Ոսկե գնդակ
Ոսկե գնդակ (ֆրանսերեն՝ Ballon d'Or), ամենամյա ֆուտբոլային մրցանակ, որ շնորհվում էր ֆրանսիական «France Football» ամսագրի կողմից նախորդ տարվա ընթացքում լավագույն ելույթ ունեցող ֆուտբոլիստին՝ 1956-ից մինչև 2009-ը։ Մրցանակը ստեղծվել է Գաբրիել Անոյի նախաձեռնությամբ, որը խնդրեց իր գործընկերներին քվեարկել 1956-ին Եվրոպայի լավագույն խաղացողի համար. մրցանակը կոչում էին նաև Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Առաջին հաղթողը Սթենլի Մեթյուզն էր՝ «Բլեքպուլ» ակումբից[1][2][3]։
Ի սկզբանե, լրագրողները կարող էին միայն քվեարկել եվրոպական ակումբներում հանդես եկող եվրոպացի խաղացողների համար և այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան և Պելեն չէին կարող ստանալ այն։ 1995-ին, կանոնները փոփոխվեցին, ինչը թույլ տվեց ոչ եվրոպացի ֆուտբոլիստներին հաղթել մրցանակը, եթե նրանք խաղում էին եվրոպական ակումբում։ Առաջին ոչ եվրոպացին, որը հաղթեց մրցանակը կանոնների փոփոխությունից հետո լիբերիացի Ջորջ Վեան էր[4]։ Հետագայում լրագրողների թվաքանակը նույնպես աճեց՝ հասնելով 96-ի։
Միայն երեք ֆուտբոլսիտներին է հաջողվել հաղթել մրցանակը երեքական անգամ. Յոհան Կրոյֆ, Միշել Պլատինի և Մարկո վան Բաստեն։ Ընդ որում Պլատինին միակն է, որը արժանացել է Ոսկե գնդակին երեք անգամ անընդմեջ՝ 1983-1985 թվականներին։ Գերմանացի և հոլանդացի ֆուտբոլիստներն ամենաշատն են արժանացել մրցանակին. 7-ական անգամ։ Իտալական Յուվենտուս և Միլան ակումբների խաղացողներն ամենաշատն են ստացել մրցանակը. վեց ֆուտբոլիստներ ստացել են ութ Ոսկե գնդակ նշված ակումբներում հանդես գալու ընթացքում։ Վերջին ֆուտբոլիստը, որը արժանացել է «Ֆրանս ֆուտբոլի» Ոսկե գնդակին համարվում է Լիոնել Մեսսին։
Լև Յաշինը միակ դարպասապահն է, որը ստացել է այդ մրցանակը (1963-ին)։
2010 թվականին «France Football»-ի Ոսկե գնդակ և ՖԻՖԱ-ի տարվա ֆուտբոլիստ մրցանակները միավորվեցին։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը սկսեց նոր մրցանակ ստանալ, այն կոչվում է «ՖԻՖԱ Ոսկե գնդակ»։ Այս տիտղոսի առաջին մրցանակակիրը դարձավ Լիոնել Մեսսին[5]։
Հաղթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ երկրների[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ըստ ակումբների[խմբագրել | խմբագրել կոդը]
|
ՖԻՖԱ Ոսկե գնդակի հաղթողներ (2010-2015 թթ.)
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տեղ | Ֆուտբոլիստ | Երկիր | Միավորներ | ||
|---|---|---|---|---|---|
| 2010 | |||||
| 1 | Լիոնել Մեսսի | 22,65 % | |||
| 2 | Անդրես Ինիեստա | 17,36 % | |||
| 3 | Չավի Էռնանդես | 16,48 % | |||
| 4 | Ուեսլի Սնեյդեր | 14,48 % | |||
| 5 | Դիեգո Ֆորլան | 7,61 % | |||
| 2011 | |||||
| 1 | Լիոնել Մեսսի | 47,88% | |||
| 2 | Կրիշտիանու Ռոնալդու | 21,60% | |||
| 3 | Չավի Էռնանդես | 9,23% | |||
| 4 | Անդրես Ինիեստա | 6,01% | |||
| 5 | Ուեյն Ռունի | 2,31% | |||
| 2012 | |||||
| 1 | Լիոնել Մեսսի | 41,60% | |||
| 2 | Կրիշտիանու Ռոնալդու | 23,68% | |||
| 3 | Անդրես Ինիեստա | 10,91% | |||
| 2013 | |||||
| 1 | Կրիշտիանու Ռոնալդու | 27,99% | |||
| 2 | Լիոնել Մեսսի | 24,72% | |||
| 3 | Ֆրանկ Ռիբերի | 23,39% | |||
| 4 | Զլատան Իբրահիմովիչ | 5,29% | |||
| 5 | Նեյմար | 3,17% | |||
| 2014 | |||||
| 1 | Կրիշտիանու Ռոնալդու | 37.66% | |||
| 2 | Լիոնել Մեսսի | 15.76% | |||
| 3 | Մանուել Նոյեր | 15.72% | |||
| 4 | Արիեն Ռոբեն | 7.17% | |||
| 5 | Թոմաս Մյուլեր | 5.42% | |||
| 2015 | |||||
| 1 | Լիոնել Մեսսի | 41.33% | |||
| 2 | Կրիշտիանու Ռոնալդու | 27.76% | |||
| 3 | Նեյմար | 7.86% | |||
| 4 | Ռոբերտ Լևանդովսկի | 4.17% | |||
| 5 | Լուիս Սուարես | 3.38% | |||
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ երկրների[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ըստ ակումբների[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://news.bbc.co.uk/sport2/hi/football/7750881.stm
- ↑ https://www.cambridge.org/core/journals/perspectives-on-politics/article/abs/messi-ronaldo-and-the-politics-of-celebrity-elections-voting-for-the-best-soccer-player-in-the-world/36CB5CB44D4C06866305408163A49290
- ↑ https://www.sportbible.com/football/ballon-dor-votes-lionel-messi-cristiano-ronaldo-665271-20230302
- ↑ http://news.bbc.co.uk/sport2/hi/football/7750898.stm
- ↑ «The FIFA Ballon d'Or is born». FIFA. 05.07.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մրցանակի պաշտոնական կայք Արխիվացված 2015-03-25 Wayback Machine
- RSSSF
| ||||||
| |||||||||||||||||||||||||||||||||