close
Jump to content

Մալակկա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալակկա (այլ կիրառումներ)
Բնակավայր
Մալակկա
մալայերեն՝ Melaka
Զինանշան
Image

Image
2°11′20″N 102°15′4″E / 2.18889°N 102.25111°E / 2.18889; 102.25111
ԵրկիրՄալայզիա Մալայզիա
ՀամայնքՄալակկա (նահանգ) և Melaka Tengah?
Հիմնադրված է1396 թ.
Մակերես277 կմ², 45,3 հեկտար, 242,8 հեկտար
ԲԾՄ14 մետր
Բնակչություն455 300 մարդ (2009)
Ժամային գոտիWPM?
Հեռախոսային կոդ6
Փոստային դասիչ75xxx to 78xxx
Պաշտոնական կայքmbmb.gov.my
Մալակկա (քաղաք) (Մալայզիա)
Մալակկա (քաղաք) (Մալայզիա)
Image

Մալակկա (մալայերեն՝ Bandaraya Melaka, джави ملاك; չինարեն՝ 馬六甲市 ; թամիլերեն՝ மலாக்கா மாநகரம்), քաղաք և նավահանգիստ Մալայզիայում, Մալակկա թերակղզու հարավում, նույնանուն նեղուցի ափին։ Մալակկա նահանգի վարչական կենտրոնն է։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 484,885[1]։ Կան յուղի արտադրության, կաուչուկի նախնական մշակման ձեռնարկություններ։ Արտահանում է կոպրա, կաուչուկ։ Եկամտի կարևոր աղբյուրներից է զբոսաշրջությունը: Հիմնադրվել է 1402-ին։ Գլխավոր տեսարժան վայրերն են պորտուգալացիների հիմնադրած միջնադարյան բերդը՝ Ա Ֆամոզան կամ Porta de Santiago-ն, չինական թաղամասը՝ Jonker Walk-ը, հնդկական թաղամասը՝ Little India-ն, պորտուգալական թաղամասը, հին քաղաքապետարանը՝ Stadthuys-ը, ծովային թանգարանը, քրիստոնեական եկեղեցին, Մալակայի սուլթանության պալատ-թանգարանը, Թամինգ Սարի աշտարակը... 2008 թվականին քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[2]:

Մալակային բնորոշ է արևադարձային անձրևային անտառների կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Af )[3]: Կլոր տարին շոգ է ու խոնավ: Տեղումների միջին տարեկան քանակը հասնում է 2 հազար միլիմետրի, իսկ թերակղզու տարածքի մեծ մասում անցնում է 2500 միլիմետրից[4]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Total population by ethnic group, Local Authority area and state, Malaysia» (PDF). Statistics Department, Malaysia. 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  2. «Eight new sites, from the Straits of Malacca, to Papua New Guinea and San Marino, added to UNESCO's World Heritage List». UNESCO (World Heritage Site). 2008 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին..
  3. Peel, M. C.; Finlayson, B. L.; McMahon, T. A. (2007). «Updated world map of the Köppen–Geiger climate classification» (PDF). Hydrol. Earth Syst. Sci. 11 (5): 1633–1644. Bibcode:2007HESS...11.1633P. doi:10.5194/hess-11-1633-2007. ISSN 1027-5606.
  4. S. Nieuwolt (1966 թ․ սեպտեմբեր). «A Comparison of Rainfall in the Exceptionally Dry Year 1963 and Average Conditions in Malaya (Ein Vergleich zwischen Niederschlägen während des Jahres 1963 und den Durchschnittsverhältnissen in Malaya)». Erdkunde (անգլերեն and գերմաներեն). University of Bonn). 20 (3): 169–181. JSTOR 25640511. (full document Արխիվացված 2023-11-11 Wayback Machine)
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալակկա (քաղաք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 146 Image