Սումգայիթ
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Սումգայիթ | |||
| ադրբ.՝ Sumqayıt | |||
| |||
Շաքիի շենքերը | |||
| 40°35′30″N 49°38′23″E / 40.59167°N 49.63972°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Ադրբեջան և Ադրբեջանական ԽՍՀ | ||
| Քաղաքապետ | Էլդար Ազիզով | ||
| Հիմնադրված է | 1949 նոյեմբերի 22 թ. | ||
| Առաջին հիշատակում | 1580 | ||
| Տվյալ կարգավիճակում | 1949 թվականից | ||
| Մակերես | 96 կմ² | ||
| ԲԾՄ | 26±1 մետր | ||
| Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | ||
| Բնակչություն | 406 100 մարդ (2008) | ||
| Խտություն | 3987 մարդ/կմ² | ||
| Ազգային կազմ | ադրբեջանցիներ | ||
| Կրոնական կազմ | Շիա իսլամ | ||
| Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
| Հեռախոսային կոդ | 18 | ||
| Փոստային ինդեքս | AZ5000 | ||
| Փոստային դասիչ | AZ5000 | ||
| Ավտոմոբիլային կոդ | 50 | ||
| Պաշտոնական կայք | sumqayit-ih.gov.az (ադրբ.) | ||
|
| |||

Սումգայիթ (ադրբ.՝ Sumqayıt), քաղաք Ադրբեջանում, որը գտնվում է Կասպից ծովի ափին, Բաքվից 30 կմ դեպի հյուսիս։ Քաղաքի բնակչությունը մոտ 357,900 մարդ է, տարածքը՝ մոտ 83 կմ² և այն Ադրբեջանի 3-րդ խոշոր քաղաքն է։ Բնակչությունը՝ ▲341 200 մարդ (2018)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սումգայիթի ներկա տարածքում առաջին բնակավայրեր են եղել 16-րդ դարի վերջերից։ 1935 թվականին Խորհրդային իշխանությունները որոշում են կայացրել այդ տեղայնքում զարգացնել ծանր արդյունաբերություն։ 1938-1941 թվականներին կառուցվեց ջերմաէլեկտրակայանը, որը պետք է էլեկտրականությամբ ապահովեր Բաքվի զարգացող նավթաարդյունաբերությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցվեցին քիմիական և մետաղագործական համալիրներ։ Արդյունաբերության զարգացումը բնակչության մեծ հոսք ապահովեց և 1949 թվականի նոյեմբերի 22-ին Սումգայիթը ստացավ քաղաքի կարգավիճակ։
Սումգայիթն աշխարհին առավել հայտնի դարձավ 1988 թվականի փետրվարի 27-ից հետո, երբ այդ քաղաքում սկսվեցին կազմակերպված և պլանավորված հայկական բնակչության ջարդեր։ Այդ ջարդերն առաջին էթնիկ բռնություններ էին ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցան ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման մեջ, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման։
Սումգայիթը նաև 2006 թվականին և 2007 թվականին առաջին տեղերն էր զբաղեցրել է Blacksmith Institute բնապահպանական խմբի կազմված ամենաաղտոտված միջավայրով քաղաքների ցանկում[1]։
Սումգայիթի ջարդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ World's Worst Polluted Places by the Blacksmith Institute (մատչելի է ըստ 2009-02-20)
- ↑ Interview with Michael Schmunk, Chargés d'Affaires of Germany in Azerbaijan, Azerbaijan International, Spring 1995 (3.2)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 190)։ |
