Պոնտիանոս (Հռոմի պապ)
| Պոնտիանոս լատիներեն՝ Pontianus | |
![]() | |
| Մասնագիտություն | կաթոլիկ քահանա |
|---|---|
| Ծնունդ | անհայտ Հռոմ, Հռոմեական կայսրություն |
| Մահ | հոկտեմբեր 235 Տավոլարա կղզի, Սասսարի, Սարդինիա, Corsica and Sardinia, Հռոմեական կայսրություն |
| Թաղված է | Catacomb of Callixtus |
Պոնտիանոս (լատիներեն՝ Pontianus, անհայտ, Հռոմ, Հռոմեական կայսրություն - հոկտեմբեր 235, Տավոլարա կղզի, Սասսարի, Սարդինիա, Corsica and Sardinia, Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ, ով գլխավորել է կաթոլիկ եկեղեցին 230 թվականի հուլիսի 1-ից մինչև 235 թվականի սեպտեմբերի 28-ը[1]։ 235 թվականին Մաքսիմինոս Թրակիացի կայսեր օրոք քրիստոնեաների հալածանքների ժամանակ Պոնտիանոսը ձերբակալվել և ուղարկվել է Սարդինիա կղզի[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոնտիանոսի պապականությունը կայսր Ալեքսանդրուս Սևերուսի օրոք խաղաղ է ընթացել։ Ըստ եկեղեցական պատմիչ Եվսեբիոս Կեսարացու, Սևերուսի հաջորդ Մաքսիմինոս Թրակիացին փոխում է իր վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ[2]։ 235 թվականին Պոնտիանոսը և Հիպպոլիտոս հակապապը ձերբակալվում են և աքսորվում Սարդինիայի հանքեր[3], ինչը համարվում էր մահվան դատավճիռ[4]։
Որպեսզի հնարավոր լինի նոր պապ ընտրել, 235 թվականի սեպտեմբերի 28-ին Պոնտիանոսը հրաժարվում է գահից։ Նույն թվականի հոկտեմբեր ամսին նա մահանում է[5]։ 236 կամ 237 թվականին Փաբիանոս պապը Պոնտիանոսի և Հիպպոլիտոսի մարմինները բերում է Հռոմ և դրանք հողին հանձնում Սբ․ Կալիստոսի կատակոմբներում (Ապիյան ճանապարհի մոտ)[3][6]։ 1909 հայտնաբերվել է Պոնտիանոսի տապանաքարը, որի վրա հունարենով գրված էր՝ «Ποντιανός Επίσκ» (Pontianus Episk)։ «Μάρτυρ» մակագրությունն ավելացվել է ձեռքով։
Պոնտիանոսի հիշատակության օրը նախկինում նշվում էր նոյեմբերի 19-ին, սակայն 1969 թվականից սկսած նրա և Հիպպոլիտոսի հիշատակության օրերը նշվում են օգոստոսի 13-ին[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Kirsch, Johann Peter (1911). "Pope St. Pontian" in The Catholic Encyclopedia. Vol. 12. New York: Robert Appleton Company.
- ↑ Papandrea, James L. (January 23, 2012). Reading the Early Church Fathers: From the Didache to Nicaea. Paulist Press. ISBN 978-0809147519.
- 1 2 Fr. Paolo O. Pirlo, SHMI (1997). "Sts. Pontian & Hippolytus". My First Book of Saints. Sons of Holy Mary Immaculate - Quality Catholic Publications. pp. 179–180. ISBN 971-91595-4-5.
- ↑ G. W. Clarke, "Some Victims of the Persecution of Maximinus Thrax," Historia: Zeitschrift für Alte Geschichte, Bd. 15, H. 4 (Nov., 1966): pp. 445-453, p. 451.
- ↑ Richard P. McBrien, Lives of the Popes (San Francisco: Harper Collins, 2000), 45.
- ↑ McBrien, Lives of the Popes, 45.
- ↑ Calendarium Romanum (Libreria Editrice Vaticana 1969), p. 146
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Herbermann, Charles, ed. (1913). "Pope St. Pontian". Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
| Նախորդող Ուրբանոս I |
Հռոմի պապ Պոնտիանոս 230 - 235 |
Հաջորդող Անտերոս |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոնտիանոս (Հռոմի պապ)» հոդվածին։ |
| ||||||||||||||||
