close
Jump to content

Սարգասյան ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգասյան ծով
Image
Տեսակծով
Երկարություն3200 կմ[1][2]
Լայնություն1100 կմ[1][2]
Խորություն1500 մետր[3] և 7000 մետր[3]
Մասն էՀյուսիսային Ատլանտիկա
Ջրլիցի ափինՀյուսիսային Ատլանտիկա
Անվանված էSargassum?[2]
27°30′N 50°00′W / 27.5°N 50°W / 27.5; -50
Քարտեզ
Քարտեզ
Image

Սարգասյան ծով, Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական մասում՝ Գոլֆստրիմ, Կանարյան, Հյուսիսատլանտյան և Հյուսիսային պասսատային հոսանքների միջև։ Մակերեսը 6-7 միլիոն կմ² (սահմանները պայմանական են և փոփոխուն՝ հոսանքների սահմանների սեզոնային փոփոխությունների պատճառով)։ Սարգասյան ծովում են գտնվում Բերմուդյան կղզիները։

Առաջինն այս ծովով անցել է Քրիստափոր Կոլումբոսը 1492 թվականին։ Անվանումը տվել են պորտուգալացիները XVI դարում՝ նկատի ունենալով նրա մակերեսին լողացող ջրիմուռների հսկայական կուտակումները, ջրիմուռներ, որի վրա օդի պղպջակներն իրենց ձևով հիշեցնում էին խաղողի՝ Պորտուգալիայում սարգա կոչվող տեսակը[4]։

  1. 1 2 https://mpa.highseasalliance.org/sargasso-sea
  2. 1 2 3 https://www.geographyrealm.com/the-only-sea-in-the-world-without-a-coast/
  3. 1 2 https://www.britannica.com/place/Sargasso-Sea
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 281.
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգասյան ծով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 215 Image