close
Jump to content

Ժելեզնովոդսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ժելեզնովոդսկ
ռուս.՝ Железноводск
Դրոշ Զինանշան
Image Image

Image
44°12′03″N 43°06′45″E / 44.20083°N 43.11250°E / 44.20083; 43.11250
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտՍտավրոպոլի երկրամաս
Քաղաքային օկրուգԺելեզնովոդսկի քաղաքային օկրուգ
ՀամայնքԺելեզնովոդսկի քաղաքային օկրուգ[1]
Հիմնադրված է1810 թ.
Տվյալ կարգավիճակում1917 թվականից
Մակերես93,13[2] կմ²
ԲԾՄ599 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն24 800 մարդ (2016)
Ագլոմերացիա90 200
Ազգային կազմռուսներ, հայեր, ուկրաինացիներ, հույներ
Կրոնական կազմքրիստոնյաներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 87932
Փոստային դասիչ357400
Ավտոմոբիլային կոդ26, 126
ՍՎՏԲՀԴ07412
Պաշտոնական կայքgorodminvody.ru (ռուս.)
Ժելեզնովոդսկ (Ռուսաստան)
Ժելեզնովոդսկ (Ռուսաստան)
Image
Ժելեզնովոդսկ (Ստավրոպոլի երկրամաս)
Ժելեզնովոդսկ (Ստավրոպոլի երկրամաս)
Image

Ժելեզնովոդսկ, քաղաք ՌԴ Ստավրոպոլի երկրամասում, բալնեոլոգիական առողջարան Ժելեզնայա լեռան լանջին։

Ընդգրկված է «Կովկասյան հանքային ջրեր» առողջարանների խմբում։ Երկաթգծով (6 կմ) միացած է Բեշտաու կայարանի հետ (Միներալնիե Վոդի–Կիսլովոդսկ գծի վրա)։ Ունի 24 հզ. բնակիչ (2021)։ Առողջարան է XIX դ. սկզբից, քաղաք՝ 1917 թվականից։

Ամառը տաք է, չոր (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 21 °C), ձմեռը՝ չափավոր մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ –4 °C): Բուժիչ միջոցները՝ քիմիական միանման կառուցվածքով՝ ածխաթթվային հիդրոկարբոնատ–սուլֆատային նատրիում–կալցիումային սառը՝ 11,2 °C (Կեգամովսկի) և տաք՝ մինչև 55 °C (Սլավյանովսկի) աղբյուրներն են։ Խմելու և տարաների լցման համար օգտագործվում է Սլավյանովսկի աղբյուրի ջուրը։

Ժելեզնավոդսկում բուժում են ստամոքսա-աղիքային, միզա-սեռական համակարգերի հիվանդությունները և նյութափոխանակության խանգարումները։ Գործում են խոշոր առողջարանների համալիրներ, ցեխաբուժարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ОКТМО. 185/2016. Северо-Кавказский ФО
  2. «Управление Росреестра по Ставропольскому краю. Доклад о состоянии и использовании земель Ставропольского края в 2010 году» (PDF).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժելեզնովոդսկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 284 Image