Հոնսյու կղզու հետ Սիկոկուն միավորում է մի խճուղի, որ ընդգրկում է Ակասի Կայկյո կամուրջը։ Shikoku EV Rallye էլէկտրոմոբիլների համար կղզում կանոնավորապես անցնում են ռալլիներ[3]։
Կլիման մերձարևադարձային, մուսսոնային է։ Հաճախակի են թայֆունները։ Գետերը ջրառատ են, սահանքավոր։ Լեռնալանջերը անտառապատ են։ Զբաղվում են ցիտրուսայինների մշակությամբ, ձկնորսությամբ և մարգարտի արդյունագործությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 370)։