներ Բարբարա Բոքսերը և Դայան Ֆայնշտայնը, իսկ այնուհետև գլխավոր դատախազ Բիլ Լոքերը դատապարտել են նրա որոշումը, իսկ Օկլենդի քաղաքապետ Ջերի Բրաունը հետաքննություն է սկսել պաշտոնի չարաշահման կասկածանքով, սակայն ոչ մի խախտում չի հայտնաբերել։
2010 թվականին ընտրվել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ՝ պատմության մեջ դառնալով աֆրոամերիկյան և հարավասիական համայնքների առաջին ներկայացուցիչը, ինչպես նաև այս պաշտոնում առաջին կինը[18]։ 2014 թվականին վերընտրվել է երկրորդ ժամկետով։
2012 թվականի սեպտեմբերին ելույթ է ունեցել Դեմոկրատական կուսակցության ազգային կոնվենցիայում[19]։
2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրություններում հաղթել է Լորետա Սանչեսին և պաշտոնը ստանձնելուց հետո պատմության մեջ դարձել է Կալիֆոռնիայից առաջին «գունավոր» սենատորը։ Սենատում քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին և սատարել Բեռնի Սանդերսի բոլորի համար բժշկական խնամքի մասին գաղափարին[20]։
2020 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հունվարի 21-ին հայտարարել է, որ մասնակցելու է Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին[21]։ Ըստ դիտորդների, լինելով ԱՄՆ-ում սևամորթ միակ սենատորը, Հարիսը մտադիր է վստահել հիմնականում այն պետություններին, որոնք հայտնի են իրենց ռասայական մեծ բազմազանությամբ, մասնավորապես Կալիֆոռնիայում և Հարավային Կարոլինայում[22]։
Սենատում աշխատելիս ձեռք է բերել հանրաճանաչություն՝ լիբերալ օղակներում հաստատման գործընթացում Նախագահ Թրամփին, տարբեր պաշտոնների (մասնավորապես ՝ Ջեֆ Սեսիսի և դատավոր Բրեթ Քավանոուի) թեկնածուներին ուղղված սուր հարցերով, իսկ 2018 թվականի հոկտեմբերին աջակցել է մի օրինագծի, որը նախատեսված էր աշխատող ընտանիքներին լրացուցիչ տարեկան 6 հազար դոլար եկամուտ տրամադրման համար[23]։ Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է ներգաղթի վերաբերյալ քրեական օրենսգիրքն ու օրենսդրությունը բարեփոխել, ինչպես նաև խոստացել է, որ կորպորացիաներից նախընտրական քարոզչության համար գումար չի վերցնի։
2024 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուլիսի 21-ին Քամալա Հարիսը հայտարարեց իր 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, երբ Ջո Բայդենը պաշտոնապես դուրս եկավ ընտրապայքարից[24][25]:
Հարիսը աջակցում է հղիության արհեստական ընդհատման ազգային պաշտպանությանը, ԼԳԲՏ+ իրավունքներին[26][27] և կլիմայի փոփոխությանն ուղղված օրենսդրությանը[28]: Արտաքին քաղաքականության մեջ աջակցում է Ուկրաինային[29]:
Նախագահ ընտրվելու դեպքում Հարիսը կդառնա Միացյալ Նահանգների առաջին կին և առաջին ասիական ծագմամբ ամերիկացի նախագահը[30]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի օգոստոսի 22-ին ամուսնացել է Դուգլաս Էմհոֆի (Douglas Emhoff) հետ, որը Լոս Անջելեսում գործող Venable LLP իրավաբանական ընկերությունում եղել է նրա գործընկերը:
Հարիսը չունի երեխաներ, սակայն առաջին ամուսինն ունի երկու երեխա[31]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.workwithdata.com/person/kamala-harris-1964
- 1 2 Biographical Directory of the United States Congress — GPO, 1903.
- 1 2 3 4 Harris K. Senate Biography of Kamala D. Harris — United States Senate.
- ↑ Caldera C. Fact check: Kamala Harris was sworn in on the Bible, identifies as Baptist
- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- 1 2 GeneaStar
- 1 2 3 4 State File Number 64-295984 , Local Registration District and Certificate Number 6015 15318 // (unspecified title)
- 1 2 Martichoux A. https://abc7news.com/who-is-kamala-harris-california-senator-bay-area-prosecutor/6365951/ — KGO-TV, 2020.
- ↑ Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- 1 2 Tolan C. How Kamala Harris’ immigrant parents shaped her life — and her political outlook // The Mercury News — San Jose: Bay Area News Group, 2019. — ISSN 0747-2099
- ↑ Siders D. Kamala Harris married in Santa Barbara ceremony — Sacramento: 2014. — ISSN 0890-5738; 2688-898X
- ↑ Speakers, Honorary Degree Recipients: 2000 to present — University of Southern California.
- ↑ Recipients of Honorary Degrees and Other University Honors (by year) — Howard University.
- ↑ Time / N. Gibbs — NYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
- ↑ Michael Finnegan (2015 թ․ սեպտեմբերի 30). «How race helped shape the politics of Senate candidate Kamala Harris» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Donna Owens (2016 թ․ նոյեմբերի 8). «Meet Kamala Harris, the Second Black Woman Elected to the U.S. Senate» (անգլերեն). NBC News. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Phil Willon (2016 թ․ հուլիսի 6). «8 things to know about Senate candidate Kamala Harris' career gold stars and demerits» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Kamala D. Harris» (անգլերեն). NAAG. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ John Myers (2016 թ․ հուլիսի 8). «Two Democrats will face off for California's U.S. Senate seat, marking first time a Republican will not be in contention» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Phil Willon (2016 թ․ նոյեմբերի 8). «Kamala Harris breaks a color barrier with her U.S. Senate win» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Li Zhou (2019 թ․ հունվարի 21). «Kamala Harris announces her historic 2020 presidential campaign». Vox. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Democratic Sen. Kamala Harris jumps into 2020 White House» (անգլերեն). CNBC. 2019 թ․ հունվարի 21. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
- ↑ David Siders (2014 թ․ օգոստոսի 25). «Kamala Harris married in Santa Barbara ceremony» (անգլերեն). The Sacramento Bee. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Salahieh, Antoinette Radford, Michelle Shen, Maureen Chowdhury, Elise Hammond, Jack Forrest, Zoe Sottile, Ashley R. Williams, Adrienne Vogt, Lucy Bayly, Kathleen Magramo, Tami Luhby, Nouran (2024-07-21). «July 21, 2024, presidential campaign news | CNN Politics». CNN (անգլերեն). Վերցված է 2024-08-01-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «After dropping out of race, Biden endorses Kamala Harris for president - UPI.com». UPI (անգլերեն). Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ Malkin, Marc (2024-06-24). «Kamala Harris to Attend Pride Month Presidential Campaign Fundraiser in Los Angeles; Idina Menzel to Perform (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ «Harris PRIDE Sticker 2-Pack». Harris Victory Fund Webstore (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2024-08-01-ին. Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ Astor, Maggie (2024-07-21). «Where Kamala Harris Stands on the Issues: Abortion, Immigration and More». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ «Kamala Harris announced to allocate 1.5 billion dollars to Ukraine». www.1lurer.am (անգլերեն). 2024-06-15. Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ Masih, Niha (2024-07-23). «The dizzying array of firsts for Harris if she wins nomination or election». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ «California Attorney General Kamala Harris marries fellow lawyer» (անգլերեն). The Mercury News. 2014 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «HARRIS, Kamala Devi, (1964 - )» (անգլերեն). Biographical Directory of the United States Congress. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քամալա Հարիս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Հովարդի համալսարանի շրջանավարտներ
- Հոկտեմբերի 20 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- ԱՄՆ-ի կին քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի կոնգրեսմեններ
- ԱՄՆ-ի նախագահական ընտրություններ 2020 թեկնածուներ
- Ամերիկացի իրավաբաններ
- Ամերիկացի ոչ գեղարվեստական գրողներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Ամերիկացի ֆեմինիստներ
