close
Jump to content

Իոկաստե (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image

Իոկաստե
(Յուպիտեր XXIV)
Iocaste
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է23 նոյեմբեր 2000[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)21,8[2]
Հեռավորությունը Յուպիտեր21 269 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին16 696 393 կմ
Ապոհելին25 847 607 կմ
Էքսցենտրիսիտետ0,216[2]
Սիդերիկ պարբերություն631,5 օր[2]
Թեքվածություն149,4° (խավարածրի հարթության նկատմամբ)
146° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~2,5 կմ (ենթադրված)
Մակերևույթի մակերես84,95 կմ2
Ծավալ74 կմ3
Զանգված1,9483×1014 կգ
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Հասարակածային մակերևութային ձգողություն0,002 մ/վ2
2-րդ տիեզերական արագություն11  կմ/ժ[3]
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Իոկաստե (հին հունարեն՝ Ἰοκάστη), կամ Յուպիտեր XXIV, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից, հայտնաբերման մասին հայտարարվել է 2000 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2000 J 3 ժամանակավոր անվանումը[1][4]։

Իոկաստեն ունի մոտ 5 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 21 269 000 միլիոն կմ հեռավորության վրա, 631,5 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 149,4° խավարածրի հարթության նկատմամբ (146° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,216 է[1][2]։

Իոկաստեն պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[5]։

Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է Հունական դիցաբանության կերպար Իոկաստեի, Էդիպի մոր անունով[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Daniel W. E. Green (2001 թ․ հունվարի 5). «Satellites of Jupiter». International Astronomical Union Central Bureau for Astronomical Telegrams.
  2. 1 2 3 4 5 6 7 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  3. «Iocaste: By the Numbers». NASA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  4. Brian G. Marsden (2001 թ․ հունվարի 5). «S/2000 J 2, S/2000 J 3, S/2000 J 4, S/2000 J 5, S/2000 J 6». International Astronomical Union Minor Planet Center.
  5. Scott S. Sheppard, David C. Jewitt, Carolyn Porco; Jupiter's Outer Satellites and Trojans Արխիվացված 2007-06-14 Wayback Machine, in Jupiter: The Planet, Satellites and Magnetosphere, edited by Fran Bagenal, Timothy E. Dowling, William B. McKinnon, Cambridge Planetary Science, Vol. 1, Cambridge, UK: Cambridge University Press, 0-521-81808-7, 2004, pp. 263-280
  6. Daniel W. E. Green (2002 թ․ հոկտեմբերի 22). «Comet P/2002 T5 (Linear)». International Astronomical Union Central Bureau for Astronomical Telegrams.