Վահագն Վարդևանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդևանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Վահագն Վարդևանյան | |
|---|---|
| Վահագն Վաղինակի Վարդևանյան | |
| 1966 դեկտեմբերի 27 - ապրիլի 21, 1994 (տարիքը 27) | |
| Ծննդավայր | |
| Մահվան վայր | |
| Քաղաքացիություն | Հայաստան |
| Զորատեսակ | մոտոհրաձգային |
| Ծառայության տարիներ | 1989 - 1994 |
| Կոչում | ավագ լեյտենանտ |
| Հրամանատարն էր | կամավորական գրոհային ջոկատ |
| Մարտեր/ պատերազմներ | Երասխ, Շուռնուխ, Գորիս-Կապան մայրուղի, Իջևան, Խոջալու, Սեյթազ, Վերին Չիբիքլի, Ներքին Չիբիքլի, Գյուլեբիրտ, Փափրավենդ, «Գինու գործարան» ու «Գոմեր» տեղամասեր, Կարմիրավան |
| Պարգևներ | Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան |
Վահագն Վարդևանյան (դեկտեմբերի 27, 1966[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 1994, Կարմիրավան, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահագն Վարդևանյանը ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում։ 1985-1987 թվականներին պարտադիր ժամկետային զինծառայություն է անցել խորհրդային բանակում։ 1989 թվականին ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը (այժմ՝ ԵՊՃՀ)։ 1989 թվականից մասնակցել է անընդհատ թեժացող պատերազմական գործողություններին։ 1993 թվականից Հայաստան բանակի ավագ լեյտենատ էր, ազատամարտիկներից կազմված կամավորական գրոհային ջոկատի հրամանատար։
1994 թվականի ապրիլի 21-ի գիշերը նա իր ջոկատի 38 անդամների հետ դիրքավորվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մատույցներում։ Ջոկատը հայտնվում է շրջափակման վտանգի առաջ։ Վարդևանյանը և իր ջոկատի ևս 13 ազատամարտիկներ կրակն իրենց վրա են վերցնում՝ մյուսներին տալով նահանջի հրաման։
Շրջափակման մեջ հայտնված ջոկատի 13 ազատամարտիկների զոհվելուց հետո էլ վիրավոր հրամանատարը շարունակում է միայնակ մարտ վարել մինչև փամփուշտների վերջանալը։ Մերժելով գերի հանձնվելու հակառակորդի առաջարկը՝ իր մոտ եղած նռնակով պայթեցրել է իրեն և մոտեցող թշնամու 4 զինվորներին։
Թաղված է Երևանի Եռաբլուր պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի և Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով, իսկ Արցախի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի 2006 թվականի մայիսի 8-ի հրամանագրով «ԼՂՀ պաշտպանության կազմակերպման գործում բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության և անձական արիության համար» հետմահու արժանացել է «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչմանը և «Ոսկե Արծիվ» շքանշանին[2]։ Նրա անունն է կրում Երևանի թիվ 173 դպրոցը[3], որտեղ տեղադրված է նրա կիսանդրին, բացված է փառքի սենյակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=13771
- ↑ LLC, Ayb Solutions. «ԽՆԿԱՐԿԵԼԻ ՀԵՐՈՍ». Հայ զինվոր. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովիկ Վարդումյան, Գրոհայինների հրամանատարը, Երևան, «Տիգրան Մեծ», 1999 — 120, էջեր 120 — 120 էջ։
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Դեկտեմբերի 27 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 21 մահեր
- 1994 մահեր
- Կարմիրավան գյուղում մահացածներ
- Արցախի հերոսներ
- Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ավագ լեյտենանտներ
- ՀՀ զինված ուժերի ավագ լեյտենանտներ
- Հայ ազատամարտիկներ
- Ոսկե Արծիվ շքանշանակիրներ
- Արցախյան պատերազմի մասնակիցներ հայկական կողմից
- Եռաբլուր պանթեոնում թաղվածներ