close
Jump to content

Ալբաներեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image
Ալբաներեն
Shqip
Image
Տեսակբնական լեզու, մակրոլեզու և կենդանի լեզու
ԵնթադասAlbanian?
Երկրներ
ՇրջաններՍերբիա Սերբիա՝ Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար շրջան
Պաշտոնական կարգավիճակԱլբանիա Ալբանիա
Կոսովո Կոսովո
Խոսողների քանակ6 200 000 մարդ
Վերահսկող կազմակերպությունԱլբանիայի գիտությունների ակադեմիա
Լեզվակիրների թիվը7.6 մլն, որոնցից 5.4 միլիոն Ալբանիայում (2011[1])
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճականվտանգ
ԴասակարգումՀնդեվրոպական լեզուներ
 Պալեոբալկանյան լեզուներ
Գրերի համակարգլատինական այբուբեն (ալբանական այբուբեն)
IETFsq
ԳՕՍՏ 7.75–97ալբ 030
ISO 639-1sq
ISO 639-2alb (B), sqi (T)
ISO 639-3sqi, aln, aae, aat, als

Image
Ալբաներենի տարածվածությունը

Image
Ալբաներենի բարբառները
Image Albanian language Վիքիպահեստում

Ալբաներեն (ալբ․՝ Gjuha shqipe կամ Shqip), բուն Ալբանիայի բնակչության, ինչպես նաև Կոսովոյում, Հունաստանում, Մակեդոնիայում, Իտալիայում[2] բնակվող ալբանացիների լեզու[3]։

Աշխարհում ալբաներենով խոսողների թիվը հասնում է 7.6 միլիոնի[4]։

Ալբաներենը հնդեվրոպական լեզվաընտանիքում գրավում է առանձին խումբ։ Արմատական ալբաներեն բառերն ու ձևերը շատ դժվար է առանձնացնել հունարենից, լատիներենից, թուրքերենից, ինչպես նաև ռոմանական և սլավոնական լեզուներից կատարված փոխառություններից։ Զգալիորեն տարբերվում է մնացած հնդեվրոպական լեզուներից։ Ունի երկու հիմնական բարբառ՝ հյուսիսային կամ գհեգյան, հարավային կամ տոսկյան ալբաներեն։ Ամենահին գրավոր հիշատակարանները վերաբերում են 15-րդ դարին։ 19-րդ դարի վերջին ձևավորվել է իբրև գրական լեզու[5]։

Ալբաներենի մասին առաջին հիշատակումը եղել է 1285 թվականի հուլիսի 14-ին Դուբրովնիկում կազմված մի զեկուցագրում, որտեղ մի հանցագործության ականատես ոմն Մաթեոսը վկայում է. «Լեռան կողմից ես լսեցի ալբաներեն կանչող մի ձայն»։

Ժամանակակից ալբաներեն այբուբեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
A a B b C c Ç ç D d Dh dh E e Ë ë
F f G g Gj gj H h I i J j K k L l
Ll ll M m N n Nj nj O o P p Q q R r
Rr rr S s Sh sh T t Th th U u V v X x
Xh xh Y y Z z Zh zh

Լեզվաբանական առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից գրական ալբաներենում կա 5 հոլով՝ ուղղական, սեռական, տրական, հայցական և բացառական։

Գոյություն ունի հոլովման երկու տեսակ՝ անորոշ և որոշյալ։

  • Ալբաներեն male (սար) բառի հոլովումը
Անորոշ եզակիԱնորոշ հոգնակիՈրոշյալ եզակիՈրոշյալ հոգնակի
Ուղղական հոլովmal (սար)male (սարեր)mali malet
Հայցական հոլովmalmalemali nmalet
Սեռական հոլովi/e/të/së mali i/e/të/së malevei/e/të/së mali ti/e/të/së maleve
Տրական հոլովmali malevemali tmaleve
Բացառական հոլովmali maleshmali tmaleve
  • Ալբաներեն zog (թռչուն) բառի հոլովումը
Անորոշ եզակիԱնորոշ հոգնակիՈրոշյալ եզակիՈրոշյալ հոգնակի
Ուղղական հոլովzog (թռչուն)zogj (թռչուններ)zogu zogjtë
Հայցական հոլովzogzogjzogu nzogjtë
Սեռական հոլովi/e/të/së zogu i/e/të/së zogjvei/e/të/së zogu ti/e/të/së zogjve
Տրական հոլովzogu zogjvezogu tzogjve
Բացառական հոլովzogu zogjshzogu tzogjve
  • Ալբաներեն vajzë (աղջիկ) բառի հոլովումը
Անորոշ եզակիԱնորոշ հոգնակիՈրոշյալ եզակիՈրոշյալ հոգնակի
Ուղղական հոլովvajzë (աղջիկ)vajza (աղջիկներ)vajzavajzat
Հայցական հոլովvajzëvajzavajzënvajzat
Սեռական հոլովi/e/të/së vajzei/e/të/së vajzavei/e/të/së vajzësi/e/të/së vajzave
Տրական հոլովvajzevajzavevajzësvajzave
Բացառական հոլովvajzevajzashvajzësvajzave

Թվական անուն

[խմբագրել | խմբագրել կոդը]
një — մեկ dy — երկու
tre — երեք katër — չորս
pesë — հինգ gjashtë — վեց
shtatë — յոթ tetë — ութ
nëntë — ինը dhjetë — տաս
njëmbëdhjetë- տասնմեկ dymbëdhjetë — տասներկու
trembëdhjetë — տասներեք katërmbëdhjetë — տասնչորս
pesëmbëdhjetë — տասնհինգ gjashtëmbëdhjetë — տասնվեց
shtatëmbëdhjetë — տասնյոթ tetëmbëdhjetë — տասնութ
nëntëmbëdhjetë — տասնինը njëzet — քսան
njëzetenjë — քսանմեկ njëzetedy — քսաներկու
tridhjetë — երեսուն dyzet — քառասուն
pesëdhjetë — հիսուն gjashtëdhjetë — վաթսուն
shatëdhjetë — յոթանասուն tetëdhjetë — ութսուն
nëntëdhjetë — իննսուն njëqind — հարյուր
pesëqind — հինգ հարյուր njëmijë — հազար
një milion — միլիոն një miliard — միլիարդ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ալբաներենի վիճակագրություն
  2. Իտալիայում ալբաներենով խոսողներ
  3. Ալբաներենի ընդհանուր վիճակագրություն
  4. Ալբաներենով խոսողներ
  5. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբաներեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 143 Image