close
Jump to content

Մալակկայի նեղուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալակկայի նեղուց
Image
Տեսակնեղուց
ԵրկիրImage Ինդոնեզիա[1], Image Մալայզիա, Image Սինգապուր և Image Թաիլանդ
Երկարություն930 կմ
Խորություն8765 մետր
Ավազանի երկիրImage Մալայզիա, Image Ինդոնեզիա և Image Սինգապուր
Լիճ հոսող գետKlang River?, Siak River?, Asahan River?, Kampar River?, Muda River?, Rokan River?, Barumun River?, Kedah River? և Merbok River?
Անվանված էՄալակկա
2°49′59″N 101°02′13″E / 2.833°N 101.037°E / 2.833; 101.037
Քարտեզ
Քարտեզ
Image
Image
Մայրամուտը սինգապուրյան հատվածում

Մալակայի նեղուց (մալայերեն՝ Selat Melaka, ինդոն.՝ Selat Malaka), Մալակկա թերակղզու և Սումատրա կղզու միջև։ Միացնում է Անդամանյան և Հարավ-չինական ծովերը։ Երկարությունը մոտ 1000 կմ է, նվազագույն լայնությունը՝ 40 կմ է, խորությունը նավարկուղում՝ 25 մ։ Հարավային մուտքի մոտ է Սինգապուր նավահանգիստը (Սինգապուր պետության մայրաքաղաքը)։

Ռազմավարական և տնտեսական առումներով, Մալլակայի նեղուցը, Սուեզի և Պանամայի ջրանցքների հետ միասին, ամենակարևոր ծովային ուղիներից մեկն է։ Այն Հնդկական օվկիանոսը Խաղաղ օվկիանոսի հետ կապող հիմնական ուղին է, որի երկայնքով իրականացվում է աշխարհի առավել խիտ բնակեցված պետությունների` Հնդկաստանի (2-րդ տեղ), Ինդոնեզիայի (4-րդ) և Չինաստանի (1-ին) կապը։ Նեղուցով տարեկան անցնում է շուրջ 50 հազար նավ՝ ծառայելով, ըստ տարբեր գնահատականների, ծովային ամբողջ առևտրի մեկ հինգերորդից մինչև մեկ չորրորդը։ 2003 թվականին այս եղանակով իրականացվել է ծովային նավթի փոխադրման մեկ չորրորդ մասը, որը կազմում է օրական մոտավորապես 11 միլիոն բարել։ Չինաստանից, Հարավային Կորեայից և Ճապոնիայից նավթի անընդհատ աճող պահանջարկի հետ, այդ ցուցանիշը անընդհատ աճում է։

ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալակկայի նեղուց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 146 Image


  1. GEOnet Names Server — 2018.