Բյուրեղավան
| Քաղաք | ||
|---|---|---|
| Բյուրեղավան | ||
| 40°18′53″N 44°35′37″E / 40.31472°N 44.59361°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Կոտայք | |
| Համայնք | Կոտայքի մարզ և Byureghavan Municipality? | |
| Քաղաքապետ | Հակոբ Բալասյան | |
| Հիմնադրված է | 1945 թ. | |
| Այլ անվանումներ | Արզնի | |
| Մակերես | 4 կմ² | |
| ԲԾՄ | 1300 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 9 500[1] մարդ (2015) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Տեղաբնականուն | բյուրեղավանցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Հեռախոսային կոդ | +374 (222) | |
| Փոստային ինդեքս | 2214 | |
| Փոստային դասիչ | 2214 | |
| Պաշտոնական կայք | byureghavan.am | |
|
| ||
Բյուրեղավան, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզի հարավարևմտյան հատվածում։ Հեռավորությունը մարզկենտրոն Հրազդան քաղաքից 43 կմ է, մայրաքաղաք Երևանից՝ 20 կմ։ նախկինում կոչվել է Արզնի բանավան։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուրեղավան քաղաքի վարչական տարածքը կազմում է 372.48 հեկտար։ Քաղաքը արևելքից, հարավից և արևմուտքից սահմանակից է Արզնի գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից՝ Նուռնուսի գյուղական համայնքին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1945 թվականին, որպես Արզնիի ապակու տարաների գործարանի բանավան և կոչվել է Արզնի բանավան։ 1974 թվականին ստացել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ և անվանակոչվել Բյուրեղավան։ 1994 թվականին Բյուրեղավանին տրվել է քաղաքի կարգավիճակ[2]։
Խորհրդային տարիներին Բյուրեղավանը հանդիսացել է արդյունաբերական խոշոր կենտրոն։ Քաղաքը գտնվում է առողջարանային գոտում՝ «Արզնի» հայտնի առողջարանի անմիջական հարևանությամբ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման մեղմ է, ամառը՝ զով, ձմեռը՝ ոչ ցրտաշունչ։
Հանքային ջրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուրեղավանի «Արզնի» հանքային ջրերի աղբյուրները ունեն 15 լ/վրկ ելք[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները ՀՀ տարբեր բնակավայրերից են, 1988-1992 թվականներին բնակչությունը համալրվել է նաև Ադրբեջանից բռնի տեղահանված հայերով։
Բյուրեղավանի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
| Տարի | 1979 | 1989 | 1991 | 2001 | 2011 | 2015 |
|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 6000 | 10373 | 10800 | 8152 | 9513[5] | 9500 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուրեղավանում գործում են բյուրեղապակու, Նուռնուսի քարի մշակման և այլ գործարաններ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
- ↑ Սամվել Ամիրխանյան (1979 թ.). «Բյուրեղավան». Սովետական Հայաստան. Թիվ 4: էջ 4.
- ↑ Համբարձում Մուսայելյան (1979 թ.). «Հայաստանի հանքային ջրերը Արզնի». Սովետական Հայաստան. Թիվ 2: էջ 36, 37.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 48» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 16-ին.
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
| |||||||||||||||||||||||||
| |||||||||||||
