Ջամբատիստա Վիկո
Ջամբատիստա Վիկո իտալ.՝ Giambattista Vico | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 23, 1668[1][2][3][…] Նեապոլ, Նեապոլի թագավորություն |
| Մահացել է | հունվարի 23, 1744[1][2][4][…] (75 տարեկան) Նեապոլ, Նեապոլի թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Մասնագիտություն | փիլիսոփա, սոցիոլոգ, պատմաբան, ժողովրդական հեքիաթների բանահավաք և իրավաբան |
| Հաստատություն(ներ) | Նեապոլի համալսարան |
| Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
| Անդամակցություն | Թուրինի գիտությունների ակադեմիա |
| Ալմա մատեր | Նեապոլի համալսարան |
| Տիրապետում է լեզուներին | լատիներեն և իտալերեն[3][5] |
| Ամուսին(ներ) | Teresa Caterina Destito? |
| Ուսուցիչ | Francesco Verde? |
Ջամբատիստա Վիկո (իտալ.՝ Giambattista Vico, հունիսի 23, 1668[1][2][3][…], Նեապոլ, Նեապոլի թագավորություն - հունվարի 23, 1744[1][2][4][…], Նեապոլ, Նեապոլի թագավորություն), իտալացի փիլիսոփա։ 1699 թվականից Նեապոլի համալսարանի հռետորության պրոֆեսոր, 1734 թվականից՝ պալատական պատմագիր։
Գաղափարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունելով, որ պատմության օրենքները բխում են աստվածային մի սկզբնապատճառից, Վիկոն միաժամանակ առաջադրել է պատմական պրոցեսի օբյեկտիվության գաղափարը։ Նա պատմության շրջապտույտի տեսության ստեղծողն է։ Ըստ այդ տեսության, բոլոր ժողովուրդները զարգանում են պարբերաշրջանով, որը բաղկացած է երեք դարաշրջանից՝ աստվածային (անպետականություն, ենթարկվածություն քրմերին), հերոսական (արիստոկրատական պետություն) և մարդկային (դեմոկրատական հանրապետություն կամ ներկայացուցչական միապետություն), որոնք նմանեցրել է մարդու մանկությանը, պատանեկությանը և հասունությանը։ Յուրաքանչյուր պարբերաշրջան ավարտվում է տվյալ հասարակության անկումով, հասարակությունը վերադառնում է սկզբնական վիճակին, այնուհետև նորից սկսվում է շարժումը վերընթաց գծով, տեղի է ունենում նոր շրջապտույտ։ Դարաշրջանների հերթափոխությունը իրականանում է հասարակական հեղաշրջումների, տոհմական հասարակարգում ընտանիքի հայրերի և ընդոծինների, իսկ ավելի ուշ՝ ֆեոդալների և հասարակ ժողովրդի միջև պայքարի շնորհիվ։ Պետությունը առաջացել է, որպեսզի հայրերը սանձահարեն ընդոծիններին՝ ծառաներին։ Վիկոյի գաղափարները շատ բանով կանխորոշել են Յո. Գ. Հերդերի և Դ. Հեգելի պատմության փիլիսոփաները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Chaix-Ruy J. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Internet Philosophy Ontology project
- ↑ CONOR.Sl
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջամբատիստա Վիկո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 446)։ |
- Հունիսի 23 ծնունդներ
- 1668 ծնունդներ
- Նեապոլ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 23 մահեր
- 1744 մահեր
- Նեապոլ քաղաքում մահացածներ
- Նեապոլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- 18-րդ դարի փիլիսոփաներ
- Գիտության փիլիսոփաներ
- Իտալացի գրողներ
- Իտալացի իրավաբաններ
- Իտալացի պատմաբաններ
- Իտալացի սոցիոլոգներ
- Իտալացի փիլիսոփաներ
- Իրավունքի փիլիսոփաներ
- Քաղաքական փիլիսոփաներ