Ջոն Քերի
| Ջոն Ֆորբս Քերի | |
| John Forbes Kerry | |
| ԱՄՆ-ի Պետական քարտուղար | |
| Ստանձնեց պաշտոնը՝ | փետրվարի 1, 2013 |
|---|---|
| Կուսակցություն՝ | Դեմոկրատ |
| Նախորդող՝ | Հիլարի Քլինթոն |
| Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 11, 1943[1][2][3][…] (82 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Ավրորա, Կոլորադո |
| Ամուսին ՝ | Թերեզա Հեյնց Քերի և Ջուլիա Թորն |
| Երեխաներ՝ | Alexandra Kerry? և Վանեսա Քերի |
| Հայր՝ | David Guardi Ker? |
| Մայր՝ | Ռոզմարի Ֆորբս Քերի |
| Պարգևներ՝ | |
Ջոն Ֆորբս Քերի (անգլ.՝ John Forbes Kerry, ծնվ. դեկտեմբերի 11, 1943[1][2][3][…], Ավրորա, Կոլորադո)[9], ամերիկացի քաղաքական գործիչ ԱՄՆ պետքարտուղար։ Նա եղել է Միացյալ Նահանգների Սենատի անդամ, Միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ։ Քերին եղել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից 2004 թվականի նախագահական ընտրություններում, որի ժամանակ պարտվել է Ջորջ Ու. Բուշին։
Քերին ծնվել է Կոլորադո նահանգի Օրորա քաղաքում և սովորել է Մասաչուսեթսի և Նյու Հեմփշիր գիշերօթիկ դպրոցներում։ Նա ավարտել է Եյլի համալսարանը 1966 թվականին քաղաքագետի որակավորմամբ։ Քերին 1966 թվականին ընդգրկվել է ռամածովային պահեստազորում և 1968-1969 թվականներին չորս ամսով գործուղվել է Հարավային Վիետնամ, որպես արագ մոտորանավակի ղեկավար-սպա։ Այս ծառայության համար նրան շնորհվել է Արծաթե աստղ մեդալ, Բրոնզե աստղ մեդալ և երեք հատ Պուրպուրային սիրտ մեդալ։ Ծառայությունից վերադառնալուց հետո Քերին միացավ Վիետնամի հակապատերազմական վետերանների միությանը, որտեղ նա ծառայեց որպես հրապարակախոս և քարոզում էր հակապատերազմական սկզբունքներ ուղղված Վիետնամական պատերազմին։ Նա մասնակցեց Ֆուլբրայթի լսումներին մինչև Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ դառնալը, և գտնում էր, ԱՄՆ-ը Վիետնամում պատերազմական հանցագործություններ է գործել։
Բոստոնի իրավաբանական քոլեջի կողմից գիտությունների դոկտորի կոչում ստանալուց հետո Քերին աշխատեց որպես տարածքային դատախազի օգնական։ Նա ծառայել է որպես Մասաչուսեթսի Լեյտենանտ-նահանգապետ Միքայել Դուկակիսի ժամանակ 1983-ից 1985 թվականներին։ Նա կարողացավ հաղթել սենատորի ընտրություններում և դարձավ սենատոր մյուս տարվա հունվարից։ Միջազգային հարաբերությունների կոմիտեում նա նշանակեց մի շարք լսումներ, որոնց հիմնական թեման էր Իրանի դեմ պատժամիջոցները։ Քերին վերընտրվեց ևս 4 անգամ՝ 1990, 1996, 2002 և 2008 թվականներին։ 2002 թվականին Քերին կողմ քվեարկեց Նախագահին լիազորություն տալու Սադամ Հուսեյնի ռեժիմը տապալելու համար, սակայն զգուշացրեց, որ նախքան պատերազմի մեջ մտնելը պետք է սպառել բոլոր դիվանագիտական ջանքերը։
2004 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Քերին քննադատեց Ջորջ Ու. Բուշ-ին Իրաքյան պատերազմի համար։ Նա և նրա փոխնախագահի թեկնածու սենատոր Ջոն Էդվարդսը պարտվեցին ընտրություններում։ Քերին դարձավ Միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ 2009 թվականին։ 2013 թվականին Քերին Բարաք Օբամայի կողմից ներկայացվեց որպես հաջորդ պետքարտուղար, ով փոխարինեց Հիլարի Քլինտոնին և հաստատվեց Սենատի կողմից 2013 թվականի հունվարի 29-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 GeneaStar
- ↑ https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2024/05/03/president-biden-announces-recipients-of-the-presidential-medal-of-freedom-2/
- ↑ https://www.cnn.com/2016/12/10/politics/john-kerry-french-legion-of-honor/index.html
- ↑ https://2009-2017.state.gov/secretary/remarks/2016/12/264854.htm
- ↑ https://www.dgvn.berlin/ohfm/ohfm-2018.html
- ↑ https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
- ↑ «John Kerry born, Dec. 11, 1943». Politico. 2014 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քերի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
- Դեկտեմբերի 11 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրոնզե աստղի մեդալակիրներ (ԱՄՆ)
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի պետքարտուղարներ
- ԱՄՆ սենատորներ
- ԱՄՆ սենատորներ դեմոկրատական կուսակցությունից
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի դիվանագետներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Ամերիկացի իրավաբաններ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի քաղաքագետներ