Չոկո (դեպարտամենտ)
| |||||
| Երկիր | |||||
| Կարգավիճակ | Կոլումբիայի վարչական բաժանում | ||||
| Մտնում է | Կոլումբիա | ||||
| Վարչկենտրոն | Կիբդո | ||||
| ԲԾՄ | 167 մետր | ||||
| Օրենսդրական մարմին | departmental assembly of Chocó? | ||||
| Բնակչություն | 544 767 մարդ (2021)[1] | ||||
| Տարածք | 46 530 կմ² | ||||
| Հիմնադրված է | նոյեմբերի 3, 1947 թ. | ||||
| Սահմանակցում է | Անտիոքիա, Risaralda Department?, Վալիե դել Կաուկա, Darién Province?, Էմբերա Վոունաան և Կունա Յալա | ||||
| Ժամային գոտի | UTC-5 | ||||
| ISO 3166-2 կոդ | CO-CHO | ||||
| 5°41′43″N 76°39′40″W / 5.6952777777778°N 76.661111111111°W | |||||
| choco.gov.co | |||||
Չիկոն Կոլումբիայի 32 դեպարտամենտներից մեկն է։ Տարածքը՝ 46.530 կմ², մայրաքաղաքն է Կիբդո քաղաքը։ Չիկոն սահմանակից է Պանամային, և ելք ունի և՛ դեպի Խաղաղ օվկիանոս, և՛ դեպի Ատլանտյան օվկիանոս, դրանով իսկ կարևոր դիրք գրավելով երկրում՝ տնտեսական և ռազմավարական առումով։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չոկո նահանգը գտնվում է հասարակածային կլիմայական գոտիում, տարածքի մեծ մասը զբաղեցնում են արևադարձային խիտ անտառները՝ մշտականաչ բուսականությամբ։ Չոկոն համարվում է աշխարհի «ամենաթաց» վայրը, քանզի տարեկան միջին տեղումները անցնում են 10 700 մմ։ Ատրատոյի ճահճադաշտերը մեծ խոչընդոտ էին հանդիսացել Հարավային Ամերիկան Հյուսիսային Ամերիկայի հետ կապող Պան-ամերիկյան խճուղու շինարարության ընթացքում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեպարտամենտի բնակչությունն է 454 030 (2005)։ Բնակչության մեծ մասը կազմում են ստրկությունից փախուստի դիմած և այստեղ ապաստարան գտած նախկին աֆրիկացի ստրուկների հետնորդները, որոնք մասամբ ձուլվելով տեղի բնակչության հետ, հայտնի են որպես աֆրո-կոլումբիացիներ էթնիկական խումբ։ Փախստական ստրուկներին հատկապես գրավել էր թանկարժեք մետաղների հանքաշերտերի մշակման աշխատանքը Ատրատո և Սան Խուան գետերի հովիտներում, որոնք մինչ այժմ հանդիսանում են Կոլումբիայի պլատինի հանքահանույթի հիմնական կենտրոնները։
Լեզուն իսպաներենն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Encyclopaedia Britannica, Micropaedia, 15th edition, Vol. II, Page 878
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| |||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չոկո (դեպարտամենտ)» հոդվածին։ |
| ||||||
