close
Jump to content

Սպիտակ համայնք

Image Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպիտակ (այլ կիրառումներ)
Image
Սպիտակ համայնք

Զինանշան
Image
Image
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՀայաստանի համայնք
Մտնում էԼոռու մարզ
ՎարչկենտրոնՍպիտակ
Խոշորագույն քաղաքՍպիտակ
Օրենսդրական մարմինՍպիտակ համայնքի ավագանի
ՀամայնքապետՔաջայր Նիկողոսյան
Բնակչություն39 000 մարդ (հունվարի 1, 2025)[1]
Տարածք597,4 կմ²[1]
Image
Image
Հիմնադրված է2021 թ.
40°50′14″N 44°16′03″E / 40.837222222222°N 44.2675°E / 40.837222222222; 44.2675
spitak.am

Սպիտակ, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Լոռու մարզում[2][3]։ Սահմանակցում է Արագածոտնի և Շիրակի մարզերի հետ, Փամբակ, Ստեփանավան, Գյուլագարակ և Տաշիր համայնքների հետ։

2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Սպիտակ քաղաքը, Արջհովիտ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր գյուղերը կազմել են Սպիտակ համայնքը[2][3]։

Սպիտակ համայնքը կազմված է 21 բնակավայրից՝ Արջհովիտ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր գյուղ և Սպիտակ քաղաք։ Վերջինս հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[2][3]։

Համայնքի ավագանի և ղեկավար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Image
Սպիտակ համայնքի ավագանի՝     Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն (25)     Իմ հզոր համայնք կուսակցություն (12)     Հայ Յեղափոխական Դաշնակցություն (1)

Համաձայն Հայաստանի տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Լոռվա մարզի Սպիտակ համայնքի ավագանին բաղկացած է 38 անդամներից, որոնցից 12-ը Իմ հզոր համայնք կուսակցությունից, 25-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ 1-ը ՀՅԴ-ից։ Համայնքի ղեկավարը Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Քաջայր Նիկողոսյանն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://www.citypopulation.de/en/armenia/admin/lori/0604__spitak/
  2. 1 2 3 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
  3. 1 2 3 Հայաստանի Հանրապետության օրենքը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ընդունված է 24․09․2021 թվականին, ստորագրված 04.10.2021 թվականին, (էլեկտրոնային տարբերակն arlis.am կայքում)։