Վերներ Հայզենբերգ
| Քվանտային մեխանիկա |
|---|
Վերներ Կարլ Հայզենբերգ (գերմ.՝ Werner Karl Heisenberg, դեկտեմբերի 5, 1901[1][2][3][…], Վյուրցբուրգ, Բավարիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - փետրվարի 1, 1976[1][2][3][…], Մյունխեն, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից։ Ավարտել է Մյունխենի համալսարանը (1923)։ 1923-1927 թթ. եղել է Մաքս Բոռնի ասպիրանտը, 1927-1941 թթ.՝ Լայպցիգի և Բեռլինի համալսարանների պրոֆեսոր, 1941 թվականից՝ Բեռլինի և Գյոթինգենի, 1955 թվականից՝ Մյունխենի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն և պրոֆեսոր։ 1925 թվականին Նիլս Բորի հետ մշակել է քվանտային մեխանիկայի առաջին տարբերակը՝ մարտիցային մեխանիկան։ Կատարել է հելիումի ատոմի քվանտամեխանիկական հաշվարկը, ցույց է տվել երկու տարբեր վիճակներում դրա գոյության հնարավորությունը։ 1927 թվականին ձևակերպել է անորոշությունների սկզբունքը, Յա. Ի. Ֆրենկելից անկախ մշակել ֆեռոմագնիսական նյութերի ինքնակամ մագնիսացվածության և փոխանակային փոխազդեցության տեսությունը։ Աշխատանքներ ունի նաև ատոմային միջուկի կառուցվածքի (բացահայտել է նուկլոնների փոխազդեցության փոխանակային բնույթը), ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի, դաշտի միասնական տեսության վերաբերյալ (1932 թ․)։
Փիլիսոփայական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայզենբերգը մեծ ուշադրության էր արժանացնում գիտության փիլիսոփայական հիմնավորմանը, որին նվիրել է մի շարք աշխատանքներ և ելույթներ։ 1950-ական թթ. լույս տեսավ նրա «Ֆիզիկան և փիլիսոփայությունը» գիրքը, որն ընդգրկում է Սենտ-Էնդրյուսի համալսարանում կարդացած Գիֆորդոֆյան դասախոսությունները, իսկ տասը տարի անց՝ «Ամբողջը և մասը» ինքնակենսագրական աշխատությունը, որը Կարլ ֆոն Վայցզեկերը անվանել է մեր ժամանակների միակ պլատոնական երկխոսությունը[17]։ Պլատոնի փիլիսոփայությանը Հայզենբերգը ծանոթ էր դեռևս Մյունխենի դասական գիմնազիայում սովորելու տարիներին, որտեղ ստացել էր հիմնավոր հումանիտար կրթություն։ Բացի այդ, Հայզենբերգի վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը, որը հայտնի բանասեր էր[18]։ Ողջ կյանքի ընթացքում Հայզենբերգը պահպանեց իր հետաքրքրվածությունը Պլատոնի և մյուս անտիկ փիլիսոփաների հանդեպ։ Նա կարծում էր, որ «հնարավոր չէ առանց հունական փիլիսոփայության իմացության զարգացնել ժամանակակից ատոմային ֆիզիկան»[19]։ XX դարի երկրորդ կեսի տեսական ֆիզիկայի զարգացման մեջ նա տեսնում էր վերադարձ Պլատոնի որոշ ատոմիստական գաղափարներին (այլ մակարդակում).
| Եթե մենք ցանկանում ենք համեմատել մասնիկների ժամանակակից ֆիզիկայի արդյուքները հին փիլիսոփաներից որևէ մեկի գաղափարների հետ, ապա Պլատոնի փիլիսոփայությունը ամենահամապատասխանն է. ժամանակակից ֆիզիկայի մասնիկները սիմետրիայի խմբերի ներկայացուցիչներ են, և այս իմաստով նրանք հիշեցնում են պլատոնական փիլիսոփայության սիմետրիկ պատկերները[20]։ - Վերներ Հայզենբերգ |
Պարգևներ և անդամակցությունը գիտական հաստատություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մատեուչիի անվան մեդալ (1929)
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1932)
- Մաքս Պլանկի անվան մեդալ (1933)
- ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի բրոնզե մեդալ (1964)
- Նիլս Բորի անվան միջազգային ոսկե մեդալ (1970)
- Բավարական շքանշան «Վաստակի համար»
- Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության «Վաստակի համար» շքանշան
- Բրիտանական «Վաստակի համար» շքանշանի ասպետ (Peace Class)
- Անդամ է Սաքսոնիայի գիտությունների ակադեմիայի, Գյոթինգենի գիտությունների ակադեմիայի, Պրուսիայի գիտությունների ակադեմիայի, Բավարիայի գիտությունների ակադեմիայի, Լեոպոլդինի գիտությունների ակադեմիայի։
- Արտասահմանյան անդամ է՝ Լոնդոնի թագավորական հասարակության (1955), Ամերկայի արվեստի և գիտության ակադեմիայի, Իռլանդիայի թագավորական ակադեմիայի, Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի, Նիդեռլանդների գիտությունների թագավորական ակադեմիայի, Գիտությունների պապական ակադեմիայի, դեի Լինչեյի ազգային ակադեմիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Ռումինիայի գիտությունների ակադեմիաների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- 1 2 3 4 Beyler R. Encyclopædia Britannica
- 1 2 Гейзенберг Вернер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ www.pas.va
- ↑ https://www.japan-acad.go.jp/en/members/bukko/bukko_kyakuin.html
- ↑ (unspecified title) — doi:10.5281/ZENODO.18315206
- ↑ CONOR.Sl
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1932/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.deutscheakademie.de/en/awards/sigmund-freud-preis
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 165.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Kindred Britain
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ А. В. Ахутин,, В. Гейзенберг, Физика и философия. Часть и целое, М. Наука, 1990, էջ 365 (Վերներ Հայզենբերգը և փիլիսոփայությունը) (ռուս.)
- ↑ А. В. Ахутин, Вернер Гейзенберг и философия էջեր 367—368 (ռուս.)
- ↑ А. В. Ахутин, Вернер Гейзенберг и философия, էջ 370}} (ռուս.)
- ↑ В. Гейзенберг, Природа элементарных частиц, 1977, հատոր 121, էջ 665 (ռուս.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերներ Հայզենբերգ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 161)։ |
- Դեկտեմբերի 5 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Վյուրցբուրգ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 1 մահեր
- 1976 մահեր
- Մյունխեն քաղաքում մահացածներ
- Գյոթինգենի համալսարանի դասախոսներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Մաքս Պլանկի անվան մեդալի դափնեկիրներ
- Զիգմունդ Ֆրոյդ մրցանակակիր
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Անձինք նամականիշերի վրա
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի լեռնագնացներ
- Գերմանացի հուշագիրներ
- Գերմանացի մաթեմատիկոսներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- Գերմանացի պրոֆեսորներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Գիտության փիլիսոփաներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Ոչ գեղարվեստական գրողներ
- Տեսական ֆիզիկոսներ
- Քաղցկեղից մահացածներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով