close
Jump to content

Հազարամյակի խաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image
Հազարամյակի խաչ
Image
Քարտեզ
Քարտեզ
Տեսակխաչ
Ստեղծում2002
ԵրկիրImage Հյուսիսային Մակեդոնիա[1]
ԲնակավայրՍկոպիե
41°57′54″N 21°23′39″E / 41.96500°N 21.39417°E / 41.96500; 21.39417
Image Millennium Cross in Skopje Վիքիպահեստում

Հազարամյակի խաչ (մակեդոներեն՝ Милениумски крст), 66 մետր բարձրությամբ խաչ, որը գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի Վոդնո լեռան գագաթին՝ մայրաքաղաք Սկոպիեից քիչ հեռու[2][3]։ Կառուցումն ավարտվել է 2002 թվականին։ Սա աշխարհի ամենաբարձր խաչերից մեկն է[4]։ Խաչը կանգնեցվել է Մակեդոնիայում քրիստոնեության 2000-ամյակի առթիվ և ի պատիվ տարածաշրջանում Սուրբ Պողոսի ավետարանչական գործունեությանը վերաբերող աստվածաշնչյան հատվածների[5]։ Հուշարձանը դարձել է Սկոպիեի խորհրդանիշը[6] և զբոսաշրջային տեսարժան վայր՝ քաղաքին նայող դիտահարթակով[7]։

Կառուցվածքային առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի կառուցվածքը հիմնված է Էյֆելյան աշտարակի նման ցանցային դիզայնի վրա և ունի քրիստոնեական խաչի ավանդական ձև՝ առանց այլ լրացումների կամ տարրերի[8]: Այն կանգնած է տասներկու սյուներին հենված հարթակի վրա, որոնք խորհրդանշում են տասներկու առաքյալներին[6]: Խաչի ներսում կա վերելակ, որը տանում է դեպի վերին հարկ, որտեղից բացվում է Սկոպիեի տեսարանը[9]: Քաղաքի հարավային կողմից Վոդնո լեռան գագաթին գտնվող Հազարամյակի խաչը գերիշխում է Սկոպիեի համայնապատկերի վրա[4][10][11]: Հուշարձանը տեսանելի է մայրաքաղաքի գրեթե բոլոր շրջաններից[2][7][6]: Գիշերվա ժամերին խաչը լուսավորվում է[2][10][6]:

Հարավսլավիայի փլուզումից և Մակեդոնիայի անկախացումից հետո երկրի տարբեր ազգային-կրոնական խմբեր մրցակցում էին միմյանց հետ՝ Սկոպիեի քաղաքային լանդշաֆտում իրենց հետքը թողնելու համար, հատկապես 2001 թվականի Սկոպիեի ազգամիջյան հակամարտությունից հետո[12][7][11]։ Ընտրությունների մոտենալուն պես, վարչապետ Լյուբչո Գեորգիևսկին և նրա «Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպության - Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կ​ուսակցության» կառավարությունը առաջ են քաշել Հազարամյակի խաչ տեղադրելու գաղափարը՝ փորձելով ստանալ ընտրողների աջակցությունը[7][6]։ Մակեդոնիայի ուղղափառ եկեղեցին (ՄՈՒԵ) հավանություն է տվել առաջարկին և նախաձեռնել նախագիծը[7][13]։

Խաչի կառուցումը 2002 թվականին ՄՈՒԵ-ի ուղղափառամետ քաղաքականության արդյունքն էր, որին աջակցում էր վարչապետ Գեորգիևսկին[2][14][7]։ Հազարամյակի խաչի նախագիծը կառավարության պաշտոնյաներն անվանել են քրիստոնեության խորհրդանիշ[15]։

Վոդնո լեռան բլրի վերին մասը պետական սեփականություն էր և ընտրվել էր որպես հուշարձանի վայր, քանի որ այն գտնվում էր հիմնականում էթնիկ մակեդոնացիներով բնակեցված տարածքում և գտնվում էր նաև ռազմական բազայից կես մղոն հեռավորության վրա[7][4][6]։ 2002 թվականի օգոստոսին Հազարամյակի խաչը բացվել է 70․000 մարդու մասնակցությամբ արարողության ժամանակ[3]։ Հուշարձանի կառուցումն ավարտվել է 2019 թվականին[11]։

Հազարամյակի խաչի կառուցումը ֆինանսավորել են Մակեդոնիայի ուղղափառ եկեղեցին, Մակեդոնիայի կառավարությունը և ամբողջ աշխարհի մակեդոնացիները՝ նվիրատվությունների միջոցով։ Խաչը կանգնեցվել է Վոդոն լեռան ամենաբարձր կետում, Օսմանյան կայսրության ժամանակներից հայտնի «Կրստովար» տեղում, որը նշանակում է «Խաչի վայր», քանի որ այնտեղ գտնվել է ավելի փոքր խաչ: 2018 թվականի սեպտեմբերի 8-ին, Հյուսիսային Մակեդոնիայի անկախության օրը, խաչի ներսում տեղադրվել է վերելակ: 2019 թվականին խաչի կողքին բացվել են ռեստորան և հուշանվերների խանութ[16][17]։

2011 թվականին բացվել է երեք ու կես կիլոմետր երկարությամբ «Միլենիում Քրոս» ճոպանուղին[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GeoNames — 2005.
  2. 1 2 3 4 Ragaru, Nadege (2008). «The Political Uses and Social Lives of "National Heroes": Controversies over Skanderbeg's Statue in Skopje». Südosteuropa. 56 (4): 529. Արխիվացված է օրիգինալից 2019-02-22-ին. Վերցված է 2019-03-06-ին.
  3. 1 2 Ramet, Sabrina P. (2005). «The Politics of the Serbian Orthodox Church». In Vjeran, Pavlaković; Ramet, Sabrina P. (eds.). Serbia Since 1989: Politics and Society Under Milošević and After. University of Washington Press. էջ 269. ISBN 9780295802077.
  4. 1 2 3 Kosiński 2014
  5. Vangeli 2010
  6. 1 2 3 4 5 6 Vangeli 2010
  7. 1 2 3 4 5 6 7 Koziura, Karolina (2014). «The struggle over memory hidden in the contemporary cityscape: the example of Skopje 2014, Macedonia» (PDF). Journal of Urban Ethnology: 108. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019-03-06-ին. Վերցված է 2019-03-06-ին.
  8. Kosiński 2014
  9. Kosiński 2014
  10. 1 2 Thiessen, Ilka (2018). «Life among Statues in Skopje». In Montgomery, David W. (ed.). Everyday Life in the Balkans. Indiana University Press. էջ 256. ISBN 9780253038203.
  11. 1 2 3 Poposki, Zoran; Todorova, Marija (2016). «Public Memory in Post-Conflcitt Skopje: Civic Art as Resistance to Narratives of Ethnicity and Disintegration». In O'Rawe, Des; Phelan, Mark (eds.). Post-conflict performance, film and visual arts: Cities of memory. Springer. էջ 100. ISBN 9781137439550.
  12. Čamprag, Nebojša (2019). «Identity Struggle in Post-Socialist City: Re-Imagineering Belgrade, Remodelling Skopje». In Doğan, Evinç (ed.). Reinventing Eastern Europe: Imaginaries, Identities and Transformations. Transnational Press London. էջ 106. ISBN 9781910781876.
  13. Vangeli 2010
  14. Pajaziti, Ali (2016 թ․ ապրիլի 13). «Interreligious Dialogue in the Macedonian Context». In Aslan, Ednan; Ebrahim, Ranja; Hermansen, Marcia (eds.). Islam, Religions, and Pluralism in Europe. Springer. էջ 199. ISBN 9783658129620.
  15. Arifi, Qatip (2009). «Intercultural dialogue in "the form Yugoslav Republic of Macedonia" - How to achieve it?». In Bergan, Sjur; Restoueix, Jean-Philippe (eds.). Intercultural dialogue on Campus. Council of Europe. էջ 122. ISBN 9789287165039.
  16. Vest newspaper (mk) Արխիվացված 2009-04-30 Wayback Machine
  17. Kosiński 2014
  18. MIA

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]