Բեշիքթաշ (շրջան)
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Բեշիքթաշ | ||
| թուրքերեն՝ Beşiktaş | ||
| 41°4′31″N 29°1′39″E / 41.07528°N 29.02750°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Ստամբուլի մարզ[1] | |
| Հիմնադրված է | սեպտեմբերի 1, 1930[2] թ. | |
| Մակերես | 18,04 կմ², 18 կմ² | |
| ԲԾՄ | 21 մետր | |
| Պաշտոնական լեզու | թուրքերեն[1] | |
| Բնակչություն | 175 190 մարդ (2022)[3][4] | |
| Ժամային գոտի | TRS?[5] և UTC+3[5] | |
| Պաշտոնական կայք | besiktas.bel.tr(թուրքերեն) | |
|
| ||
Բեշիքթաշ (արտասանվում է թուրքերեն՝ Beşik taş)՝ թաղամաս (բելեդիյե) Ստամբուլում, Թուրքիայում։ Տեղակայված է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Բոսֆորի ափին։ Թաղամասից հյուսիս գտնվում են Սարըյեր և Շիշլի, արևմուտք՝ Քյաղըթհանե և Շիշլի, իսկ դեպի հարավ Բեյօղլու թաղամասերը։ Արևելքից ողողվում է Բոսֆորի ջրերով։ Բոսֆորի հակառակ ափին՝ Բեշիքթաշի դիմաց տեղակայված է Յուսքյուդար թաղամասը, որը գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում։ 2012 թվականի տվյալներով Բեշիքթաշի բնակչությունը կազմել է 186,067 մարդ։


Թաղամասում տեղակայված են մի շարք հայտնի ճարտարապետական կառույցներ, որոնցից մեկը իրենից ներկայացնում է Դոլմաբահչեի պալատը։ Բեշիքթաշը Ստամբուլի ամենաթանկարժեք թաղամասն է։ Թաղամասի մեջ են մտնում Լևենտ և Էթիլեր գործարար շրջանները։ Թաղամասից քիչ այն կողմ գտնվում է մեծ մասամբ հայաբնակ Ստամբուլի Գում Գափու թաղամասը։

Բեշիքթաշ թաղամասը Բոսֆորի կամրջով կապված է Յուսքյուդարի հետ։ «Beşik taş» տերմինը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Քարե օրորոց»։ Բեշիքթաշի խորհրդանիշերից մեկն համարվում է Բեշիքթաշ ՖԱ-ն[6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.harita.gov.tr/il-ve-ilce-yuzolcumleri
- ↑ https://www.icisleri.gov.tr/illeridaresi/il-ve-ilce-kurulus-tarihleri
- ↑ https://biruni.tuik.gov.tr/medas/?kn=95&locale=en
- ↑ Turkish Statistical Institute — 1926.
- 1 2 https://www.lexpera.com.tr/resmi-gazete/metin/gun-isigindan-daha-fazla-yararlanmak-amaciyla-butun-yurtta-uygulanan-ileri-saat-uygulamasinin-devam-3
- ↑ UEFA: Pick of the week
- ↑ «The Independent: Besiktas are proud of their stadium's record as the noisiest on the planet». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- District governor's official website (թուրքերեն)
- District municipality's official website (թուրքերեն)
- Beşiktaş gallery at Fotopedia Արխիվացված 2010-05-26 Wayback Machine
| ||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեշիքթաշ (շրջան)» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
