close
Jump to content

Սուրբ Միքայել եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Միքայել եկեղեցի (Քեսաբ)
Image
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՏեղագրությունՔեսաբի շրջան
ԴավանանքՀայ Կաթողիկէ Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1925
Ներկա վիճակԿանգուն
Ժառանգության կարգավիճակգործող
Հիմնադրված1925

Սուրբ Միքայել եկեղեցի (Քեսաբ)[1], Հայ կաթողիկե եկեղեցի, որը կառուցվել է 1925 թվականին, գտնվում է Քեսաբի արևելյան թաղամասում։ Եկեղեցին կառուցվել է Գուստոդի Տերրա Սանտա միաբանության ֆինանսավորմամբ։ Գլխավոր որմնադիրն է Նազար Ռստագարյանը, իսկ եկեղեցու քարերը բերվել են Պաշորտ գյուղի քարհանքից։ 1946 թվականին եկեղեցին անցնում է Հայ կաթողիկե պատրիարքարանին, և նույն թվականին կաթողիկե համայնքը, լքելով իր հին եկեղեցին, սկսում է արարողություններ կատարել այս եկեղեցում։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին թաղածածք է, երկաթե տանիքով միանավ բազելիկ կառույց է, ունի հինգանիստ խորան որը գտնվում է հյուսիսային կողմում։ Սրահը լուսավորվում է արևելյան և արևմտյան որմերի զույգ, ինչպես նաև խորանի հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան նիստերից բացված լուսամուտներով։Եկեղեցին ունի մեկ մուտք որը գտնվում է հարավային ճակատում, կառուցված է սրբատաշ քարերով։

Եկեղեցու որմերին և նրա շրջաբակում կան մի քանի արձանագրություններ։

Image Ս(ուրբ) Միքայէլ եկեղեցի՝/ կառուցված 1925[2]։ Image
Image A. D. MCMXXV (1925 թվական)[3] Image
Image Il Cassio / il getsemani de il Tabor/ incidono/ nelle loro sacre roccie/ il nome / di P. Ferdinando Diotallevi/ Custode di Terra Santa / MCMXXV.[4] Image
Image Novam ecclesiam/ sumptibus Custodiae T(erra) S(anta) aedificatam/ revmus P. Aurelius Marotta Custos, / solemni est auspicatus pitu 20 maii 1926.[5] Image
Image Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաճանեան,/ մեծ հայրապետին ծննդեան 100 ամեակին։ / Առյաւէտ մեր երախտագիտութիւնն սիրանուէր/ հայրապետին, որուն միջամտութեամբ Քեսապ/ իր շրջակայքում 1936-ին մնաց մաս հիւրընկալ/ Սուրիոյ, եւ շրջանին հայ ժողովուրդը փրկուեցաւ աղէտաբեր տեղահանութենէն։ /Յիշատակ նորա օրհնութեամբ եղիցի։ 6-8-1995[6]։ Image

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները, էջ 14-ից 15» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  2. «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները, էջ 14» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  3. «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները, էջ 14» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  4. «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները, էջ 14» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  5. «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները, էջ 15» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  6. «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները, էջ 15» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.