Մորելոս (նահանգ)
Մորելոս իսպ.՝ Morelos | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
| Երկիր | |||||
| Կարգավիճակ | նահանգ | ||||
| Մտնում է | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||
| Վարչկենտրոն | Կուեռնավակա | ||||
| Ամենաբարձր կետ | Պոպոկատեպետլ | ||||
| ԲԾՄ | 1169 մետր | ||||
| Օրենսդրական մարմին | Congress of Morelos? | ||||
| Բնակչություն ([[2012[1]]]) | 1․819․892 | ||||
| Տարածք | 4879[2] | ||||
| Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 5500[3] մ | ||||
| Հիմնադրված է | 1869 թ. | ||||
| Սահմանակցում է | Մեխիկո, Պուեբլա, Գեռերո և Մեխիկո | ||||
| Ժամային գոտի | UTC-6 | ||||
| ISO 3166-2 կոդ | MX-MOR | ||||
| Փոստային ինդեքսներ | 62 | ||||
| Ինտերնետ-դոմեն | .mx | ||||
| Անվանված է | Խոսե Մարիա Մորելոս | ||||
| 18°44′51″N 99°04′13″W / 18.7475°N 99.070277777778°W | |||||
| Պաշտոնական կայքը | |||||
Մորելոս (իսպ.՝ Morelos,
moˈɾelos), պաշտոնական անվանումը՝ Մորելոսի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Morelos), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Ամենամեծ և ամենախիտ բնակչություն ունեցող նահագն է։ Ունի 33 համայնք, մայրաքաղաքը՝ Կուեռնավակա։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգը գտնվում է հարավ-կենտրոնական Մեքսիկայում։ Հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում սահմանակից է Մեխիկո նահանգին, արևելքում՝ Պուեբլային, հարավ-արևմուտքում՝ Գերերոյին։ Մեխիկո քաղաքը գտնվում է Մոլրելոսի հյուսիսում։
Տլասկալա նահանգից հետո Մեքսիկայի երկրորդ ամենափոքր նահանգն է։ Մինչև 1869 թվականը եղել է Մեխիկո նահագի շրջան, այնուհետև Բենիտո Խուարեսի հրովարտակով առանձնացել է Մեխիկո նահանգից և ի պատիվ Խոսե Մարիա Մորելոսի, ով Մեքսիկական անկախության պատերազմի ժամանակ ազատագրել է Կուաուտլա քաղաքը, անվանվել նրա անունով։
Նահանգի կլիման տաք է, բարեխառն, ինչը լավ է շաքարեղեգի և մշակաբույսերի աճեցման համար։ Մեքսիկական հովտից դեպի Մորելոս այցելուները գալիս էին դեռևս ացտեկական ժամանակներից։ Մեխիկո քաղաքի բնակիչներն իրենց հանգստյան օրերն անցկացնում են այս նահանգում, հատկապես Կուեռնավակա քաղաքում։
Նահանգը հայտնի է Chinelos կոչվող ավանդական հագուստով պարողներով, որոնք աչքի են ընկնում կառնավալների, փառատոների ժամանակ։
Մորելոս նահանգում է գտնվում Պոպոկատեպետլ լեռան լանջերի վանական համալիրներով 14-16-րդ դարերի կառուցներ, որոնք 1994 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ENOE». Արխիվացված է օրիգինալից 2019-01-09-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Resumen». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Relieve». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
- ↑ Earliest 16th-Century Monasteries on the Slopes of Popocatepetl
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Morelos State Government Site Արխիվացված 2007-03-16 Wayback Machine (Իսպաներեն)
- Morelos Mac with travel, cultural, archeology, etc. Արխիվացված 2017-10-01 Wayback Machine (Իսպաներեն)
- Morelos Travel portal tourist information, municipal, cultural, archaeological, and so on. (Իսպաներեն)
- Air Video of Tequesquitengo , Xochicalco and El Rodeo
- Morelos in Mexico, portal events and tourist attractions, municipal, cultural, archaeological, and so on. Արխիվացված 2017-09-21 Wayback Machine (Իսպաներեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորելոս (նահանգ)» հոդվածին։ |
| ||||||||||
